Շաբաթ, 20.04.2024, 07:40
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Ի՞նչ է ամբոխը... (մաս առաջին)
Ամեն մեկը երբ վերցնում ես առանձին,
Կարծես թե ոչինչ, խելոք է, խոհեմ,
Բայց հենց ձուլվում է ամբոխին,
Դառնում է կատարյալ ապուշ...
Շիլլեր

Մարդկային այդ անկառավարելի զանգվածի՝ ամբոխի հոգեբանության պրոբլեմը հեռվից է գալիս, այն զբաղեցրել է հնագույն ժամանակների մտածողներին, փիլիսոփաներին, պոետներին, ողբերգակներին և անգամ պետական գործիչներին: Ժամանակաի ընթացքում հետաքրքրությունն այդ պրոբլեմի հանդեպ միայն աճել է, վերլուծություններն ու հետևությունները՝ դաևձել ավելի ծանրակշիռ ու հիմնավոր: Տասնիններորդ դարում ամբոխի պրոբլեմը դարձավ գիտություն, այն հասավ իր բարձրագույն կետին հաջորդ՝ քսաներորդ դարում: Ի դեմս Ֆրոյդի:


Նկարում՝ Գրիգոր Գուրզադյան


Ֆրոյդը համարում է, որ իրենից առաջ եղել է Գյուստավ Լե Բոնը: Նա Ֆրոյդից շատ առաջ հրատարակում է ստվարածավալ ու շատ հետաքրքիր մի գիրք՝ <<Ամբոխի փիլիսոփայությունը>> վերտառությամբ, որը շատ արագ ձեռք բերեց մեծ համբավ: Այս գիրքը բազմաթիվ դիտումներով, շատ նուրբ վրելուծություններով ու համարձակ հետևություններով լեցուն մի տրակտատ է՝ արդեն դասական դարձած:
Ամբոխի անդամ անհատի առաջին ու հիմնական հատկությունը նրա անպատիժ մնալու համոզմունքն է: Երբ հանցանքը կրում է զանգվածային բնույթ, վերանում է անհատին պատժելու հասկացողությունը: Իր արարքների համար անպատիժ մնալու համոզմունքը պիտի համարել ամբոխի անդամ անհատի առաջին ու ամենակարևոր հատկությունը:
Ամբոխի գործողությունները կեղծ չեն, ամբոխի և՛ մտածողությունը, և՛ արարքները համոզմունք են, և այդ պատճառով էլ առավել վտանգավոր: Կեղծիքին դիմող մարդը սովորական պայմաններում չի լինում ներքնապես կայուն, նա վախկոտ է, տատանումներ է ապրում ու ամեն պահի կարող է հետ քաշվել իր մտադրությունից: Ամբոխի կազմում այդ նույն մարդը չի ունենում տատանումներ, ամբոխի հետ նա դառնում է աճող վճռականություն միայն: Ամբոխի կազմում մարդը ու նրա արարքները մնում են անխոցելի...
Երկրորդ հատկությունն ամբոխի վերաբերում է նրա վարակիչ բնույթին: Ամբոխի կազմում վարակիչ է դառնում յուրաքանչյուր արարքը, ամեն ստորին զգացմունք ու միտում: Այս հատկությունը գործում է առանձնահատուկ ուժով ու այն աստիճան անվրեպ, որ անհատը կարողանում է գնալ, նույնիսկ հեշտությամբ, իր անձնական շահերի զոհաբերմանը հօգուտ հասարակական շահի, այսինքն՝ այն, ինչ նորմալ պայմաններում անհարիր է իր իսկ անհատի բնույթին. նորմալ պայմաններում անհատը միայն ու միայն իր անձնական շահն է հետապնդում:
Երրորդ հատկությունը ամբոխի անդամ անհատի ներշնչվածությունն է, երբ անհատը հայտնվում է հիացողի վիճակում, որն ըստ էության ոչնչով չի տարբերվում հիպնոսացման վիճակից: Այս դեպքում գիտակցական կյանքը չքանում է լրիվ, չքանում է կամքը... Նա ձեռք է բերում դրսից եկով հրամանների անվերապահորեն կատարողի հատկություն:
Մարդը, անհատը միայն իր պատկանելությամբ ամբոխին մի քանի աստիճան վար է իջնում քաղաքակրթության սանդուղքից... Ամբոխի կազմում անհատը դառնում է բարբարոս, դառնում կույր կատարողն ամենաստորին ազդանշանների...
Եվ ամենաբնորոշը. ամբոխին խառնված, ամբոխին ձուլված մարդը կորցնում է իր անցյալի բոլոր ձեռքբերումները, կորցնում իր էությունը, իր անհատականությունը, դրանք արժեզրկվում են իսկույն ևեթ: Մարդը կարծես մարդ չլինի...

Գրիգոր Գուրզադյան
<<Ինչ է ամբոխը>> էսսեից
<<Մի կում ջուր>> գրքից
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 948 անգամ| |Վարկանիշ` 1.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Ари-сан   (30.07.2012 09:37) [նյութ]
Թամար Ղահրամանյանը կարդացել է Գրիգոր Գուրզադյանի այլ աշխատությունները: Նրա տպավորությունները կարող եք կարդալ այստեղ: Շատ հետաքրքիր է:

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'