Ուրբաթ, 22.11.2024, 04:23
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Ուժեղներին
Ուժեղներին

Ես պահանջում եմ գթասրտություն:
Պարտավորվում եմ ներել բոլորին,
Բայց պահանջում եմ խղճահարություն,
Որպեսզի առանց իմ հուշումների
Դուք զգաք ու տեսնեք ցավը իմ սրտի:

Ինչո՞ւ ես ցավում, այ անառակ սիրտ,
Ի՞նչդ է պակաս այս լի աշխարհում,
Սե՞րն է, հարգա՞նքը, թե՞ ընկերություն...
- Ես պահանջում եմ գթասրտություն,
Որպեսզի ուժեղը օգնի թույլերին,
Բայց թույլն, իր հերթին, խղճա ուժեղին:

Թե չէ այս դժբախտ ու դառն աշխարհում
Թույլը ուժեղին է իր հոգսը թողնում:
Պայքա~ր ու պայքա~ր, հրե~ր ու սրե~ր,
Էլ կա՞ ժամանակ երջանիկ լինել:
Թե՞ այս աշխարհում խղճահարության
Ես կարժանանամ թուլության համար:

Ես պահանջում եմ գթասրտություն:
Պարտավորվում եմ ներել բոլորին,
Բայց փոխարենը ՄԻ բան եմ խնդրում.
Խնդրում եմ խղճալ և ուժեղներին....


Սոնա Արսենյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 672 անգամ| |Վարկանիշ` 4.8/5
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 margar   (06.05.2012 22:54) [նյութ]
es urakh em vor kan Sonai pes mardik,voronq voch avandakan chanaparhov en teghabashkhum irents zgatsmunkner@.Aidpes sharunaki Sona.

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'