-Թեյի բաժակները շատ լավ են շոմպայնի համար: Փարիզում մենք հենց այդպես էլ խմում էինք:
-Դու եղել ես Փարիզո՞ւմ:
-Այո, պատերազմի սկզբին:
-Իսկ դու այնտեղ երկա՞ր մնացիր:
-Մի ամսից շատ:
-Նրանք ձեզ այնտեղ շա՞տ էին ատում:
-Չգիտեմ: Հնարավոր է: Ես չէի նկատում: Մենք աշխատում էինք չնկատել դա: Չէ՞ որ մենք այդ ժամանակ հավատում էինք այն ամենին, ինչ մեզ ասում էին: Եվ մենք ուզում էինք որքան հնարավոր է շուտ վերջացնել պատերազմը, նստել արևի տակ՝ սրճարանի առաջ, և խմել անծանոթ գինի: Մենք դեռ շատ երիտասարդ էինք:
-Երիտասարդ էինք... Դու այնպես ես ասում, կարծես այդ ժամանակներից շա՜տ տարիներ են անցել:
-Ինչպես տեսնում ես, այդպես էլ կա:
-Մի՞թե դու հիմա երիտասարդ չես:
-Երիտասարդ եմ: Բայց այլ կերպ:
-...Ափսոս, որ ես այն ժամանակ քեզ հետ Փարիզում չէի:
-Լավ կլիներ երկուսով գնալ այդտեղ, և որ պատեր
...
Հաջորդիվ...