Հինգշաբթի, 21.11.2024, 10:42
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2013 » Ապրիլ » 29 » Մեր ամսագրի տարեդարձը
11:34
Մեր ամսագրի տարեդարձը
Եթե հիշում եք, ամսագիրը ծնվեց մի տարի առաջ ապրիլի 14-ին Իսահակյանի անվան գրադարանում:

Այս տարվա ընթացքում մենք շատ բանի ենք հասել: Ու երեկ` ապրիլի 28-ին մեզնից գոհ-գոհ The Club ակումբում հավաքել էինք ամսագրի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց` հեղինակներին, հարցազրույցների հերոսներին ու ընկերներին: Իհարկե նրանց, ում կոորդինատները կարողացանք գտնել:

Ամսագրի գործունեության ամփոփումն ու ֆորումի գովազդն ավարտելուց հետո, մենք` Տադոն ու Սոնան, անցանք մրցույթներին:

Առաջին մրցույթի կանոններով պետք էր ամսագրին ուղղել լավ ու վատ մաղթանք: Երկրորդի կանոններով` վռնդել ամսագրից ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, փոխարենը մի բան ավելացնելով: Ահա թե ինչքան գրառումներ են հավաքվել`



Եվ ահա թե ինչ էին մասնակիցները մաղթում ու առաջարկում <<Սևակին>>.

Կցանկանայի ավելացնել կայքում դաստիարակչական ու էթիկային վերաբերող հետաքրքիր թեմաներ ու հոդվածներ:

(Էթիկայի մասին խորագիր արդեն կա` Էթիկետ: Սա էլ հղումը վերջին հրապարակմանը: )

Շա~տ-շատ վատ մաղթանք` տողատակներով ու <<նամյոկներով>>:

Թոզ Ձեր կայքը __________________ գուշակեք:

Ծլեք
Ծաղկեք
Զորացեք
Մեծացեք
Շատացեք
И да будет так!
Ողջ-առողջ:

Բազում գարուններ:
Ամառներ:
Աշուններ ու ձմեռներ:

Ես Ձեր ամսագրից ոչ մի բան չեմ կարդացել, դրա համար բան չեմ կարող ասել:

Մանուկ, հեռացի'ր:

Ձեզ 18 պլյուս բաժինն է պակաս:

Ցանկանում եմ մի հատ նորմալ վեբ-դիզայներ:

(- Ոնց եմ ես քեզ հասկանում,- ասաց Տադոն գլուխը շուտափույթ ազատելու հույսով:)

Մանուկը մեր աշխատավարձերը ավելացնի:

[r](Святая наивность, մեր ախպեր: )

[c] Թող որ Ձեր կայքը երկար տարիների կյանք չունենա:

Վերջապես դիտումներ ունենաք:

Ցանկանում եմ անյքան լավը լինեք, այնքան համով ու հոտով, որ Սևակը հպարտանա ձեզանով, որ վերևից նայի ձեզ ու ժպտա, գլուխը բարձր նայի էս պատանիներին ու համոզվի, որ չի մահացել, որ մեծերը չեն մահանում, քանի դեռ նրանց մեծարում են պատանիները:

Թող այնքան ընթերցող լինի, որ չհասցնեք հոդվածներ գրել, տեղադրել ու կայքը փակվի:

Թող որ մութ ու ցուրտ տարիները վերադառնան, տեսնեմ ոնց եք առանց inet տակից դուրս գալու:

<<Սևակ>> ամսագրին ցանկանում եմ այնքան վատ հոդված, որ ունենա 1000000 դիտում ու լայք:

Ավելացնում եմ` սա, վռնդում եմ` սա:

Կավելացնեի ԱՖԻՇ բաժին, որը կտեղեկացնի ծրագրերի մասին` թատերական և երաժշտական հանդիպումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, փառատոններ և այլ մշակութային իրադարձություններ:

Կավելացնեի <<Սևակը և մենք>> էջը:

Դուրս գա <<Սիրահարված փիսոն>>:

Ես մի քիչ փիլիսոփայեմ, էլի: Ավելացնել են, ինչ մեծանալով կավելանա ձեր մեջ: Հանել են, ինչ կմաղվի, էլ չի մնա /մարդիկ, մտքեր, հոդվածներ/:
Հ.Գ. Լավն են բոլոր հոդվածները, որովհետև կարևոր են: Հանելուց առաջ մինչև 10-ը հաշվեք ու նոր մարդկանց ուշադրություն դարձրեք:

Վռնդում եմ այն տողը, որ գրված է <<Մանուկ Նիգոյան>>` շեֆերի շեֆ:
Ու մի շաբաթ հետո նորից հետ բերում:

Կավելացնեք ամսվա լավագույն բլոգգերը մրցանակ ու համապատասխան էջ:

Պակասացնել <<Ամենապուճուրների համար>>:

Թող հեռացվի հավաքարարը, լավ չի աշխատում, լաքաներ ա թողում:

Թող ավելացվեն բոլոր ժամանակերի լավագույն երաժշտական գործերի հղումներ, օրը` մի կատարում:

<<Պատանիներին>> անունով էջ ավելանա:
Ամսագրի խմբագիրների միջից դուրս գան գլուխգովան խմբագիրները:

Ուզում եմ, որ ավելի շատ համագործակցեք բլոգգերների հետ:

Մանուկ, հեռացիր:

Բլոգներից լուր դրեք:

Մանուկ, հեռացիր:

Վռնդում եմ ձեզ, ավելացնում եմ Մեզ:

Մաղթում եմ ողջ անձնակազմին երկար ու լուսավոր ճանապարհ, լի սիրով, բացահայտումներով և մի գեղեցիկ օր նշենք 10, 20 և ավել ամյակներ և ունենաք ձեր սեփական գրասենյակը, ուր տիրի առողջ, ստեղծագործական մթնոլորտ:

Մաղթում եմ կանացի երջանկություն:

Մաղթում եմ <<Սևակ>> առցանց ամսագրին ............................ խմբագիրն ինքը թող լրացնի:

Անհոգ ծերություն, ի սրտե ու միշտ` ստորագրություն:

Մանուկին հանեք, 18 պլյուս բաժին սարքեք:

Մանուկ, հեռացիր:

Ցանկանում եմ, որ 10 անգամից շատ կարդան ձեր նյութերը:

Ձեր կայքը դառնա համաշխարհային, ձեռք բերի համաշխարհային ճանաչում, աշխարհը իմանա ու ճանաչի Չեր կայքը, ու այնքան մեշ ճանաչում ձեռք բերեք, որ facebook.com –ի հետ մրցեք:

Պայծառ ապրիլներ: Ուրախ և բազմառատ նյութեր ու ժպիտներ խմբագիրներին:

Մեծն Մանուուուկկկ Նիգոյանի վերաբերյալ յուրաքանչյուր էջ հեռացնել ամսագրից:

Ավելացումներ դեռևս չեմ գտնում:

Թող միշտ բարգավաճի ու անձրևները թող չազդեն ձեր ամսագրի վրա:

Ամեն ինչ լավ է, երբ բոլորն ուրախ են, ուրեմն թող որ միշտ ձեր ամսագիրը ժպտա, բայց իսկապես` ամբողջ սրտով:

Թող ձեր ամսագրի ոտքը սող չտա երբեք:

Ցանկանում եմ բլոգի փասսվորդի անհապաղ մոռացում, խմբագրակազմի բոլոր անդամների կողմից: Հիշողության կորուստ, հուսախաբում, գաղտնաբառի չվերականգնում:

Թող այլմոլորակայինները, վամպիրներն ու վհուկները գրավեն ձեր ամսագիրը: Շատակերները թխվածքախառը ուտեն ձեր բոլոր հոդվածները:

Մի քիչ քիչ գովացեք ձեզ, դուք էդան չկաք:

Մի տեսակ ուզում եմ, որ Մանուկին քիչ գովազդեք, հերիք ա:

Անմահ լինեք ու անժառանգ:

Ցանկանում եմ լիքը Մանուկ Նիգոյաններ:

Մաղթում եմ 18 պլյուս էջ բացել` հատուկ արյունախումների, մանյակների, զոմբիների, կիբորգների ու հիստերիկների համար: Մի քանի կաթիլ արյուն, մի քանի պատառ Ֆրանկէյնշտեյն, որպեսզի Թոխմախի ու Սովետաշենի մշտաքուն բնակիչները նույնպես ընթերցեն ձեզ:

Ես ձեզ սիրում եմ, չնայած դուք խտրականություն եք դնում:

(Եթե այս գրառման հեղինակը հիմա կարդում է մեզ, կխնդրեի, որպեսզի մեկնաբանություններում, կամ ցանկացած հասանելի ճանապարհով կապվեր խմբագրակազմի հետ, մանրամասն ներկայացներ, թե, ըստ նրա, որտեղ ենք մենք խտրականություն դնում:)


Հենց վաղվանից ձեր ամսագիրը չբացվի:

Հաջորդ տարի այս օրը դուք չնշեք ձեր երկու տարեկանը:

Բոլորիդ մուսան գնա ու Դուք ամսագրի համար նյութեր չկարողանաք գրեք:

Երանի մի օր արթնանամ ու <<Սևակն>> էլ ձերը չլինի, ես ղեկավարեմ այն:

Մանուկին գործից հանեն:

Ցանկանում եք, որ ձեր ամսագրի քննարկումներին, անմիջականորեն, անձնապես մասնակցի Պարույր Սևակը, բայց դուք հյուրընկալվեք նրան:
Ի սրտե ու միշտ` ստորագրություն:
(Բայց դուք հյուրընկալվեք նրան... Մեռնե՞նք, ջան)

Մաղթում եմ <<Սևակ>> ամսագրին շատ ընթերցողներին ու Սևակյան հիասքանչ հոդվածներ:

Անհետաքրքիր, ձանձրացնող նյութերով ու հոդվածներով լեցուն լինի ձեր կայքը, որ մտնողը ինչ ասես ասի ձեզ, վատ բառեր ասի ու դուք էլ ձեր կայքը չսպասարկեք:

Միշտ կոնֆլիկտների մեջ լինեք, քննադատվեք, միշտ ձեր կայքը չարախոսեն:

Թող ձեր կայքը ընդհանրապես վռնդվի համացանցից,թող որ Մանուկը վռնդվի այս կայքից:

Մանուկի գովազդը թող անհետանա:

Մաղթում եմ,որ էլ Ձեզ տեղ չտան հավաքվելու:

Մաղթում եմ,որ հոդված գրող չլինի:

Թող որ Ձեր ամսագիրը մեկ օր հիվանդանա,վատ ստեղծագործություններով լի կայք լինի:


Հաղթող և մրցանակի արժանացած գրառումները նշված են կանաչ գույնով: Սեփականատեր Մանուկ Նիգոյանին վերաբերողները` կապույտով: Փակագծերում Տադոյի քոմենթներն են:[/c]

Դատարկ ձեռքով եկողներ կային, բայց նվեր բերողներն ավելի շատ էին:

Մարիամ Զաքարյանի, Մարիամ Սարիբեկյանի, Վոլտերայի ու Ռուբի Դավթյանի նվերը Սևակին`



Նուշ Աբյանի`



Մանուկ Նիգոյանի և Laki desert art studio-ի շա~ատ քազցր ու համով տորթը`



Վերջում, մեր Սևակիկը`

Դիտվել է 1605 անգամ| բեռնեց Tado-sempaiը | Վարկանիշ` 5.0/2
մեկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'