Կիրակի, 24.11.2024, 12:36
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մարտ #03

Real people


Սոնան էր, անելու բան չուներ, խիստ հետաքրքրվում էր, թե քանի տեսակ են լինում աղջիկները:

Մի քանի հիմար պատասխաններ տալուց հետո անկեղծորեն բարձրաձայնեցի հեղինակավոր կարծիքս. աղջիկները լինում են երկու տեսակ` աղջիկ ու ես: Սոնան ժպտաց ու սպառնաց, որ ինձ լուսանկարելու է, որպեսզի մարդիկ հասկանան, թե «ես» ասելով, ինչ ի նկատի ունեմ:

Վերջին ժամանակներս հաճախակի եմ լսում այն հետաքրքրական կարծիքը, որ ճիշտ արած կլիների, եթե տղա ծնվեի: Ռուսերեն ընտիր հայհոյանքներ քրթմնջալուց բացի, անկեղծորեն փորձում եմ հասկանալ, թե մարմնի որ մասով են մտածում «քննադատներս»:

Ապրելով հայ հասարակության մեջ, հոյակապ հասկանում եմ, թե ինչու է իմ` արտաքնիս ու սեռիս նկատմամբ «наплевательски» վերաբերմունքն ու տղաների հետ լավ ընկերական հարաբերություններն էդպիսի վրդովմունք առաջացնում ծանոթներիս մեջ, բայց միշտ էլ հարմար է քեզ շլանգի տեղ դնելն ու գոչելը, թե դու ուրիշ կերպ ես մտածում ու հրաժարվում ես հասարակական կարծիքի հետ հաշվի նստել:

Ես հասկանում եմ, թե ինչու ծանոթներիցս շատերը չեն ուզում ընդունել այն փաստը, որ ես մարդկանց մեջ մարդ, կերպար և կամ անհատականություն եմ փորձում տեսնել, ոչ տղա կամ աղջիկ:

Երբեք չեմ պահանջել ինչ-որ մեկից ինչ-որ գործողություն, վերաբերմունք կամ հարգանք, ելնելով միայն նրա սեռից: Ու կափարիչս թռել է, երբ իմ աղջկությունից ելնելով ինձնից ինչ-որ բան են ակնկալել: Հա, ես էլի պատրաստ եմ ափսեները սրբել, բոլոր ջանքերը գործադրելով, որպեսզի դրանք չկոտրվեն, բայց պատրաստ եմ անել, որովհետև մամային ուզում եմ օգնած լինել, ոչ թե որովհետև «տան աղջիկն եմ»: Նույն կերպ էլ պատրաստ եմ մեխ մեխել, կամ այգին փորել` պապայիս օգնելու նպատակով, ոչ թե հասարակության կարծրատիպ կոտրելու:

Գիտեք, մի խելացի անգլիացի կար, ասում էր «age is not reason for respect»*` տարիքը հարգելու պատճառ չէ: Նույն կերպ էլ մարդու սեռը. բնավ իմ արժանիքը (ու ոչ մեկի) արժանիքն էլ չէ, որ ես աղջիկ եմ, որպեսզի այդ փաստից ելնելով ինձ հարգեն, սեփականաշնորհեն կամ ինչ-որ բաներ ակնկալեն:

Ամփոփելով. ինձ համար չկա իսկական կին կամ տղամարդ հասկացություններ: Ինձ համար կա իսկական մարդու հասակցություն, որը իմ սուբյեկտիվում ամփոփվում հետաքրքիրի, համարձակի ու անկեղծի մեջ:

Յան Քեշիշյան (Տադո)

tado-mi.blogspot.com
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 458 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0  
2 Ари-сан   (12.04.2013 21:19) [նյութ]
Չէ հա, նախ և առաջ ես վրեժ եմ լուծում քեզանից, երկրորդ քո սովետական ռակուրսի նկարները քեզ պահիր, ես իմ սեփականները ունեմ :P

0  
1 Տադո   (07.04.2013 21:12) [նյութ]
Լավ, նկարը ինչ կապ ուներ էս նյութի հետ? Ռոժս էիր ուզում, սեր իմ, ասեիր, տաի մի հատ սովետական ռակուրսից ֆոտո: -_-

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'