Հատված Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից: Իմ առաջին հայկական օրն է՝ արևոտ և խլացած, ես սպասում եմ ընկերոջս և տեսնում եմ ինչ-որ մեկի թաղումը, և բացում եմ գիրքը...
...Երբ ես գրում էի այս տողերը, ձեռքիս տակ այդ գիրքը չկար: Եվ գրելով, որ այն կարելի է բացել ցանկացած տեղում՝ ես էջ բաց թողեցի: Հետո այդ գիրքը ճարելը նույնքան դժվար եղավ, որքան Աստվածաշունչը:
Ես գրում եմ այս տողերը Լենինգրադի Հանրային գրադարանում 1969 -ի փետրվարի 18-ին: Այնպես որ, եթե հետևենք իմ հայկական ճանապարհորդության ժամանակագրությանը, սա վերջին գլուխն է:
Եվ այսպես, ես նստած եմ գրադարանում, և այդ գիրքը նորից ինձ մոտ է: Հինգ հարյուր էջ, իսկ ես ընդամենը երկու ժամ ունեմ: Ես հասկանում եմ, որ չեմ հասցնի ընտրել գրքի առավել վառ հատվածենրը: Բայց և հասկանում եմ, որ դա սխալ կլիներ: Եվ ես կրկնում եմ իմ փորձը: Ես բացում եմ այն պատահական մի տեղ՝ մեջտեղում...
Մադամ Դոտի-Վիլին գրում է.
...
Հաջորդիվ...