Գլխավոր » 2013 » Մայիս » 9 » Մեզ էլ ոչ մի տեղ չեն թողնի
20:22 Մեզ էլ ոչ մի տեղ չեն թողնի |
-Թեյի բաժակները շատ լավ են շոմպայնի համար: Փարիզում մենք հենց այդպես էլ խմում էինք: -Դու եղել ես Փարիզո՞ւմ: -Այո, պատերազմի սկզբին: -Իսկ դու այնտեղ երկա՞ր մնացիր: -Մի ամսից շատ: -Նրանք ձեզ այնտեղ շա՞տ էին ատում: -Չգիտեմ: Հնարավոր է: Ես չէի նկատում: Մենք աշխատում էինք չնկատել դա: Չէ՞ որ մենք այդ ժամանակ հավատում էինք այն ամենին, ինչ մեզ ասում էին: Եվ մենք ուզում էինք որքան հնարավոր է շուտ վերջացնել պատերազմը, նստել արևի տակ՝ սրճարանի առաջ, և խմել անծանոթ գինի: Մենք դեռ շատ երիտասարդ էինք: -Երիտասարդ էինք... Դու այնպես ես ասում, կարծես այդ ժամանակներից շա՜տ տարիներ են անցել: -Ինչպես տեսնում ես, այդպես էլ կա: -Մի՞թե դու հիմա երիտասարդ չես: -Երիտասարդ եմ: Բայց այլ կերպ: -...Ափսոս, որ ես այն ժամանակ քեզ հետ Փարիզում չէի: -Լավ կլիներ երկուսով գնալ այդտեղ, և որ պատերազմ չլիներ: -Իսկ մեզ այնտեղ կթողնե՞ն: -Հնարավոր է: Փարիզում մենք ոչինչ չավիրեցինք: -Իսկ Ֆրա՞նսիայում: -Այդքան էլ շատ չէ: Ոչ ինչպես մյուս երկրներում: Այնտեղ ամեն ինչ արագ անցավ: -Գուցե դուք այնքան եք ավիրել, որ բավական է, որ ֆրանսիացիները դեռ երկար տարիներ ատեն ձեզ: -Հնարավոր է: Երբ պատերազմը շատ է երկարում, շատ բան մոռացվում է: Գուցե նրանք ատում են մեզ: -Ես կուզենայի քեզ հետ մի այնպիսի երկիր գնալ, որտեղ ոչինչ էլ ավիրված չէ: -Շատ քիչ երկրներ են մնացել, որտեղ ոչինչ ավիրված չէ: Գինի դեռ կա՞: -Կհերիքի: Է՞լ որտեղ ես դու եղել: -Աֆրիկայում: -Եվ Ա՜ֆրիկայում: Դու շատ բան ես տեսել: -Հա: Բայց ոչ այնպես, ինչպես առաջ էի երազում տեսնել: -Իսկ էլի ո՞րտեղ ես եղել: <<Առագաստներ: Որտե՞ղ եմ ես տեսել առագաստներ գետերի վրա>>: -Հոլլանդիայում: Դա ամենասկզբում էր: Այնտեղ շատ նավակներ կան: Նրանք սահում էին կանալներով, իսկ կանալներն այնքան տափակ ու ցածր ափեր ունեին, որ թվում էր, թե նավակները սահում են գետնով: Նրանք սահում էին անաղմուկ և ունեին հսկայական առագաստներ: Եվ երբ մթնշաղում նավակները սահում էին դաշտերով, այդ առագաստները հիշեցնում էին հսկայական սպիտակ, երկնագույն և ալ-կարմիր թիթեռների: -Հոլլանդիա... Մենք կկարողանայի՞նք պատերազմից հետո գնալ այնտեղ: Խմել կակաո և ուտել սպիտակ հաց ու այդ բոլոր հոլլանդական պանիրները, իսկ երեկոյան նայել նավակների՞ն: <<Ուտելիք: Պատերազմի ժամանակ երջանկության մասին մարդկանց բոլոր պատկերացումները կապված են ուտելիքի հետ>>: -Թե՞ մեզ այդտեղ էլ արդեն չեն թողնի: -Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Մենք հարձակվեցինք Հոլլանդիայի վրա և ավիրեցինք Ռոտտերդամն առանց նախազգուշացման: Ես տեսել եմ ավերակները: Համարյա ոչ մի բան չի մնացել: 30.000 սպանված: Վախենամ, մեզ այնտեղ էլ չեն թողնի... -Մենք այլևս ո՛չ մի տեղ չենք գնա: Պետք չէ նույնիսկ երազել: Ո՛չ մի տեղ: Մենք գերի ենք, մեզ ամեն տեղ անիծում են ու էլ ոչ մի տեղ չեն թողնի... Էրիխ Մարիա Ռեմարկ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
|
Դիտվել է 1621 անգամ|
բեռնեց Ари-санը
| Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Օրացույց
« Մայիս 2013 » | Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կրկ | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|