Չորեքշաբթի, 24.04.2024, 19:59
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Սեպտեմբեր #06

Ի՞նչ է ամբոխը... (մաս երրորդ)
Քանդեն պիտի, ու ավերեն, տեղը փոշի պիտի փռեն,
Հազարամյա քաղաքը այդ քանդեն պիտի ու ավերեն,
Այրեն պիտի, խելագարված պիտի պարեն հրդեհներում
Ամբոխները խելագարված...

Եղիշե Չարենց




Պետք է տարբերել ամբոխը ժողովրդից, դրանք տարբեր բաներ են:
...Հարյուր հազար մարդ, հավաքված Թատերական հրապարակում, գլխահակ, մտահոգ դեմքեր, ամեն մեկը տրված ժողովրդի, ազգի, երկրի վաղվա օրվա անորոշության մտմտուքին... Աղջիկները ջրամաններով ջուր են բաժանում, կանայք, կողովները թևերին՝ մի կտոր ուտելու բան... Կան տկարներ, որոնց հետ ամեն րոպե մի բան կարող է պատահել, ու հենց այստեղ՝ բազմության կենտրոնում, շտապօգնության մեքենաներն են կանգնած՝ սպիտակ խալաթներով բժշկուհիները կողքին... Ու այդ պահին այնտեղ՝ ամենաբարձր շենքի վերջին հարկի բաց պատուհանից, փողհարը հնչեցնում է սրտակտոր մի մեղեդի՝ ողջ հրապարակով մեկ տարածվող... Հարյուր հազար մարդ, պապանձված, գլխահակ, աչքերին արտասուք է լճացել... Ցնցող էր տեսարանը...
Սա ամբոխ չէ՛ր, սա ժողովուրդն էր, հազարամյակների խորքից եկած ժողովուրդ....
Ու այդ ընթացքում ստեղծել իր հոգևոր արժեքները, լեզուն ամենից առաջ, գիրն ու տառը, ստեղծել դպրություն, ֆոլկլոր, իր երգն ու պարը, իր տաճարներն ու վանքերը... Ստեղծել իր պոետներին, աշուղներին... Ստեղծել, աշխարհին տալ Նարեկացի... Սա ժողովուրդ է, ամբոխ չէ:
Բայց երբ օրերից մեկում այդ նույն զանգվածը նետվեց մեր պառլամենտի՝ Ազգային ժողովի շենքը շրջափակող պարսպի վրա ու վայրենի գոռում-գոչուններով սկսեց ջարդել, տապալել չուգունե հաստաբեստ ձողերը, սա արդեն ժողովուրդ չէր, սա ամբոխն էր: Եվ այն, որ բողոքի այդ բարբարոս ձևն այս կոնկրետ դեպքում չունեցավ հաջողություն, չլուծեց ոչ մի հարց, մեկ անգամ ևս հաստատում է ամբոխային մեթոդի ոչ պիտանի լինելը: Ամբոխային մեթոդը, այլ խոսքով, այդքան վար իջնելն անհարիր է քաղաքակիրթ ժողովրդի կոչման հետ... Համենայն դեպս հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի համար վայել չեն նման արարքները... Ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չարժե մոռանալ այն, ինչ կոչվում է ազգային ինտելեկտ...
Ամբոխային հոգեբանության արդյունք չէ՞ արդյոք մեր ազգային արժանապատվությունն այդ աստիճան ստորացնող փաստը՝ մի քանի տասնյակ, որոշ տվյալներով գրեթե հարյուրի հասնող քաղաքական կուսակցությունների երամակը և քսանից ավելի գիտությունների ակադեմիաների հուլունքաշարը... Դա կոչվում է դեմոկրատական ազատություն... Բնակչությամբ մեզանից քսան-երեսուն անգամ ավելի Անգլիան ունի ընդամենը երկու քաղաքական կուսակցություն և մի գիտությունների ակադեմիա... Դեմոկրատական ազատության գաղափարը երևի թե ոչ մի տեղ չի եղել այդ աստիճան արժեզրկված, պարզապես ծիծաղելի դարձված, ինչպես մեզ մոտ...
Գրիգոր Գուրզադյան
<<Ի՞նչ է ամվոխը...>>
<<Մի կում ջուր>> գրքից
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1067 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0  
2 Ари-сан   (24.10.2012 09:28) [նյութ]
Ես կասեի՝ բրավո Գրիգոր Գուրզադյան good

0  
1 margar   (14.10.2012 16:57) [նյութ]
Բրավո Ari-san

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'