Կիրակի, 24.11.2024, 11:16
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Լոգարանում


Լոգարանու՞մ... Երբևէ մտածել ես այն մասին, թե ինչի համար ենք մենք օգտագործում լոգարանը։ Պարզ չի լողանալու, ի՞նչ հիմար ու աննպատակ հարց։ Բայց մի րոպե սպասիր։ Գիտե՞ս, որ լոգարանը միակ վայրն է, որտեղ մի որոշ ժամանակ մենակ ես մնում, որտեղ քեզ ոչ–ոք չի խանգարում, որտեղ ոչ–ոք չի կարող ներս խուժել, քանի որ կա դուռ ու կա դռան փական, որը մեզ հնարավորություն է տալիս ամուր կողպել դուռը։ Ուրեմն ամուր կողպված դուռ, միայնություն մի քանի րոպեով, կամ գուցե ժամով, հանգիստ ու լուռ միջավայր, ամենուր մաքրություն...

Մի պահ մտածիր, մի՞թե դա այն չէ, ինչն ամբողջ կյանքումդ երազել ես, երազել ես միայնակ ապրել մի այդպիսի վայրում։ Ուրեմն ի՞նչն է պակաս այստեղ։ Մի պահ պատկերացրու, որ երազանքդ կատարվել է, հիմա ինչպե՞ս ես վարվելու, ի՞նչ ես անելու, թե՞ միայն մեծ–մեծ երազում էիր։ Փորձիր մտնել լոգարան, բայց ոչ լողանալու նպատակով։ Իսկ փորձե՞լ ես լոգարանում որևէ բան գրել։ Պատկերացրու, որ ես փորձել եմ, ու շատ էլ լավ է ստացվել։ Ավելի լավ է ստացվել գրածս, քան եթե այդ նույնը գրեի իմ սենյակում, կամ էլ հյուրասենյակում, կամ էլ համակարգչի առջև նստած։ Եթե կարողանաս լոգարանում հետաքրքիր մի բան գրել, որը նման չլինի քո նախկին գրածներին, ուրեմն դու ու լոգարանը իրար համապատասխանում եք, ուրեմն ձեր ճաշակները նույնն են, ուրեմն պետք է շարունակել նույն կերպ։ Հաջորդ անգամ փորձիր այնտեղ գիրք կարդալ։ Այո, այո, գիրք։ Գուցե առաջին անգամ չստացվի, բայց դու հետ մի կանգնիր, շարունակիր կարդալդ, հետո, հենց վերջացնես, միանգամից դուրս մի արի լոգարանից, գրիր տպավորություններիդ մասին։ Տեսնու՞մ ես, արդեն լավ է ստացվում, արդեն դու ու լոգարանն իրար հետ լեզու եք գտել, շատ լավ է։ Լոգարանում դիր փոքրիկ աթոռ, որ չհոգնես: Կարող ես նույնիսկ սրբիչների օգնությամբ պառկել և քնել։

Բայց սպասիր, դեռ քնելու ժամանակը չէ։ Եթե քեզ մենակ ես զգում, փորձիր մտերմանալ լոգարանի պարագաների՝ օճառի, ատամի խոզանակի, սպունգի հետ։ Միգուցե նրանք շատ ավելի ընկերասեր են, քան քո լոգարանից դուրս գտնվող ընկերները, գուցե ավելի հասկացող ու խելացի են։ Փորձիր լեզու գտնել նրանց հետ, նրանց համար կարդա քո գրածները, լսիր նրանց կարծիքները, միգուցե լավ խորհուրդներ տան, միգուցե իրենք էլ քեզ համար կարդան իրենց գրածները։ Ու այդպես դարձիր իրենց վստահելի ընկերը։ իսկ ո՞վ է ասել, որ օճառն ու սպունգը չեն կարող դառնալ քո ընկերը։ Եթե նույնիսկ ասել են, շատ սխալ են ասել, դրանք ասել են երևակայություն չունեցող մարդիկ, ում համար օճառը միայն լվացվելու, իսկ ատամի խոզանակը միայն ատամները մաքրելու համար է։ Հիմա տեսնու՞մ ես, որքան հարազատ դարձավ քեզ այն նույն լոգարանը, որտեղ մտնում էիր միայն լողանալու համար, առանց նկատելու օճառի հայացքը, առանց նկատելու, որ սպունգի տրամադրությունն այն չէ, առանց նկատելու, որ ատամի խոզանակն ու ատամի մածուկը վիճել են։ Իսկ հիմա դու կես հայացքից նրանց հասկանում ես ու նույնիսկ կարողանում ես հաշտեցնել ատամի խոզանակին ու մածուկին, օճառին ու սպունգին։ Հիմա նրանք քո ամենալավ ընկերներն են, հիմա արդեն միայն լվացվելու համար չէ, որ մտնում ես լոգարան, ու այն նախկին՝ սառը ու դաժան հայացքով օճառը չես ճզմում ձեռքերիդ մեջ, այլ խնամքով շոյում ես նրան, զրուցում ես քո ամենալավ ընկերոջ հետ, պատմում ես լոգարանից դուրս գտնվող հիմար ընկերներիդ մասին, ովքեր այնքան հիմար են, որ լոգարանում ընկերներ չունեն...

Մարի-Վոլտերա Մելիքյան
uoltera.blogspot.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 649 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 chem asi   (28.04.2013 22:09) [նյութ]
hetaqrqir patmvatsq er ,baits lav kliner, vor heros@ kam herosuhin unenain @nkerner naev logaranits durs.

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'