Եթե հիշում եք, ամսագիրը ծնվեց մի տարի առաջ ապրիլի 14-ին Իսահակյանի անվան գրադարանում:
Այս տարվա ընթացքում մենք շատ բանի ենք հասել: Ու երեկ` ապրիլի 28-ին մեզնից գոհ-գոհ The Club ակումբում հավաքել էինք ամսագրի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց` հեղինակներին, հարցազրույցների հերոսներին ու ընկերներին: Իհարկե նրանց, ում կոորդինատները կարողացանք գտնել:
Ամսագրի գործունեության ամփոփումն ու ֆորումի գովազդն ավարտելուց հետո, մենք` Տադոն ու Սոնան, անցանք մրցույթներին:
Առաջին մրցույթի կանոններով պետք էր ամսագրին ուղղել լավ ու վատ մաղթանք: Երկրորդի կանոններով` վռնդել ամսագրից ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, փոխարենը մի բան ավելացնելով: Ահա թե ինչքան գրառումներ են հավաքվել`
Եվ ահա թե ինչ էին մասնակիցները մաղթում ու առաջարկում <<Սևակին>>.