Բարի օր, հարգարժան պարոն Ափինյան.
Քննարկումները կապ ունեն մեր երիտասարդության հետ արդեն իսկ այնքանով, որ մեր մեջ կան այդպիսիներն ու նրանց, ըստ իս, պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամ: Ես ունեմ շատ ընկերներ` ոչ ավանդական կողմնորոշմամաբ, ում հետ շատ հետաքրքիր է շփվելը: Մենք հազվադեպ ենք խոսում լեզբիների, գեյերի կամ բիսեքսուալների մասին` ընկալելով նրանց որպես արատի կամ թերության կրողներ, բայց իմ համոզումն այն մասին, որ ոչ ավանդական կողմնորոշումն հիվանդություն է` չի տուժում: Նման երևույթների քննարկումն օգնում է ավելի լայն հասկանալ <դա> ու վերապահումով չբերաբերվել <այդ> մարդկանց:
Դե, եթե ուղիղն ասենք, մեր ամսագրում շատ բան կա, որ Պարույր Սևակի հետ կապ չունի: Իրականում ամսագրի անվանումն հիմանականում մեր սիրո դրսևորումն է Բանաստեղծի նկատմամբ, բայց ոչ որպես հղղում ամսագրի թեմային:
Մենք պրոպագնդում ենք այդ երեվույթը ճիշտ այնքան, ինչքան պրոպագանդում ենք, օրինակ, անարդարությունը)
Հաշմանդամությունն էլ է ինտիմ խնդիր, բայց այդ խնդիրը բարձրաձայնման կարիք ունի` հասարակության կարծրատիպերը կոտրրելու համար: Բացի դրանից,շատ գեյեր, լեզբիներ ու բիեր իրենց կողմնորոշումն որպես խնդիր չեն որակավորում:
Մի՞թե վատ է, որ մեր պատանի ընթերցողները տեղեկանում և մտածում են այդ երևույթի մասին: Անձամբ ինձ շատ են օգնել իմ ոչ ավանդական ընկերները, ու ես շատ բան կկորցնեի, եթե վերապահումով մոտենայի ու չշփվեի նրանց հետ: Իսկ ես հաստատ վերապահումով կմոտենայի, եթե քաջատեղյակ չլինեի:
Վստահ եմ, ամսագրի խմբագրությունն արդեն զբաղվում է Ձեր առաջարկած թեմաների քննարկմամբ:
Հարգանքով, Տադո: