Բլոգի «ոսկորներն են լվանում» Յան-Տադոն և Սոֆի Արսենը:
Տադո. -Բարև, Գալֆայան:
Սոֆի. – Բայց ինչո՞ւ ես հեգնում:
Տադո. – Դիմելաձևս հեգնելու նպատակ չունի: Ես պարզապես կրկնում եմ հեղինակի մաներան, երբ խոսում է ինքն իր մասին:
Սոֆի. – Ավելի լավ է բլոգին անցնես: Դիմելաձևերի մասին հետո կխոսենք:
Տադո. – Լավ, բայց մինչ կսկսեմ մանրամասն կարծիքիս շարադրումը, ուզում եմ մի քանի բան հստակեցնել երեքիս: Քննարկման դրված է ոչ թե այն, թե ինչքան զզվանք, քթի մազ ու առհասարակ դեբիլն եմ ես, այլ Ձեր բլոգը, Գալֆայան: (Սոֆին հառաչում է:) Իմ խնդիրը չէ, թե ինչ եք Դուք ի նկատի ունեցել այս կամ այն բլոկով, տողով կամ էջով: Ձեր խնդիրն է, թե ինչ եմ հասկացել, որն եմ հիշել և ինչ եմ մտածել ես` ներկայացվող ապրանքի սպառողս: Բլոգը նույնպես ապրանք է: Առավել ևս` Ձեր բլոգը: Սոֆի. – Ասածիցդ սպառնալիքի հոտ է գալիս: Գրազ կգամ, որ հիմա հեղինակի գլխին ես թափելու քո «հեղինակավոր» կարծիքի մագման: Բայց մինչ սկսես քո «քլնգոցը», խնդրում եմ, չմոռանաս, որ սպառողն էլ պետք է ապրանքից մի բան հասկանա, ու նոր միայն քննադատի: Կարճ ասած, պետք չի խոսել այն բանից, ինչից ընդհանրապես գաղափար չունես:
Տադո. – Չէի ասի: Սպառողի խնդիրը չէ, որ ինքը ապրանքից (տվյալ դեպքում բլոգերից) ոչինչ չի հասկանում: Ապրանքը ներկայացնողի (տվյալ դեպքում՝ Գալֆայանի) խնդիրն է, որ նրա՝ սպառողի, բերանը բաց չմնաց: Ու այդ խնդրի լուծման համար Դուք, Գալֆայան, պիտի մաքսիմումն անեք: Իսկ եթե մաքսիմումն եք արել ու մոտեցել ենք բլոգգինգին մատների ծայրին... Որեմն, ողբամ ընդ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ:
Սոֆի. – Հերիք ա տղային փնովես: Գործնականին անցիր:
Տադո. – Տես, դու ինքդ առաջարկեցիր: Բլոգի առաջին` գլխավոր էջը: Նույն բեմականացման երեք աֆիշ իրար հետևից: Ընդ որում, իրարից շատ քիչ բանով տարբերվող երեք աֆիշ: Սոֆի. – Նույն ներկայացումն է, բայց հո տարբեր օր, տարբեր ժամ, տարբեր վայր է նշված: Իմ կարծիքով ռեժիսորը պարտավոր է տեղյակ պահել հանդիսատեսին՝ երբ է խաղալու իր ներկայացումը, նույնիսկ եթե չորրորդ անգամն է խաղում:
Տադո. – Գաղտնիք բացեմ. խմբագրելու համար նախատեսված հատուկ կոճակ են հնարել մարդիկ: Բայց չորս աֆիշ իրար հետևի՞ց, ընդ որում, ֆոկուսից ընկած ու դիսկամֆորտ առաջացնող աֆիշներ: Վատ աֆիշներ, մի խոսքով. միայն չորրորդ դիտումից հետո եմ նկատել կցված խոՐափիլիսոփայական տեքստը:
Սոֆի. – Ափսոս դու չես գրել, չէ՞:
Տադո. – Խորափիլիսոփայությունը իմ պրոֆիլը չի: Իմը դեմագոգիան ա: Բայց հիմա խոսքը իմ մասին չի: Աֆիշներից հետո` երգ, որը Ձեր՝ GalfHary Art Studio-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, ինչքան, ասենք, բորշը պաղպաղակի:
Սոֆի. – Բորշն ու պաղպաղակը շատ համով են, մանավանդ միասին: Իսկ դու հիմարություններ ես դուրս տալիս, որովհետև տեսահոլովակը GalfHary-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, որքան Գալֆայանի էկրանային ժամանակն է այդ հոլովակում:
Տադո. – Տեսահոլովակի վերնագրում Գալֆայանի մասին խոսք չկա: Իսկ տեսահոլովակը չի տրամադրում մինչև վերջ դիտելուն ու ռեժիսորի ինքնությունը պարզելուն: ու դա էլի իմ խնդիրը չէ: Անցանք առաջ: Հաջորդ նյութը` հղում հարցազրույցին: Դե, ես երբեք չեմ թաքցրել, որ սեղանի այ-քյու ունեմ, դրա համար էլ լավ չեմ ըմբռնում. իմաստը բացել «ՀարցազրույցՆԵՐ» էջը այն միակ հարցազրույցի համար, որի հղումը կա գլխավոր էջում: Ու դա այն դեպքում, երբ գլխավոր էջը միայն հինգ նյութից է կազմված, որոնք բոլորն էլ մի ու ակնառու տեղում են:
Սոֆի. – Իրոք որ սեղանի այ-քյու ունես: Վունդեռկինդս, դեռ մի հարցազրույց է, բայց հո հետո էլի կլինեն:
Տադո. – Հուսանք: Երկրորդ էջը` «Մեր մասին»: Նենց եմ ուզում ասեմ «վույ ազիզ ջյան»: Գալֆայան, Ձեր արվեստագետի հոգին բաժանվել ա բազմաթիվ անհավասար մասերի ու հիմա Դուք ինքներդ Ձեր հետ հոգնակիո՞վ եք խոսում:
Սոֆի. – Ո՞վ ասեց: Տադո. - Ամեն դեպքում, վերնագիրը տրված ա հոգնակիով, ու դա իմ նման իշաոտնուկներին այն մոլորության մեջ ա գցում, որ տեքստն էլ պիտի հոգնակիով ստացվի: Իսկ քանի որ տեքստը Գալֆայանի մասին է (GalfHary Art Studio-ն ավտոմատաբար նույնականացվում է Գալֆայանի հետ` դրա մասին է ճչում ամբողջ բլոգը), տրամաբանական հետևություն` Գալֆայանը Գալֆայանի հետ խոսում է հոգնակիով: Չէ՞, Տադո: Հա՛, Տադո: Սոֆի. – Չէ՛, Տադո: GalfHary-ն, ցիտում եմ, «ստեղծված է ներկայացնելու Գալֆայանի ստեղծագործությունները»: Քո իրոնիայի իմաստը չհասկացա, բայց ի տարբերություն քեզ, իմ այ-քյուի վրա չեմ կասկածում:
Տադո. –Ավելի վատ քո համար: GalfHary-ն, կրկնում եմ, նույնականացված է Գալֆայանի հետ:Հաջորդը` աֆիշ: Նու, սրա փիլիսոփայությունը տկարիս հասու է: Բայց էդ դեպքում գլխավոր էջի առաջին երեք գրառումնեը ավտոմատաբար իմաստազրկվում են: Հա, ու գործից հանեք Ձեր աֆիշ սարքողին: Մասնավորապես նրան, ով սարքել է երրորդ, չորրորդ, հինգերորդ ու վերջին աֆիշները: Համ էլ, էնքան լավ չեմ հասկանում, եթե կա հինգերորդը, շատ պետքնե՞րս ա վեցերորդը: Կամ, ավելի ճիշտ, հակառակը:
Սոֆի. – Դու արդեն նեռվերիս վրա ես ազդում: (Մամա բողկ, ու էս ամեն ինչը ամսագի՞ր ա գնալու: Հուսով եմ էս լավ կտորները չեն մոնտաժվի, չէ՞, Արի-սան:)
Տադո. – Ազդում ե՞մ: Ո՞վ ա քեզ էստեղ պահում: Հաջորդը` Հարություն Գալֆայան: Հարություն Գալֆայան, Դուք Ձեզ շատ եք սիրում, գիտե՞ք: Որպես երևույթ էդ էնքան էլ վատ բան չի, ուղղակի պետք չի դրա մասին էդքան շատ խոսել: Վանում ա նորմալ մարդկանց, պոտենցիալ սպառողներին ու գրավում Ջասթին Բիբերի ֆանատկաներին: Սոֆի. – Ջասթին Բիբերի ֆանատկաները тут при чем?????
Տադո. – Մարդկանց տիպը, հաստատուն այ-քյուուվ սուբյե`կտ: Պորտֆոլիո: Գալֆայան, էն մարդը, ով իրան դերասան, ռեժիսոր ու դիզայներ ա զգում, պորտֆոլիոյում չպիտի ներառի նենց նկարներ, որտեղ ինքը բացահայտվում ա որպես սիմպո, բայց ոչ էդքան լավ մոդել: Չպիտի ամպագոռգոռա, որ իրան լուսանկարում ա համացանում հայտնի Մառամ Ավան: Իրան էդ պետք չի: Իրան պետք ա իրան որպես դերասան, ռեժիսոր ու դիզայներ բացահայտի: Ասենք, տեղադրի իրա «սուպերկրեատիվ գալստուկների» նկարները, իրա բեմակաանցումներից սկրիներ ու իրան` ծաղրածու վիճակում:
Սոֆի. – Նախ, Մառամ Ավային հանգիստ թող, հաստատ քեզնից լավ ֆոտոներ ա անում մարդը: Երկրորդ, ներկայացումների «սկրիները» չտեսա՞ր:
Տադո. – Ոչ մի կերպ: Իսկ եթե տեսել եմ, բայց չեմ զգացել, որ ներկայացման սկրին եմ տեսնում, դա…
Սոֆի. – Գալֆայանի խնդիրն է: Գիտեմ-գիտեմ: Տադո. – Քո խելքի բանը չի: Անցանք առաջ: Տեսանյութեր: Մենակ չասեք, որ էդ վիդեոի ռեժիսորը Դուք եք: Ես կհիասթափվեմ էս կյանքից վերջնականապես:
Սոֆի. – Facepalm.
Տադո. - Հաջորդը: Մտքի թռիչք: Վույ ազիզ ջյան: Դե մենք ադաթ սիրող ազգ ենք, ո՞նց կլինի: Բա մատից ծծած փիլիսոփայությունները չհրապարակե՞նք: Բա մեզ լավ չզգա՞նք: Բա բարեկամությունը լայքաշեյրությամբ չզբաղվի՞: Բա մունաթ չգա՞նք մեր մտքի անզուսպ ճախրանքը չըմբռնող բարեկամների վրա: Կարգ կա, կանոն կա, բա ո՞նց: Հաջորդը: Վերնագիրը` վերջում: Մմմ, դա: Կներեք էլի, մեր ինչներին ա պետք Ձեր վեպի մասին տեղեկությունը: Բացի այդ, ցիտատը ոտից գլուխ շաբլոն տաՖտալոգիա ա: Ծեծված, անհետաքրքիր: Տակի քոմենթն էլ բացարձակ ինտրիգ չի պարունակում, ինքնաբուխ «արա էս ո՞վ ա» բացականչության խթան ա ու իրա արևին հրաման` «կկարդաք ինքերդ»: Սպառողին էդ դուր չի գալիս:
Սոֆի. – Поправочка. էդ ՔԵԶ դուր չի գալիս:
Տադո. – Ես սպառող եմ: Շատ շարքային: Ու դուխով: Կրեատիվ փողկապներ: Հետաքրքիր պատկերացումներ ունեք կրեատիվի ու հատկապես փողկապների մասին: Հաջորդը: Գեղանկար: Մանրանկար: Վիտրաժ-կոլաժ: Բուֆոն: Ողբամ ընդ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ: Ես շատ բան չեմ հասկանում կերպարվեստից, բայց ավելին էի սպասում: Շա-ատ ավելին: Ավելի կրեատիվն ու տեխնիկապես լավը: Ձեր լուսանկարչին աշխատանքից հանեք: Հեչ գլուխ չի հանում իրա գործից:
Սոֆի. – Տադոյին էլ կես դրույքով գործի վերցրեք, որ հետո ինքը իրան «քլնգի»:
Տադո. – Հա, Տադոն սիրում ա ինքնաքլնգումը: Ճիշտ ա, էդքան էլ լավ չի ինքնաքլնգումից, բայց աշխատում ա իրա վրա: Հաջորդը: Կապ: Էս միակ էջն ա, որին ասելու բան չունեմ: Չնայած, ինքը անիմաստ ա մի տեսակ: Ձեր կոորդինատները կան Բուֆոնում ու էլի լիքը տեղ: Ամփոփելով կարծիքս՝ դիզայնը վատն ա, լոգոն փչացնում ա ամեն ինչ: Իսկ կրեատիվ մտածելակերպը, եթե այդտեղ ապրում էլ ա, վաղուց անժամկետ արձակուրդի ա գնացել: Սոֆի. – Լավ, մի քիչ շատ ծավալվեցիր: Հիմա իմ հերթն ա: Նախ և առաջ քեզ մի նկատողություն, Տադո: Տակտը մոռանալ պետք չի: Ցանկացած, նույնիսկ ցեխը կոխող կարծիք, ոնց որ դու ես սիրում, կարելի է ավելի նոՌմալ արտահայտել: Նայի, ոնց են էդ անում: Սկսեմ ամենասկզբից: Ինձ դուր չեկավ դոմենը, չափից դուրս երկար է, դժվար է հիշվում: Դիզայնի պահով չեմ խորանա, քիչ բան եմ հասկանում մարդկային գոյատևման այդ ոլորտից, մանավանդ որ Տադոն արդեն ամեն ինչ ասեց: Կավելացնեմ միայն, որ բլոգի մոդելային նիհարությանը հասցված բլոկերը ահավոր անհարմար են, մանավանդ աչկաՌիկների համար: Երկրորդ: Էն կողքի բլոկը, որտեղ Գալֆայանի կենսագրությունն ու նկարն են, լրիվ անիմաստ է, եթե կա «Հարություն Գալֆայան» էջը: Կամ մեկը ընտրեք, կամ մյուսը: Շատախոսությունը ամեն դեպքում լավ բան չի: Բոլոր աֆիշները գլխավոր էջում պահելն էլ Տադոյի նմաններին խոսալու առիթ է տալիս: Դրանք կարելի է ընդամենը արխիվացնել համապատասխան բաժնում: Նաև ես չեմ հասկանում, ինչո՞ւ չկա բլոգի ընթերցողների բլոկ: Ի՞նչ է, ձեզ մշտական ընթերցողներ պետք չե՞ն:
Տադո. – Եթե իմ նման ընթերցողներ են, երևի էնքան էլ չէ: Վտանգավոր է վերջիվերջո: Սոֆի. – Սուս: Նյութերն էլ են քչություն անում, բայց այդ առումով բան չունեմ ասելու, բլոգը նոր է բացվել: Ամեն դեպքում՝ շնորհավոր: Տադո, շնոհավորի՛:
Հասմիկ Հոխանյան` facebook-ից: Օ դաաաաաա, լավ հոդված էր, կարոտ եմ սենց սուր դիտարկումների ու հետն էլ տեղին.... Ես իհարկե էդ էջի մեջ շատ չէի խորացել, բայց գլխավոր նկարը գույնզգեղ որ տեսա, մտածում եմ լավ, բա կրեատիվն ու ճաշակը ուր ա: Սպասելիքներս շատ էր տեսածս հըը..... Ու հետո թող բնորոշումները արդարացնեն իրանց, այսինքն կրեատիվ կոչվածի տակ իսկապես կրեատիվ տեսնենք.... եթե վստահ չեք, որ դա կրեատիվ ա, էդպես մի անվանեք, ու սենց բաներ......
Only registered users can add comments. [ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին