- կաթնագույն փափուկ հաստ կտոր - կարմիր ֆետր - սինտեպոն - ակրիլ ներկեր – սպիտակ,շոկոլադագույն - կարմիր և շոկոլադագույն մուլինե թելեր - կարմիր ժապավեն - դերձակի քորոցներ - թել, մկրատ,թուղթ,ասեղ
Կաթնագույն կտորը ծալում ենք երկու տակ, ամրացնում լեկալները, մատիտով նշում եզրագծերը, կարում կարի մեքենայով/կամ ձեռքով, եթե ուրիշ անելու բան չկա/, հետո միայն կտրում, եզրերից թողնելով կարաբաժին մոտավորապես կես սմ.
Չմոռանանք մի փոքր մաս չկարել, որպիսզի կարողանաք մասնիկները լցնել սինտեպոնով: Նաէւ անհրաժեշտ է փիսոյի մարմնի մասերի կլոր հատվածներում մկրատով զգուշ կտրվածքներ անել, չհասնելով կարերին: Մարմինը եւ թաթիկները բաց թողնված մասից շրջում էնք ճիշտ կողմ եւ լցոնում սինտեպոնով մարմինը ավելի խիտ, իսկ թաթիկները ավելի քիչ, որպիսզի թաթիկները լինեն փա-ափուկ: Բաց թողաց մասերը կարոմ ենք գաղնակարով:
Հետո բոլոր չորս թաթիկների վրա անում ենք թույլ ձգված կարեր, ստանալով եղունգիկներ:
Հիմա պետք է ներկենք մեր փիսոին: Մենք կնկարենք նրա մռութիկը, ինչպես նաեւ մեջքի գծիկները, կամ պուտիկները:
Շոկոլադագույն ներկը բացում ենք ջրով եւ ներկում փիսոյի մեջքը, պոչիկը, ականջները, ճակատը: Թողնենք, որ մի քիչ հանգստանա եւ արդեն չբացված շոկոլադագույն ու սպիտակ ներկով անել գծիկները կամ աստղիկներ: Հետո նկարում էնք մռութիկը: Որպես օրինակ կարող եք օգտվել նկարից:
Իսկ հիմա թաթիկները պետք է ամրացնենք մարմնին: Դրա համար սկզբում թելը քարկապ արեք եւ ասեղը մտցնելով թաթիկի ներսի կողմից, հանեք թաթիկի դրսի կողմից:
Հետո թաթիկը ամրացրենք քորոցով, որպիսզի աշխատելը հարմար լինի:
Կարենք երկու ներքեւի թաթիկները միասին. այսինքն ասեղը անցկացնելով մարմնի միջով, երկու ներքևի թաթիկները կարում ենք միաժամանակ:
Հետո ասեղը մի քանի անգամ տանում էք առաջ ու հետ ամուր լինելու համար: Աշխատում ենք կարել խաչաձեւ:
Նույն ձեւով կարում ենք վերեւի թաթիկները:
Այդպիսի խաչաձեւ կարը թույլ է տալիս շարժել թաթիկներն ու ոտիկները աջ ուձախ, ներքը ու վերև: Բայց փիսոյին չանդամահատեք, կկծի:
Հիմա կարենք սիրտիկը: Կարմիր ֆետրից լեկալով կտրում ենք սիրտիկի երկու դետալները:
Կարում եք ձեռքով/ուզում եք, ոտքով էլ փորձեք, գուցե ստացվի?/, օղակակարով, լցոնով ենք սինտեպոնով և կարում ենք մինչև վերջ:
Այսիպով, սիրտիկը և փիսիկը պատրաստ են: Փիսիկին դերձակի քորոցներով ամրացնում ենք սիրտիկին, կարում գաղտնակարով:
Վերևի թաթիկները միաժամանակ միացնում ենք սիրտիկին, ինչպես քիչ առաջ բացատրեցինք, թե ինչպես ենք թաթիկները ամրացնում մարմնին: Նույն ձևով միացնում ենք ոտիկները:
Մնաց սիրտիկին ամրացնենք կարմիր լենտից օղակիկը: Դա պետք է անել ոչ թե սրտիկի մեջտեղում, այլ աջ կողմի կենտրոնում: Այդ դեպքում օղակը կլինի ամբողջ խաղալիքի մեջտեղում, որը շատ կարևոր է հավասարակշռություն համար:
Ահա և կարեցինք մեր սիրահարված ու փոմփոնիկ փիսոյին:
սկզբնաղբյուր Թարգմանեց Կեշան, իսկ թե Կեշան ով էր, չգիտեր ոչ մեկ