Ուրբաթ, 19.04.2024, 07:03
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » Բաց փակագծեր

Բացում ենք փակագծերը...
Հանուն գալիք վառ խարույկի
Ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության
Թող որ այսօր լինեմ սխալ...
Պարույր Սևակ





Ճիշտն ասած տհաճությամբ եմ գրում այս <<ուղերձը>>, բայց ստիպված եմ գրել:
Տանել չեմ կարողանում, երբ առողջ բանավեճը վերածում են, կներեք արտահայտությանս համար, բազարի: Բայց մյուս կողմից, երբ վիրավորում են ընկերոջդ, պետք է նրա կողքին լինես, որպեսզի միասին կարողանաք հակահարված տալ նրանց, ովքեր առաջնորդվում են ոհմակային հոգեբանությամբ՝ միասին հարձակվել մեկի վրա, առանց մտածելու՝ արժի՞ արդյոք, թե՞ չէ:
Այսքանը իմ սեփական մտորումներից, իսկ հիմա անցնենք փաստերին:
2012 թ-ի հոկտեմբերի 9-ին yerkir.am կայքում հրապարակվեց հարցազրույց Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման նախագահ Մանուկ Նիգոյանի հետ: Այդ հարցազրույցը, հեղինակի թույլատվությամբ, հրապարակվեց նաև <<Սևակ>> ամսագրում: Բայց <<Սևակում>> չեն հրապարակվել հարցազրույցի տակ գրված քոմենթները, որոնք, ըստ երևույթի, ավելի ուշագրավ են, քան ինքը՝ հարցազրույցը:
Նախքան բուն թեմային անցնելը ես կպատասխանեմ մի հարցի, որ, գուցե, հետաքրքրեց ձեզանից ոմանց, այն է.

-Եթե հարցազրույցը հրապարակվել է մի ամիս առաջ, ինչո՞ւ եք հիմա արձագանքում:

Պատասխանում եմ.

-Որովհետև այս ամբողջ պատմությունը անասելի տհաճ է ինձ համար:

Իսկ հիմա ասելիքս ասեմ:
Հարցազրույցում Մանուկն իր սեփական, սուբյեկտիվ կարծիքն էր հայտնում ժամանակակից հայ գրականության մասին (եթե հարցազրույցին ծանոթ չեք, խնդրում եմ, անպայման ծանոթացեք, որովհետև ես մտադրություն չունեմ վերապատմել այն): Համաձայն եմ, գուցե նա շատ կոպիտ արտահայտվեց որոշ գրողների (կամ չգրողների՝ այդ էլ թող ընթերցողը որոշի) հասցեին, ընդունում եմ, բոլորն էլ իրավունք ունեն չհամաձայնելու նրա հետ: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո: Ոհմակային հարձակում, ուրիշ ոչինչ:
Yerkir.am կայքում կարդում ենք քոմենթները..

Quote
Ընթերցասերների միության նախագա՞հ: Սրանք տեսնես ի՞նչ են ընթերցում` «գլյամուռ» ժուռնալնե՞ր: Արա, դուք բարոյական իրավունք չունեք Մարկեսի անունն անգամ տաք: Կոելյոյին ուզում եք սիրեք, ուզում եք իր կողմից սիրվեք, ձեր անձնական խնդիրն ա: Կառա ջան, էս մարած օբլիգացիային որտեղի՞ց ես պեղել:


Quote
Ay qez axmaxutyun, sa vortexic bsnec ?


Quote
Արյա, էս անասունն ո՞վ ա: հլը դրան նայի: ո՞նց ա ռիսկ արել Հովոյի գիրքը Կոելյոյի հետ հավասարացնել: ասա՝ գնա, քո բրազիլական սերիալները կարդա:


Դե իհարկե, հարգելիներս, դուք չեք հասկանա, ինչ ասել է ընթերցասերների միավորում, որովհետև մեր միավորումում ձեզ պես <<կիրթ>> անդամներ չկան:
Եթե այս համարձակ քոմենթագիրները կարծում են, որ մենք չենք հասկացել, ինչ էր կատարվել Yerkir.am կայքում մի ամիս առաջ, ասեմ, որ շատ լավ էլ հասկացել ենք:
Պատանին հայտնում է իր կարծիքը, այն է՝ որոշ ժամանակակից հայ գրողներ գրող կոչվելու իրավունք չունեն: Հետո մի լրագրող, ով այդ <<գրողներից>> մեկի ընկերն է, գրում է հարցազրույց՝ սկզբից մինչև վերջ ներծծված հեղինակի իրոնիայով և ծաղրանքով, ինչը արդեն իսկ լրագրողական էթիկայի խախտում է: Հետո նշված կայքում հավաքվում են հայ ժամանակակից <<գրողների>> մոլի երկրպագուները, այսպես ասված՝ ֆանակումբը, և միասին հարձակվում են մեկի վրա, ով հանդգնեց մի բան ասել իրենց ոհմակի կանոններից դուրս: Այսպիսով ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը դեմ է Մանուկին: Մինչդեռ հասրակություն Yerki.am կայքում մենք չտեսանք, այլ տեսանք համախոհների մի բանակ, որոնք չեն նայում՝ մարդը ճիշտ բան է ասում, թե սխալ, կարևորը իրենց սրտով չի, ուրեմն պետք է ռմբակոծել:
Պատահական չէ, որ համացանցային այս բուռն քննարկումից հետո Մանուկ Նիգոյանը գրել է ՀՊԸՄ պաշտոնական կայքում.

Quote
<<Երկիր>> լրատվական կայքում իմ հարցազրույցին կից անցկացվող մեկնաբանություններն ու գրառումները ես համարում եմ վիրավորանք իմ անձի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում խոսքի ազատության ոտնահարում:


Վերադառնանք էթիկային: Լրագրողական էթիկայի խախտումներից խոսելիս ես չնշեցի, որ նկարագրվող, հազար ներողություն, բազարում էթիկայի մասին մոռացել էին ընդհանրապես: Այնպիսի տպավորություն էր, որ այս մեծահասակ, բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ տեղյակ էլ չեն, որ համացանցում մարդուն վիրավորելը նույնպես մարդու արժանապատվության իրավունքի խախտում է: Առհասարակ համացանցային էթիկետի համաձայն քոմենթներում իրար վիրավորելը արգելված է: Նման քոմենթները պիտի հեռացվեն կայքից, բայց Yerkir.am-ում այդ կանոնը, ինչպես երևում է, չի գործում:
Հոկտեմբերի 15-ին, երբ բանը բանից արդեն անցել էր, ես նամակ եմ գրում Yerkir.am կայքի ադմիններին.

Quote
Բարև ձեզ, ես Սոնան եմ, ով ուշադիր հետևում է ձեր կայքում տեղ գտած հարցազրույցի քննարկմանը: Ինձ շատ հետքրքիր է, ձեր կայքում ընդունվա՞ծ է քոմենթներում իրար վիրավորելը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ դա արգելված չէ: Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ համակարգչային էթիկայի ու ընդհանրապես էթիկայի մասին ձեզ մոտ կարելի է հանգիստ մոռանալ: Խնդրում եմ, բացատրեք ինձ yerkir.am կայքի կանոնները, որ էլ հարցեր չունենամ:


Դեռ սպասում եմ պատասխանի…
Ներքին աղբյուրենրով պարզել եմ, որ Yerkir.am կայքը <<ազատ բանավեճի>> հարթակ է, և այստեղ թույլատրվում է ազատ արտահայտել սեփական կարծիքը:
Փաստորեն իրար վիրավորելը հիմա կոչվում է <<ազատ արտահայտել սեփական կարծիքը>>: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ Մանուկի ազատ արտահայտվելու փորձերը բերեցին լեզվակռվի:
Այս դեռ հերիք չէր: Ֆեյսբուքով Մանուկը ստանում է նամակ այսպիսի բովանդակությամբ.

Quote
Manuk es inch zibil es ... heriqa grakanutyan mej qitd xotes, qo tex@ poxocna gna yalanchiutyun ara @NTERCOXNERI MIUTYAN NAXAGAH


Դե արի ու մի ասա. յալանչիություն չենք անում, որովհետև ձեր հացին վայիս չենք ուզում լինել:
Վերջում մնում է միայն հիշել մի հատված Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> գրքից, որ շատ դիպուկ է բնորոշում այն ամենը, ինչ վրդովել էր մեզ մեկ ամիս առաջ.

<<...Խղճում եմ նրանց, ովքեր խոսելու ոչ մի տեղ չունեն, բայց միշտ ասում են, ... աշխարհին տալու ոչ մի բան չունեն, անվերջ ուզում են, ... հանդիմանելու իրավունք չունեն, վրադ թնդում են, ... նույնիսկ ժպտալու առիթ էլ չունեն, անվերջ խնդում են: Խղճում եմ նրանց, ովքեր պատիվ չունեն, բայց անպատվում են, ովքեր ատելու արդեն սահման էլ չունեն, բայց դեռ ոչնչացնում են, ... իրենց կյանքով ապրելու փոխարեն դիմացինին միշտ քարկոծում, պախարակում են: Խղճում եմ նրանց, ովքեր աչք ունեն, բայց դիմացինին չեն ուզում տեսնել...Խղճում եմ բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն ինչ ունեն, բայց խիղճ չունեն: Խղճում եմ ինձ, ձեզ, բոլորիս, որ ստրուկն ենք այս գորշ ու անարդար կյանքի...>> :


P.S. Նյութը վերընթերցելուց հետո ուզում եմ ներողություն խնդրել գրածս յուրաքանչյուր կոպիտ արտահայտության համար: Բայց ներողություն եմ խնդրում միայն ընթերցողներից, ովքեր ստիպված էին դիմանալ այս անառողջ մթնոլորտին մինչև հետգրություն: Շնորհակալություն, որ մինչև վերջ կարդացիք, և հուսով եմ օրինակ չեք վերցնի մեր <<առաջադեմ>> քոմենթագիրներից: Հիշեք. համանցում դուք դարձյալ գործ ունեք կենդանի մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվության իրավունք: Մի՛ ոտնահարեք այն:

Արսենյան Սոան
և բոլոր նրանք,
ովքեր կցանկանան ստորագրել գրածիս տակ
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 897 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 6 անգամ
0  
6 Anna   (06.12.2012 22:23) [նյութ]
ստորագրում եմ

0  
5 Ժաննա   (06.12.2012 22:22) [նյութ]
ստորագրում եմ

0  
4 Facebook.com-ից   (06.12.2012 21:22) [նյութ]
Ահա հաղորդագրություն, որ ստացել ենք Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման ֆեյսբուքյան խմբում.

<<Իմ սիրելի երիտասարդ բարեկամներ` Մանուկ և Սոնա, ես ամբողջ հոգով Ձեզ հետ եմ, համամիտ եմ Ձեր գաղափարներին և ստորագրում եմ:
Դուք այն ազնիվ ու իրապես ազատ նոր սերունդն եք, ում գալուստը երազել ենք մենք` ավագ սերունդը, Ձեր ուսուցիչները:
Մի հուսահատվեք, հայկական գռեհկության դեմ առաջին մարտը Դուք շահեցիք, հիմա փորձեք հասկանալ, թե ինչ օրեր են քաշել դրանց ձեռին մեր մշակույթի ազնիվ ներկայացուցիչները...
Աբգար ԱՓԻՆՅԱՆ>>

0  
3 Straywave   (01.12.2012 23:25) [նյութ]
ստորագրում եմ

0  
2 Tado-sempai   (27.11.2012 20:31) [նյութ]
Ստորագրում եմ

0  
1 Manuk   (27.11.2012 20:14) [նյութ]
Ստորագրում եմ

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
2013 թվ. [161]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2013 թվական բոլոր համարները :)
2012 թվ. [200]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2012 թվական բոլոր համարները :)
Բաց փակագծեր [6]
Էմիլ Մարկ: Մեղքը քոնն է [1]
Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրապարակվել է <<Սևակ>> ամսագրում:
Պոեզիայի փառատոն [5]
Պոեզիայի փառատոնը երեկ ու այսօր:
«Մեր խոսքը» մրցույթ [7]
Շնորհանդես [3]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'