Ուրբաթ, 22.11.2024, 04:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Ահ ու սարսափ
Վերջերս շատ ենք հարցնում. <<Ո՞րն է ձեր սիրած գիրքը, գրական հերոսը, հեղինակը>>, <<Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք կարդում>>, <<Իսկ ի՞նչ սովորեցիք այդ գրքից>>:
Հարցնում ենք բոլորս` լրագրողներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ: Այնպիսի տպավորություն է, որ մենք ժամանակ առ ժամանակ կարիքն ունենք համոզվելու, որ իսկապես կարդում ենք և ինչ-որ բան սովորում մեր իսկապես սիրված գրողներից: Իսկ եթե ո՞չ... Ախր այդպես չի կարող լինել:
Անկեղծ ասած, ես, որ շատ նույնօրինակ հարցեր եմ տվել և ավելի շատ հարցերի եմ պատասխանել, արդեն ունեմ անկեղծ կեղծելու իմ գաղտնիքը: Ես իմ մտքի գրադարանի մի անկյունում մի հատուկ պահարան եմ դրել: Այնտեղ են բոլոր այն գրքերը, որ գեղեցիկ շապիկ ունեն: Այդպիսի գրքերը ամոթ չէ ցույց տալ: Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ ոքի չեմ խաբում: Պարզապես կարդում եմ ու սովորում, բայց ոչ ոք չի հավատում այդ հրաշքին, նույնիսկ ես ինքս: Պարզապես իրոք ուզում եմ հավատալ, որ կարդում եմ ու սովորում:
Մանուկ հասակում շատ եմ սիրել հանելուկներ: Երևի այդ պատճառով էլ վատ սովորություն ունեմ հանելուկներով խոսել: Համ էլ այդպես ավելի խելացի եմ երևում:
Բայց այսօր անկեղծության կարիք եմ զգում: Տարօրինակ է...
Այսօր ես կպատմեմ ձեզ մի գրքի մասին, որը բաժանեց իմ կյանքը երկու մասի` <<նրանից առաջ>> ու <<նրանից հետո>>: Չգիտեմ, ինչ եղավ այդ <<նրանից հետոյում>>, որ չկար <<նրանից առաջում>>, բայց զգում եմ, որ ինչ-որ բան փոխվեց:



Խոսքս Ամելի Նոթումբի <<Ահ ու սարսափ>> գրքի մասին է: Չեմ զարմանա, եթե ասեք, որ չեք կարդացել: Բոլորովին վերջերս է հայերեն թարգմանվել և հրատարակվել Երևանում:
Գիտե՞ք, այս գրքում <<ճոխ>> մենախոսություններ չկան, ոչ էլ <<մոդայիկ>> սիրո խոստովանություններ: Պարզապես կա խելացի միտք ու շատ բարի հոգի: Հանկարծ հասկանալի են դառնում աստվածաշնչյան <<Սիրիր քո թշնամուն>> տողերը: Ոչ, այս գիրքը քրիստոնեական մարդասիրություն չի քարոզում, բայց բոլոր քարոզներից էլ ազդեցիկ է: Ձեզ ոչ ոք չի ստիպում բարի կամ ներողամիտ լինել, չի համոզում դառնալ վեհանձն կամ մեծահոգի: Ոչ էլ թաքուն ներշնչում են վերից վար նայել բոլորին: Պարզապես հետևելով գլխավոր հերոսուհուն և նրա աչքերով նայելով կյանքին` հասկանում ես, որ կարելի է արհամարհել բոլորի <<հեղինակավոր>> կարծիքը ու լինել բարի, բարկանալ, բայց ներել, հիանալ թշնամիով, ընդունել նրա գերազանցությունը, բայց արդյունքում հաղթող դուրս գալ:
Այս գրքից հետո ինչ-որ բան հաստատ փոխվել է, բայց այ թե ի՞նչ, չեմ կարող ասել:
Այս գիրքը իմ մտքի գրադարանի գրասեղանին է, այնտեղ, ուր միշտ կարող եմ նորից ու նորից այն կարդալ:
Եկեք այսպես պայմանավորվենք: Ես, <<կամավոր գովազդային դործակալություն>> աշխատելու փոխարեն, ձեզ խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը: Իսկ դուք կհետևեք իմ խորհրդին: Եվ ոչ այն պատճառով, որ այսքան հանելուկներից հետո ես մի փոքր ավելի խելացի եմ թվում ձեզ: Պարզապես վաղուց չեք հետևել անծանոթ մարդկանց խորհուրդներին: Պարզապես հոգու խորքում մտածում եք, գուցե այս գրքից հետո ինչ-որ բան փոխվի և ձե՞ր կյանքում: Գուցե վերջնականապես կհավատաք, որ մարդիկ դեռ կարդում են ու այլևս չեք տանջի ձեզ այն հարցով, որի պատասխանն արդեն վաղուց գիտեք. այո դեռ կարդում են, և դեռ հասկանում են` ինչու են կարդում:
Դե որ այդպես է, բարի ընթերցում:

Արսենյան Սոնա
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 819 անգամ| |Վարկանիշ` 4.0/2
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Շուշան   (06.01.2013 13:02) [նյութ]
Սիրելի ընթերցող, ես գիրքը կարդացել եմ երևի 6 ամիս առաջ, գուցե ավելի վաղ, բայց ինչպես Սոնա Արսենյանը նշեց, մինչև հիմա շոշափելի փոփոխություն եմ տեսնում թեկուզ իմ վարքի մեջ: Եթե կարդացած չլինեի, հաստատ շատ բաներ այլ կերպ կանեի,, հավատացնում եմ, վերջերս ճիշտ և ճիշտ նույն պատմությունը ինձ հետ է կրկնվել, ու եթե կարդացած չլինեի գիրքը, հաստատ այլ կերպ էի վարվելու... Կնահանջեի:

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'