Ուրբաթ, 22.11.2024, 10:01
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Լեոնարդո դա Վինչի
Ապրիլի 15-ին Ֆլորենցիայից քիչ հեռու գտնվող Վինչի քաղաքի Անկավինո գյուղակում Կատերինայի և Պիերոյի ընտանիքում լույս աշխարհ եկավ Վերածննդի ժամանակաշրջանի խորհրդանիշ` Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, ճարտարագետ, քաղաքագետ, երաժիշտ, գրող, մաթեմաթիկոս, մեխանիկ Լեոնարդո դա Վինչին, ում իրավմամբ կարելի է համարել հանճար, հազարամյակի երկրորդ մարդ: Նորածին այդ մանուկը կնքվեց «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» անվամբ, որ փոքրիկ ակնարկ էր նրա կենսագրությունից ու նշանակում էր` «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիից»: Այնքան բուռն ու հագեցած է Լեոնարդոյի կենսագրությունը, որ դժվար է այն ներկայացնել ամբողջությամբ, առավել ևս որ այն գիտի ցանկացած մարդ, ում հետաքրքրում է այդ հանճարեղ արվեստագետը:
1469 թ,: Այս թվականն էր, որ սկզբնավորեց վերածնության խորհրդանիշի ստեղծագործական կյանքը, դեռ նկարիչ Վերեկքիոյի արվեստանոցում նկարելու տարիներին Լեոնարդոն զբաղվում էր գիտությամբ` ֆիզիկայով, կենսաբանությամբ, մաթեմատիկայով, անատոմիայով: Միլան տեղափոխվելուց հետո 1482 թ-ից դա Վինչին՝ որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: 1495–97 թթ-ին դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դել լե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: 15 ամբողջական կտավ: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրությունը: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել հայկական կավներկը:
Լեոնարդոն հաճախ էր սիրում կրկնել. <<Լավ նկարիչը պետք է նկարի երկու բան` մարդուն և նրա հոգու արտացոլումը>>: Այդպիսին էր 1503 թվականին նրա ստեղծած ամենանշանավոր գործերից մեկը՝ <<Մոնա Լիզան>>, երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից՝ Լեոնարդոն մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը՝ կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակ բնապատկերը։ Մոնա Լիզան կերպարվեստի գլուխգործոցն է, և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործությունը: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին Մոնա Լիզայի շուրջ, որը հայտնի է նաև <<Ջոկոնդա>> անվամբ, սա ընդամենը տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարն է, սակայն դա մատուցված է այնպիսի վարպետությամբ ու խորհրդավորությամբ, որ իսկական առեղծված է, ու մինչև այժմ մարդկությունը չի կարողանում բացահայտել նրա ժպիտի առեղծվածը: Վասալին նկատել է, որ հենց այս ստեղծագորխծությունն է հեղինակին տվել ավելի շատ ինքնավստահություն:



<<Համամասնությունների կանոն>> այս կտավն այն կտավներից է որ մեզ մտածելու տեղիք է տալիս, դա Վինչին այն մեզ է ներկայացրել 1487 թվականին, այն նկարված է գրիչով և թանաքով, թղթի վրա: Նկարում կարծես երկու տղամարդ պատկերված են իրար վրա , երկու ձեռքով երկու ոտքով շրջանակի և քառակուսու մեջ:



Լեոնարդո դա Վինչին նոխկալի էր համարում կին-տղամարդ հարաբերություներն ու նրանց տարբերակումը: Նա պատմության մեջ ամենահայտնի միասեռականներից մեկն է, պահպանվել են նաև դա Վինչիի գրություններն՝ ուղղված իր սիրելի տղամարդկանց:
Վերածննդի ժամանակաշրջանի շատ հանճարներ էին միասեռական, ու դա Վինչին ամենահանճարեղն էր:
Դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: Նա մահից երկու օր առաջ հրավիրում է քահանային, խոստովանություն անում և ստանում օրհնություն: Ըստ նրա ցանկության նրա մահվան թափորում կային 60 մուրացկաններ: Նա թաղված է Սուրբ Գուբեյթում: Ահա այսպես մարդկությունը դեռ երկար պետք է փնտրի ու գտնի դա Վինչիի ծածկագիրը:
Մանուկ Նիգոյան
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 1327 անգամ| |Վարկանիշ` 4.0/3
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 բաբկեն   (29.10.2012 16:58) [նյութ]
իսկ ուրիշ տեղեկություն չունեք

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'