Արդեն մի ամիս է, ինչ գնում ենք դպրոց: Բայց դուք հաստա՞տ համոզված եք, որ լավ եք յուղել ձեր՝ ամառվա ընթացքում մի փոքր ժանգոտած ուղեղները: Դե ինչ, կարող ենք ստուգել: Դուք տեսնում եք ութ կոճակ: Ամեն մեկը բանաստեղծությունից մի հատված է թաքցնում: Ձեր խնդիրն է կարդալ բանաստեղծությունը և գուշակել՝ ով է հեղինակը: Միանգամից եմ զգուշացնում. հեշտ չի լինելու: Կանոնները շատ պարզ են. համացանցից չօգտվել: Պատասխանները գրում եք քոմենթներում՝ չմոռանալով նշել ձեր անունը և հարցի համարը: Կոճակները պարտադիր չէ բացել ըստ հերթականության: Նպատակը մեկն է. ճիշտ պատասխանել որքան կարելի է շատ հարցերի: Վերջում կտեսնենք, ով հաղթեց:
Ա՜խ, տե՛ր Կսկիծ, Քո բարձունքից ամենազոր Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ. -Դժվա՜ր բան է մարդ լինելը, Դժվար է, տե՛ր: Ամբողջ կյանքում Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը: Ուրեմն ի՞նձ էլ պետք է ջարդել Խաղալիքի նման: Ինչո՞ւ: Հարկավոր չէ՜, տե՛ր, ողորմյա՜...
Ինչպես արևն է լույս տալիս վարդին, փթրոց մեկ հավասար, Դու էլ մեծին և կամ մանրին գթով եղիր, մի ափսոսար, Կսանձվի ըմբոստն ինքը առատաձեռն թե գտնվես, Դու էլ բաշխիր, առա՜տ բաշխիր,առնող-տվող ծովը որպես...
Աստված, ետ տուր կողս, Ես երջանիկ չեղա: Աստված, ետ տուր կողս, Սիրո բարիքը քեզ: Աստված, ետ տուր կողս՝ Բյուր վշտերի տեղակ: Աստված, ետ տուր կողս Ու մի բաժանիր մեզ...
Այլ սիրուհվույս կարեմ մաղթել ես ինչ չար - Է՜հ, թող հավետ շողա քո աստղըդ պայծառ, Իմըս, խավար պատեն ամպեր թող նըսեմ, Դու երջանիկ լեր, թող որ ես արտասվեմ:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝ Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով. Եվ մուրացիկի պես փշրանքի համար Ծարավ, անոթի, կանցնեք ծովեծով...
Երգում էր կարոտն իր արթուն, Երգում էր ամո՛թը այն սև, Որ կարող է դարձնել մարդուն Գետնահար ստվեր մի նսեմ: Իր մռայլ օրերի բանտում, Աշխարհի գո՜րշ ճամփեքին Երգում էր հեք մի տրուբադուր Մահացու հարվածն իր տեգի...
Խեր ունեցողը՝ խեր էլ պետք է տա, Իմ սրտի ուզածն էս չի՛ մեկն էլ ա: Էնդով եմ հենց իմ սիրտըս հովանում, Որ ուրիշի՛ տունն եմ ես էսպես քանդում:
Ես գիտեմ. մի օր աշխարհից արար Կջնջվեն սահման ու սահմանագիծ, Լոկ ծիածանը կկապի կամար, Եվ ես... Մասիսը կսեղմեմ կրծքիս: Իսկ եթե ոչ, միայն թե ուժս ների, Այդ սուրբ բեռի տակ թեկուզ փշրվեմ, Ես Մասիս սարը կառնեմ ուսերիս Եվ մեն-միայնակ այստեղ կբերեմ:
Paruyr Sevak Կարոտի սև արյունումից եմ սարսափում Ա՜խ, տեր Կսկիծ, Քո բարձունքից ամենազոր. Մի պահ անսա հեզ ու հլու հպատակիդ. -Դժվա՜ր բան է մարդ լինելը, Դժվար է, տե՛ր: Ամբողջ կյանքում Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը: Ուրեմն ի՞նձ էլ պետք է ջարդել Խաղալիքի նման: Ինչո՞ւ: Հարկավոր չէ՜, տե՛ր, ողորմյա՜...
Only registered users can add comments. [ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին