Շաբաթ, 20.04.2024, 16:53
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Նախաբան: Ի՞նչ է էթիկետը

Էթիկետը սահմանված որոշակի նորմերի համակարգ է, որը կանոնակարգում է մարդկային հարաբերությունների վարքային դրսևորումները:


«Էթիկետ» տերմինը ֆրանսիական ծագում ունի (e'tiquette - պիտակ, քարտ) և թարգմանաբար նշանակում է «վարքի սահմանված կարգ»: Այն առաջին անգամ գործածության մեջ է դրվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի օրոք, 17-րդ դարում: Նրա պալատական ճոխ ընդունելություններից մեկի ժամանակ հյուրերին բաժանվել են հատուկ քարտեր՝ էթիկետներ, որոնցում նշված են եղել պահանջվող վարքի կանոնները: Հենց ֆրանսիական էթիկետ (քարտ) բառից էլ առաջ է եկել «էթիկետ» տերմինը, որը նշանակում է դաստիարակվածություն, հղկված շարժուձև, հասարակության մեջ ինքն իրեն դրսևորելու կարողություն:
Բարեկիրթ վարվեցողությանն ու գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերը մարդկությանը հուզել են շատ վաղուց: Հին չինական փիլիսոփայական ուղղություններից մեկի՝ կոնֆուցիականության հիմնադիր Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479 թթ.) էթիկետին («լի») մեծ նշանակություն էր տալիս: «Լին», ըստ Կոնֆուցոսի, պետք է ներդաշնակ հարաբերություններ ձևավորի մարդկանց միջև և կարգավորի նրանց վարքը տարբեր իրադրություններում, ինչպես նաև պետք է սահմանի միապետի ու նրա հպատակների միջև հարաբերությունների ձևերը, վարքագծի նորմերը ընտանիքում:
Էթիկետին անդրադարձել է նաև հույն փիլիսոփա Արիստոտելը (մ.թ.ա. 384-322թթ.): Նա առանձնացնում է վարվեցողության երեք տեսակ: Առաջինը ներառում է այն բոլոր կանոններն ու նորմերը, որոնք վերաբերում են մարդկային շփումներին, միմյանց հետ ծանոթանալու և ողջույնի ձևերին: Վարվեցողության երկրորդ տեսակն արտահայտում է կարիքավորներին օգնության հասնելու պատրաստակամությունը, իսկ երրորդ տեսակն արտացոլում է շարժուձևի այն բոլոր նորմերը, որոնք առնչվում են հյուրընկալության և սեղանի շուրջ պահվածքին:
Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության: Այսպես՝ հին սկանդինավյան ձեռագրերում («Էդդա»-ում) բավական հանգամանալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին: Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մարդու հետ մի ափսեից ճաշելու հրավերը, իսկ կենացներ ու բաժակաճառեր ասելու կանոնները խախտելու դեպքում պատիժ էր սահմանված:
Դաստիարակության, քաղաքավարության և վարվեցողության հարցերի շուրջ առաջին գիրքը, որ կոչվել է «Կղերական կարգապահություն», կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թ-ին: Հետագայում վարվեցողության կանոնների վերաբերյալ շատ գրքեր են տպագրվել: 1716 թ-ին Համբուրգում լույս է տեսել «Պատշաճ ու հարգալիր զրույցի և կյանքի, բարձրաստիճան ու ազնվական անձերի, քեզ հավասարի և կանանց հետ վարվելակերպի, ինչպես նաև կանանց գեղեցիկ վարվելաձևերի ուսուցանելու կանոններ» գիրքը:
Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս 1-ինի օրոք: 1709թ-ին նա արձակել է մի հրաման, որի համաձայն՝ պատիժ էր սահմանվում էթիկետի կանոնները խախտողներին: Իսկ 1717թ-ին նրա նախաձեռնությամբ տպագրվել է մի գիրք, որտեղ ներկայացվում էին պալատական վարվեցողության կանոնները: Ավելի ուշ Եկատերինա 2-րդը կազմել է «Էրմիտաժային էթիկետ» գիրքը, որտեղ նա ընթերցողներին կոչ էր անում ուտել համեղ կերակուրներ և խմել զանազան խմիչքներ, սակայն երբեք չգինովնալ այնքան, որ կորցնել ինքնատիրապետումը: Իսկ Էրմիտաժի հյուրերին խնդրվոմ էր ձեռք չտալ հախճապակյա թանկարժեք իրերին և արձաններին:
Անի Նազարյան
Հրաչյա Գրիգորյան
«Էթիկետի հիմունքներ»
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1587 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'