Հինգշաբթի, 21.11.2024, 10:41
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2013 » Հունիս » 6 » Ամենակարճ պատմվածքի մրցույթ
14:40
Ամենակարճ պատմվածքի մրցույթ


Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը.

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»: Իսկ ահա Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը.

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»:

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու «Սևակ» առցանց ամսագիրը հայտարարում են ամենակարճ պատմվածքի մրցույթ: 

Եթե Դուք ուզում եք մասնակցել մրցույթին, Ձեր պատմվածքը պետք է բաղկացած լինի նվազագույնը 3 և առավելագույնը 15 բառերից ու կազմված լինի պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներից՝ հանգույց, կուլմինացիա, լուծում: Պատմվածքը կարող է գրված լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով:

Մրցույթին մասնակցող պատմվածքների քվեարկությունը տեղի կունենա «Սևակ» առցանց ամագրում 10 օր շարունակ, ամենաշատ ձայներ հավաքած 20 ստեղծագործությունները կանցնեն եզրափակիչ փուլ, որոնցից լավագույնները պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում կարժանանան խրախուսական մրցանակների:

Հայտերն ընդունվում են սույն թվականի հունիսի 6-ից 26-ը ներառյալ`ստեղծագործությունները կարող եք ուղարկել «Սևակ» առցանց ամագրի facebook-յան էջին: 
Հաջողություն ենք մաղթում:

Հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք:

Մրցույթը անց է կացվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Լուսաստղ» ամսագրի, blognews-ի, Գրեթերթ գրական երիտասարդական թերթի, Մշակութային կայքի ու «Գրական ակումբի» հետ համատեղ:
* * *

Однажды Хэмингуей поспорил, что напишет самый
сентиментальный рассказ всего из шести слов. И Хэмингуей выиграл спор. Он
написал: «Продаются детские ботиночки, неношеные».

А Фредерик Браун написал самый короткий в мире ужастик: «Последний
человек на Земле сидел в комнате. В дверь постучали...»

Объединение современных искусств Армении и онлайн-журнал «Севак» объявляют конкурс на самый короткий рассказ. 

Рассказ должен состоять меньшее из 3 слов, большее из 15-и, и
должен иметь все составляющие рассказа: завязка, кульминация, развязка. Рассказ
может быть написан на армянском, русском или английском языках.

Работы принимаются с 6-го июня по 26-ое, включительно. По
окончанию приема работ в течение 10-и дней на страницах журнала «Севак» будет  проведено голосование. Победители по итогам
голосования пройдут в следующий тур и будут представлены суду профессионального
жюри. Победителей ждут призы.

Свои работы можете отравить на страницу журнала «Севак» в facebook-е.

Удачи вам!

А если возникли вопросы, пишите в комментариях этого поста.

Объединение современных искусств Армении и онлайн-журнал «Севак», совместно с интернет-журналом «Лусастх», blognews-ом, молодежной литературной газетой Гретерт, Культурным сайтом и литературным клубом объявляют конкурс на самый короткий рассказ. 

Դիտվել է 10880 անգամ| բեռնեց Tado-sempaiը | Վարկանիշ` 4.0/4
մեկնաբանվել է 4 անգամ
+1  
4 Marine   (11.08.2013 23:33) [նյութ]
Ներեցեք, մրցույթի արդյունքներն ինչ եղան?

0  
3 Marat   (24.06.2013 23:51) [նյութ]
Իսկ քանի հոգի են համարվելու հաղթող էդ քսանից?

0  
1 Marat   (23.06.2013 14:08) [նյութ]
Իսկ ավելի լավ չէր լինի ժյուրին ընտրեր 20 լավագույն, իսկ 20ից էլ լավագույնները ընտրեին քվեարկողները, թե չէ կարող են շատ լավ գործեր սերիալ նայող քվեարկողների կողմից ավելի քիչ ձայն հավաքեն:

0  
2 NIGMAN   (24.06.2013 16:17) [նյութ]
Մարատ ջան լավագույն 20-ից հաղթողներին կնտրի այ էդ սերիալ նայող բան չհասկացող մասսան, բարեկամ գերդաստանական սկզբունքով, իսկ եթե մենք տանք 20-ին իրենք ընտրեն վճռորոշ որոշումը կմնա մասնագետների ձեռքին:

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'