Ուրբաթ, 22.11.2024, 04:39
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Կարծիքներ
Դու դարձել ես շուտ գրգռվող և վիրավորվող: Ծնողները քեզ չեն հասկանում: Մեծանալը ունի իր բարդությունները: Անընդհատ փոփոխություններ՝ ինչպես ներքին աշխարհում, այնպես էլ արտաքինում: Փորձում ես ապացուցել, որ արդեն փոքր չես: Պայքարում ես ազատության համար: Այնքան էլ հեշտ չէ, համաձայն չե՞ք:

Առանց երկմտելու կարող ենք հայտարարել, որ ժամանակակից աշխարհում դեռահաս լինելը շատ ավելի դժվար է: Ինչո՞ւ: Դատեք ինքներդ: Ինֆորմացիայի անընդհատ հոսք, որ <<թափվում>> է դեռահասի վրա ամեն տեղից: Նա կարող է ցանկացած բան իմանալ համացանցից, հեռուստատեսությունից և այլն: Այդքան շատ ինֆորմացիա: Բնականաբար երեխաներն իրենց ավելի զարգացած են համարում, հետևաբար՝ ավելի մեծ ու հասուն:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում երեխայի հետ, երբ նա ձեզ չի լսում, միտումնավոր կոնֆլիկտ է ստեղծում ձեր միջև, ամեն ինչ անում է <<ձեզ ինադու>>, դառնում է ինքնամփոփ, չի կիսվում, զարմացնում է բոլորին իր էքսցենտրիկ պահվածքով և դարձել է բացարձակ անկառավարելի: Ամենակարևորը՝ ի՞նչ է պետք անել նման դեպքերում:
Ինքն իրեն ընկալելով՝ որպես մեծ մարդ, դեռահասը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ են նրան շրջապատող մեծահասակները իրեն <<երեխայի տեղ դնում>>: Դա նրա մոտ <<բյուր>> հարցեր է առաջ քաշում. ո՞վ է նա, եթե ոչ հասուն մարդ, և ինչպե՞ս պիտի վերաբերվի հասարակությանը, եթե նրան ընկալում են որպես մի նորածին երեխայի: Դեռահասությունը երկարատև և բարդ ինքնաճանաչության ժամանակն է: Ժամանակ, երբ փորձում ես հասկանալ քեզ շրջապատող մեծահասակներին և հասակակիցներիդ, երբ բացահայտում ես հակառակ սեռը և փորձում ես վարքագծի ճիշտ բանաձևը գտնել՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Կարծիքներ:
Իմ կարծիքով դեռահաս լինել այնքան էլ դժվար չէ: Օրինակ, դու չունես մեծերի պրոբլեմները: Ծնողներն են լուծում քո բոլոր խնդիրները, այդ թվում ֆինանսական, դպրոցական և այլն: Իսկ դու՝ ձեռքերդ ծալած նստած ես, ինչպես անում էիր երրորդ դասարանում: Բայց այստեղ այլ հարց է ծագում. ուզո՞ւմ ես դու դա արդյոք: Օրինակ, տղաները ուզում են ցույց տալ, որ ինքնուրույն են և միշտ կարող են պաշտպանել քեզ: Իսկ աղջիկները սկսում են <<քսվել>> ու բարձր կրունկներ հագնել, որովհետև ուզում են հետաքրքիր թվալ: Ինձ թվում է, դեռահասությունը ամենահետաքրքիր տարիքն է. դու դեռ մեծ չես, բայց արդեն փոքր էլ չես: Չէ՞ որ երբ ձյուն էր գալիս, մենք բոլորս խաղում էինք, ինչպես փոքր երեխաները, որ դեռ դպրոց էլ չեն գնում: Բայց հանկարծ ինչ-որ խնդիր է առաջանում, որ մեծերը ոչ մի կերպ չեն կարողանում լուծել, իսկ դու միանգամից հաղթում ես: Ես, օրինակ, երբեք չեմ մտածել՝ մե՞ծ եմ, թե՞ դեռ երեխա եմ: Ես պարզապես տասնհինգամյա աղջիկ: Գուցե հիմա ես մի քիչ ավելի ագրեսիվ ու ակտիվ եմ, քան կլինեմ, ասենք, տասը տարի հետո: Բայց չէ՞ որ բնավորությունս, մտքերս և աշխարհահայացքս արդեն հստակ ձևավորվել են: Իհարկե երբեմն խնդիրներ են առաջանում, երբ <<մեծերի>> աշխարհը քեզ բարձրից է նայում միայն այն պատճառով, որ քո անձնագրում հենց այսպիսի թվանշան է գրված: Եվ դու նեղանում ես… Երևի ուրիշ <<մեծը>> վրեժ կլուծեր, իսկ դու պարզապես նեղանում ես… Դե ասա, մի՞թե երեխա չես:
Շարոյան Մերի

Ես էլ եմ դեռահաս, և ինձ դժվար չէ այդ մասին խոսելը: Հաճախ եմ լսում, ինչպես են շուրջս ասում. <<Ոչի՜նչ, կանցնի, անցումային տարիքն է>>: Պարզապես պետք է համբերել, մինչև կյանքիդ այս շրջանը կանցնի: Պետք է համբերատար լինել և հնարավորինս փորձել պատասխանել այս շրջանի հարցերին: Դեռահասն էլ է հասկանում, որ նեղացնում է ուրիշներին իր այդպիսի վարքով: Բայց չի կարողանում կանգ առնել ու հետո զղջում է: Ու ամեն ինչ սկսվում է նորից: Իմ կարծիքով ինֆորմացիան, որ նա ստանում է ամեն տեղից, նշանակություն ունի, բայց առանց այդ էլ նա իրեն նույն կերպ էր պահելու:
Առաքելյան Վեներա

Իմ կարծիքով սա բոլոր դեռահասներին չի վերբերում: Շատ երեխաներ կան, ովքեր կարողանում են կառավարել իրենց և նրանց <<դեռահասի կյանքը>> շատ լավ է ընթանում: Կան երեխաներ, ովքեր հատուկ են խնդիրներ որոնում, որ <<իսկական դեռահաս>> լինեն: Եվ երբ իրենց ծանոթները հարցնում են՝ ինչո՞ւ է նրանց կյանքում ամեն ինչ այդքան խճճված, նրանք պատասխանում են, որ դրա պատճառը անցումային տարիքն է: Անձամբ ինձ համար այդ ամենը ծիծաղելի է: Երեխաներ էլ կան, ովքեր խնդիրներ են ունենում, և այդ խնդիրները կարող են լուծել նրանց ընկերները: Խնդիրը միասին լուծելիս ընկերները երբեմն վիճում են, իսկ դա ավելի շատ է ճնշում այն երեխաներին, ովքեր <<դեռահասի խնդիրներ>> ունեն: Ես դիմում եմ բոլոր դեռահասներին. <<Սիրելի երեխաներ, դուք դեռ չգիտեք, ինչպիսիիիիիիիիի խնդիրներ են լինում այս աշխարհում: Այ որ մեծանաք, այդ ժամանակ էլ կիմանաք>>:
Մարգարյան Լիլիթ

Իմ կարծիքով դեռահաս լինելը շատ դժվար է: Այս տարիքում միշտ սեր է հայտնվում, և քչերն են կարողանում լուծել այս հիրավի բարդ խնդիրը: Դեռահասները հաճախ սխալ քայլեր են անում, նախօրորք ոչինչ չեն հաշվարկում, հետո վախենում են կիսվել ծնողների հետ և չեն կարողանում ճիշտ ելքը գտնել:
Հարությունյան Ավետիս

13-19 տարեկանում երեխան համարվում է դեռահաս: Եվ հենց այդ ժամանակ նրանց շատ փորձություններ են սպասում. հանկարծ նա սիրահարվում է, նեռվայնանում է: Հաճախ դեռահասները չեն կարողանում հանգիստ խոսել ծնողների հետ, չնայած ոմանք կարողանում են հեշտ հաղթահարել այդ արգելքները:
Վարդանյան Մաթևոս

Ղեկավար՝ Հակոբյան Ժաննա
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 902 անգամ| |Վարկանիշ` 5.0/3
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 margar   (06.05.2012 23:04) [նյութ]
es akama @nka hishoghutiunneri mej,erb es el Ashotiki tariqin ei,ev tatikn er indz hamar keras lvanum.Shnorhakalutiun Sona,

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'