Ուրբաթ, 26.04.2024, 22:46
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Կիլիկիայի հայկական թագավորության հարևան պետությունները
Բարև, կրկին ես եմ, և այս անգամ կխոսեմ Կիլիկիայի հայկական թագավորության «հարևանության» մասին:
Պատմեմ մի քիչ մամլուքներից, խնդրում եմ անուններից չվախենալ:
Երբ մահացավ Եգիպտոսում Սալահ-ադ-Դինի հիմնած հարստության՝ Այուբյանների վերջին սուլթանը, նրա հոմանուհին՝ Շաջարատ ադ-Դորը ստանձնեց գործերի ղեկավարությունը մինչև սուլթանի դեռատի որդու՝ Ղայադդին Թուրան շահի ժամանումը: Սակայն մամլուք զորապետերը դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան: Շաջարատ ադ-Դորը իրեն հռչակեց Եգիպտոսի թագուհի և ամուսնացավ մամլուք ամիրա Այբեկի հետ: Այսպիսով, Շաջարատ ադ-Դորի միջոցով Այուբյան դինաստիայի իշխանությունը փոխանցվեց մամլուքներին,և նոր սուլթանը՝ առաջինը մամլուք սուլթանների շարքում, ստացավ ալ-Մալիքալ-Մոյիզ տիտղոսը: Փաստորեն 1250թ-ին Եգիպտոսում մամլուքների իշխանության գլուխ անցնելով՝ նոր փուլ բացվեց ինչպես Եգիպտոսի, այնպես էլ ողջ Մերձավոր Արևելքի երկրների ռազմաքաղաքական պատմության մեջ: Մամլուքները Մերձավոր Արևելքի և Կովկասի տարբեր երկրների շուկաներում գնված ստրուկներ էին, ովքեր համալրում էին զորքը: «Մամլուք» բառը նշանակում է ծառա,ստրուկ: Այն եկել է արաբերեն բայից,որի իմաստն է՝ տիրել, տիրանալ, սեփականություն ունենալ: Դեռևս Բաղդադում՝ Աբբասյան Խալիֆայության օրոք, մամլուքները կազմում էին բանակի զգալի մասը: Սալահ-ադ-Դինի մահից հետո վերջիններիս թիվը բավականին աճեց: Անցնելով իշխանության գլուխ՝ նրանք շուրջ երկուս ու կես հարյուրամյակ կառավարեցին Եգիպտոսը: Նրանք վերակառուցեցին ամրությունները,ստեղծեցին խոշոր նավատորմ և կարգավորեցին փոստային կապը: Ինչպես հասկացանք, նրանք իրենցից մեծ և հզոր ուժ դարձան:

Մոնղոլները խոշոր զանգվածներով Միջին և Մերձավոր Արևելք էին ներխուժել դեռևս XIII դարի 20-30-ականներին: Գրավելով Պարսկաստանը,Հայաստանը,Վրաստանը և մի շարք այլ տարածքներ՝ նրանք այնուհետև պարտության մատնեցին Փոքր Ասիայի սելջուկներին և սկսեցին սպառնալ Կիլիկիայի հայկական թագավորությանը (սակայն ես չեմ կարծում, որ մոնղոլները սպառնում էին թագավորությանը, նրանք ևս փնտրում էին դաշնակից՝ իրենց պետության բուն սահմաններից հեռու ամրանալու համար): Քաղաքական այս նոր իրավիճակում հայոց թագավորության շահերը թելադրում էին անհապաղ բարեկամական կապեր հաստատել նոր նվաճողների հետ: Այստեղ մեծ դեր է կատարում Հեթում Ա-ն (1226-1269թթ.) իր համախոհներով: Այսպես որոշվում է դաշինք կնքել:Այս դաշինքը որոշ հետազոտողներ համարում են երկու ՀԱՎԱՍԱՐ պետությունների միջև կնքված պայմանագիր: Իսկ ոմանք այն համարում են Կիլիկիայի կողմից Մոնղոլիայի գերիշխանության ընդունում: Նաև եղել է ծայրահեղական մի կարծիք, ըստ որի Կիլիկիան մոնղոլական մի նահանգ է եղել:

Այս երեք տեսակետները ինձ համար անընդունելի են: Կիլիկիան չէր կարող լինել հավասար,կամ հպատակ: Իսկ նրա նահանգ լինելը պարզապես բացառում եմ, իմ կարծիքով այդ ժամանակ պարզապես այդ երկու պետությունները միմյանցից օգտվում էին: Եվ դրա ապացույցն են պայմանագրի մեջ մտնող կետերը: Կիլիկիայի համար այն ձեռնտու էր այնքանով, որ ապահովում էր թագավորության ինքնուրույն գոյությունը, զերծ էր պահում Կիլիկիան մոնղոլական զորքերի ներխուժումներից և հայ առևտրականների համար լայն հնարավորություն էր ստեղծվում լայնածավալ պետության շուկաներում: Նաև ապահովելու էր թագավորությունը Իկոնիայի սուլթանության հարձակումներից: Իրենց հերթին կիլիկյան հայերը պետք է օգնեին մոնղոլներին՝ Միջագետքը, Սիրիան, Պաղեստինը գրավելու գործում: Այս հանգամանքը երևի թե մեծապես խանգարեց մամլուքների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:

Մոնղոլիայիում մեծ փոփոխուփյուններ են կատարվում: 1256թ-ին Հուլավուն մեծ բանակով ժամանեց Պարսկաստան, վերջնականապես հնազանդեցրեց տեղական ֆեոդալներին, կոտրեց իսմայիլիստ աղանդավորների դիմադրությունը և նույն տարում հիմք դրեց Հուլավույանների պետությանը, որը հայտնի է որպես «իլխանություն»: Իլխանությունը հյուսիսից սահմանակից էր Ոսկե Հորդային,որը հետագայում դարձավ նրա ոխերիմ թշնամին: Արևմուտքում Սիրիայի հետ նրա սահմանն անցնում էր Եփրատով, հարավում բնական սահման էր Պարսից Ծոցը: Արևելքից Ամու-Դարյա գետն իր ամբողջ ընթացքով կազմում էր իշխանության և Չաղաթայի ուլուսի սահմանը: Մոնղոլական իլխանությունը իրենից ներկայացնում էր մի հսկայական տերություն՝ միավորելով մշակութային,տնտեսական,քաղաքական առումով զարգացման տարբեր աստիճաններում գտնվող մի քանի տասնյակ ժողովուրդներ և երկրներ: Կիլիկիայի հետ լավ հարաբերությունները հիմնականում բխում էր նրանց հանդուրժողականությունից քրիստոնեության նկատմամբ: Երբ մոնղոլները ընդունեցին իսլամը, վիճակը կտրուկ փոխվեց: Մինչ այդ հայերը մեծ մասնակցություն են ունենում մոնղոլական արշավանքներում և մեծ հաղթանակներ բերում նրանց: Հայերը նաև ծառայում էին որպես միջնորդ մոնղոլների և Եվրոպայի միջև:
Բացի այս երկու հարևաններից Կիլիկիային սահմանակից էր Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը: Թեև մոնղոլներից կրած պարտություններից հետո նրանք բավականին թուլացել էին, միևնույն է շարունակում էին մեծ վտանգ ներկայացնել իրենց թշնամիների համար: Կիլիկիայի զորքերը այնուամենայնիվ կարողացան հետագա տարիներին մի շարք կարևոր հաղթանակներ տանել սելջուկների նկատմամբ և ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում:
Կիլիկիան լավ հարաբերությունների մեջ էր Անտիոքի դքսության և Կիպրոսի թագավորության հետ, որոնք հիմնադրվել էին խաչակրաց արշավանքների արդյունքում:
1258 թ-ին մոնղոլական զորքերի և նրանց դաշնակիցների կողմից Բաղդադի գրավումով՝ մահմեդական աշխարհը մեծ հարված ստացավ: Խալիֆայության մայրաքաղաքը կորցրեց իր տնտեսական դերը՝ որպես Առաջավոր Ասիայի առևտրական կենտրոն: Հուլավուի այս քայլը մեծ զայրույթ առաջ բերեց ոչ միայն արաբների և պարսիկների, այլ նաև՝մահմեդական մոնղոլների շրջանում: Հատկապես դժգոհեց Ոսկե Հորդայի խան Բերքեն: Բաղդադը գրավող մոնղոլական զորքերի կազմում կային հայեր, ովքեր հավաքագրվել էին բուն Հայաստանից:Ինչ վերաբերում է Կիլիկիային,ապա պետք է նշել, որ,ամենայն հավանականությամբ, Հեթում Ա-ն չի մասնակցել ռազմական գործողություններին: Չմասնակցելու պատճառն այն էր, որ հայերը, հավանաբար, այդ ժամանակ զբաղված էին Իկոնիայի սուլթանության դեմ պատերազմով(սակայն այս հարցը վիճելի է, քանի որ հաստատ պատճառը հայտնի չէ): Բաղդադի գրավումից հետո Ասորիքի և Միջագետքի մահմեդական ամիրայություններն ավելի եռանդուն կերպով սկսեցին համախբվել Եգիպտոսի սուլթանության շուրջը: Մոնղոլներն էլ, իրենց հերթին, Բաղդադը գրավելուց հետո ձեռնամուխ եղան Պաղեստինի,Սիրիայի և Եգիպտոսի նվաճմանը:

Տեսնո՞ւմ եք, ինչ հզոր ուժ էին իրենցից ներկայացնում Կիլիկիայի հարևանները, և այդ էր պատճառը, որ հայկական այս թագավորությունը այդքան կարճ կյանք ունեցավ:

Սամվել Մինասյան
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 982 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Manuk получил личный подарок.   (17.08.2012 20:04) [նյութ]
Անունները կայծակնացնցող էին :Դ

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'