Ուրբաթ, 22.11.2024, 09:47
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

Անոնիմ մտքեր
Հոդվածը հեռացվել է գրականագետ Աբգար Ափինյանի խնդրանքով:


Հեղինակ՝ Անոնիմուս
Գրում եմ անոնիմ, որովհետև այս պարագայում իմ անունը ոչինչ չի ասի: Շատ ավելի կարևոր է իմ դիրքորոշումը այս հարցում:

ateisthblog.blogspot.com
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 765 անգամ| |Վարկանիշ` 3.7/3
ՄԵկնաբանվել է 22 անգամ
1 2 »
0  
22 Ծովինար   (28.07.2012 23:14) [նյութ]
Ուրեմն, նախ և առաջ, ժաղավուրդ ջան, համասեռականությունը լինում է ոչ միայն ի ծնե. ես ինքս ճանաչում եմ երիտասարդների, ովքեր սխալ շրջապատ ընկնելով դարձել են այդպիսին. նախ և երկրորդ, ի ծնե թե ձեռքբերովի, դա հիվանդություն է, մի դեպքում հոգեբանական, մյուսում` ֆիզիկական: Փաստը, որ գոյություն ունեն համասեռամոլներ, քննարկման ենթակա չէ, ու ոչ էլ հնարավոր է պայքարել դրա դեմ, բայց մենք իրավունք ունենք պահանջելու, որ քաղաքի կենտրոնական փողոցում նրանք ակումբ չբացեն և մեր երեխեքին վարի չտան: Իրավունք ունենք պահանջելու, որ համասեռամոլութունը չպռոպագանդվի եթերում մի ամբողջ ամիս շարունակ, ինչ ա թե մի ակումբ է պայթեցվել, ու իրավունք ունենք պահանջելու որ նրանք մնան իրենց տեղերում ու մեր երեխեքին չապականեն:

0  
20 Անոնիմուս   (27.07.2012 11:09) [նյութ]
Դե որ խոսքի ազատությունն էլ կորցրեցինք, էլ ի՞նչ ասեմ....

0  
21 Ари-сан   (28.07.2012 10:34) [նյութ]
Չենք կորցրել: Խոսքի ազատությունը մեզանից ոչ ոք չի խլում: Կարող եք հանգիստ բանավիճել, ձեր քոմենթները ոչ ոք չի հեռացնի:

0  
18 Ари-сан   (24.07.2012 09:48) [նյութ]
Հարգելի Banksy Fan, դրա համար կա կոՄիքս էջը ու Ֆորումը, որտեղ կարող եք գրել ձեր բոլոր առաջարկությունները ու հարցերը: Իսկ այստեղ մենք բոլորովին ուրիշ հարց ենք քննարկում:

0  
17 Banksy Fan   (24.07.2012 09:46) [նյութ]
<<Գրում եմ անոնիմ, որովհետև այս պարագայում իմ անունը ոչինչ չի ասի: Շատ ավելի կարևոր է իմ դիրքորոշումը այս հարցում:>>
Շատ եմ սիրում մարդկանց, ովքեր այսպես են կարծում: Ի՞նչ կտա մեզ անունը: Այ, օրինակ, հանճարեղ գրաֆիտի նկարող Բենքսին միշտ թաքցնում էր իր դեմքը: Բայց ոչ թե այն պատճառով, որ վախենում էր ոստիկաններից, այլ այն պատճառով, որ կարծում էր, որ որ իր դեմքը կարևոր չէ, կարևոր է նրա արվեստը: Իմ կարծիքով դա ճիշտ է: Ի դեպ, զարմանում եմ, ինչո՞ւ ձեր ամսագրում մինչև հիմա չկա Բենքսիին նվիրված ոչ մի հոդված կամ էլ նրա աշխատանքներից:

0  
16 Անոնիմուս   (24.07.2012 09:38) [նյութ]
Դաթո ջան: Ճիշտն ասած արդեն սկսում եմ նյարդայնանալ: Չգիտես ինչու, երբ խոսքը հասնում է հայրենասիրությանը, դուք ու ձեր կողմնակիցները այնպես եք խոսում, կարծես հայրենասիրությունը յուրաքանչյուր ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդու պարտականությունն է, իսկ եթե առվամոլն է հայրենասեր, դա արդեն հերոսություն է: Բայց ես էլի եմ կրկնում. դա բոլորիս պարտքն է, որովհետև ինչ անում ենք, մեզ ենք անում: Ձեզ թվում է ձեր նշած բոլո ցույցերին և առահասարակ բոլոր միտինգներին, նստադուլներին և այլն չկան ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդի՞կ: Ինչո՞ւ երբեք նրանց չեք նշում, կարծես ցույց անելը նրանց <<մասնագիտությունն է>>, իսկ համասեռամոլները նրանց միանալով դառնում են մեծ հայրենասերներ:
Մի բան էլ ասեմ: Ձեր կողմնակիցը, Նիգոյան Մանուկը, իր հարցազրույցում նշել է, որ <<արդարացված է>> համարում այն, որ համասեռամոլները չեն ծառայում բանակում: Տեսնո՞ւմ եք: Ուզենք թե չուզենք, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց և համասեռամոլների միջև միևնույն է լինելու է խտրականություն: Այնպես որ բավական է գոռալ, որ բոլորը հավասար են, որովհետև ձեր պահվածքով դուք ինքներդ եք ապացուցում, որ այդպես չի:

0  
19 ԴաթոԱբուլաձե   (25.07.2012 09:15) [նյութ]
Անոնիմուս, խնդրում եմ պետք չէ դեմագոգիայով զբաղվել, ավելի լավ է իմ հարցերին պատասխանեք (հակադարձածս հարցերին): Չճշտված տվյալներ եք ներկայացնում եւ հիմա այլ բան պահանջում :Ճ wink

0  
14 Ари-сан   (21.07.2012 18:41) [նյութ]
Կներեք, որ խառնվում եմ ձեր թեժ պայքարին, բայց Դաթո ջան, կարո՞ղ եմ քեզ խնդրել նյութ գրել հոմոսեքսուալության մասին կենդանիների մոտ: Էս մի բանը ինձ շա՜տ հետաքրքրեց:
Շնորհակալություն: Կարող եք շարունակել բանավեճը:

0  
15 ԴաթոԱբուլաձե   (22.07.2012 00:25) [նյութ]
Կարող եմ տեսագրություն յութուբից ուղարկել, Սոնա ջան smile Էդտեղ ավելի նորմալ է բացատրվում :))

0  
13 Դաթո Աբուլաձե   (21.07.2012 12:42) [նյութ]
4. >>Իհարկե, հնարավոր է, որ մադն ի ծնե լինի համասեռամոլ, այս աշխարհում ինչ ասես որ չի լինում: Բայց երբեք քեզ հարց չե՞ս տվել՝ ինչո՞ւ չկա համասեռամոլ կատու, կամ շուն, կամ որևէ այլ կենդանի: Պատասխանը շատ պարզ է. նրանք բանական չեն: Նրանք շարժվում են իրենց բնածին բնազդներով, բազմանում են առանց սեռական դաստիարակության ու բավականին հաջող են բազմանում: Մարդու դեպքում կա բանականություն, մտածելակերպ: Եվ դրանում է գաղտնիքը: Սեռական բնազդը մարդու բնածին բնազդներից է, ինչպես, օրինակ, շնչելու բնազդը: Բայց եթե մարդու մոտ անջատեինք բանականությունը, մտածելու ունակությունը և այլն, նա, հավատա ինձ, երբեք չէր կարող լինել համասեռամոլ, ինչպես չի լինում համասեռամոլ կենդանի: Բայց բանականությունը մարդու մոտ չի կարելի անջատել: Հենց այդ է պատճառը, որ մարդը միակ կենդանին է, ով կարող է դիմադրել իր նածին բնազդներին: Համասեռամոլ շատ հեշտ կարելի է դառնալ, եթե դու հոգեբանական շեղվածք ունես, ասենք, փոքր տարիքում ինչ-որ բան ես տեսել, որ հետք է թողել քո հոգեբանական դիմանկարի վրա: Այնպես որ, էլի եմ ասում, համասեռամոլության ագիտացին կարող է շատ մեծ վնաս հասցնել մեր երկրի երեխաներին ու ոչ միայն:

Անոնիմուս, անտեղյակություն եւ կրկին անգամ անտեղյակություն: ~ Բնության մեջ հոմոսեքսուալությունը հանդիպում է. կարող ես կարդալ Առողջապահության Միջազգային կազմակերպության զեկույցը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ հոմոսեքսուալությունը կենդանինների մոտ նույնպես տարածված է:
Եթե մի երևույթ կա կենդանիների մոտ, նշանակում է դա ԲՆԱԿԱՆ երևույթ է:
Քրիստոնեական տեսակյունից` աստված ընտրության իրավունքը տվել է միայն մարդուն, նշանակում է կենդանիների մոտ այդ հատկությունը աստծուց է տրված:
Նշանակում է դա աստվածահաճո է:

0  
12 Դաթո Աբուլաձե   (21.07.2012 12:23) [նյութ]
3. >>Դաթո ջան, եթե քեզ թվում է, որ Մաշտոցի պուրակում մի քանի օր մնալով գեյերը դարձան մե՜ծ հայրենասեր, ապա ասեմ, որ շատ ես սխալվում: Իսկ պայքարը անարդարության դեմ բոլորի գործն է, անկախ սեռական կողմնորոշումից, որովհետև եթե մենք այս երկրի քաղաքացիներն ենք, ուրեմն ինչ անում ենք, մեզ ենք անում. եթե չպայքարենք, ինքներս ենք արդյունքում տուժելու: Ցավոք հիմա թեման քաղաքականությունը չէ, թե չէ ես շատ բան կարող էի պատմել: Համ էլ դու այնպես ես խոսում, կարծես քո սիրելի <<ազգային փոքրամասնությունները>> բոյկոտեցին քո ասած անարդարությունների դեմ և ինչ-որ արդյունքի հասան:

Ինձ համար այդ նույն գեյերն ավելի հայրենասեր էին, քան այն "հայրենասերները", ովքեր միայն կառավարության ձեռքին են խամաճիկ դառնում ու սկսում քննադատել անպաշտպան մարդկանց: Այդ նույն գեյերը չկայի՞ն Հասրսաքարի դիմաց ցույց կազմակերպելու գործում, այդ նույն գեյերը չէ՞ին, որ միացան նեմեց Ռուբոյիին ԱԺ-ի մանդատից զրկելու ստորագրահավաքին:

Հարգելիս, ես նույնպես ազգային փոքրամասնությոան անդամ եմ, այնպես որ որեւէ բան խոսելուց առաջ՝ խնդրում եմ մի քանի անգամ մտքում խոսք ձեւակերպեք եւ նոր գրեք:

0  
11 Դաթո Աբուլաձե   (21.07.2012 12:16) [նյութ]
Շարունակում ենք

2. >>Աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցին է, որը մերժում է <<սեռական փոքրամասնություններին>>: Երբեք չե՞ս մտածել՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ մարդասիրություն քարոզող եկեղեցին չի ընդունում որոշ մարդկանց: Պատասխանը շատ պարզ է. որովհետև Աստվածաշնչում հստակ ասվում է, որ համասեռամոլները տհաճ են Աստծուն: Մեջբերեմ Աստվածաշնչից, որ լավ իմանաս:
"Или не знаете, что неправедные Царства Божия не наследуют? Не обманывайтесь: ни блудники, ни идолослужители, ни прелюбодеи, ни малакии, ни мужеложники, ни воры, ни лихоимцы, ни пьяницы, ни злоречивые, ни хищники - Царства Божия не наследуют".
Սա Պողոս Առաքյալի քարոզներից մեկն է:
Իսկ այն, ինչ ասացիր Դավթի ու Հովնաթանի մասին, ասեմ, որ ցանկացած խելացի մարդ կարող է տարբերել մաքուր մտերմությունն ու ընկերությունը կեղտոտ հարաբերություններից, այնպես որ պետք չի հիմա բոլորին մոլորեցնել:

Անոնիմուս, ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ նույնասեռականությունը մեղք է: Կան տարբեր եկեղեցիներ, որոնք կողմ են նման մեկնաբանությանը, կան նաև եկեղեցիներ, որոնք ավելի ընդունող են և բաց` բոլորի համար հավասարապես, առանց քննադատության: Փաստ է, որ Աստվածաշնչում նույնասեռականության մասին երբեք չի գործածվում "մեղք" բառը: Ասվում է` ատելի է Աստծո աչքում, (Աստվածաշնչից մեջբերումներ անելիս ճշգրիտ տերմիններ օգտագործեք. ոչ թե տհաճ է, այլ ատելի է): Պողոսն ասում է` դա անբնական է, որ արվամոլները չեն ժառանգելու երկնային արքայությունը, սակայն երբեք չի գործածվում "մեղք" բառը: Աստծուն ատելի է նաև խոզի միս, ճագար, խեցգետին ուտելը, շաբաթ օրերն աշխատելը, երկու տարբեր կտորներից հագուստ հագնելը, և այլ բաներ, որոնք չեն պահպանվում մեր կողմից:
Ողջ աշխարհում կան նույնասեռականներին չքննադատող և ընդունող քրիստոնեական եկեղեցիներ: Ավելին. կան եկեղեցիներ, որոնք ներառում են գեյ և լեսբուհի հոգևորականներ: Կան նաև սրբեր, որոնց սեռական կողմնորոշման մասին ևս խոսվում է (օրինակ` սբ. Սերգիոս և սբ. Բաքոս.):

0  
10 Դաթո Աբուլաձե   (21.07.2012 12:06) [նյութ]
Հարգելի Անոնիմուս, ցանկալի կլիներ, որպեսզի գրառումներ կատարեիք սեփական անուն-ազգանունով. անհասկանալի է Ձեր թաքնվելու ձգտումները, առավել եւս, որ հասարակության մեծ մասը Ձեր կարծիքին համամիտ է: Այնուամենայնիվ, հիմա պատասխանեմ ինձ ուղված հարցերին:

1. >>Հետո խոսում ես ընտրակաշառքի մասին և այլն, և այլն: Բայց ինքդ քեզ հարց տուր. ինչպե՞ս կարող է <<օգնել>> Աստվածաշունչը աշխարհիկ կառավարություն ունեցող երկրի ընտրությունների ժամանակ: Ցավոք սրտի մենք ընտրություններին կաթողիկոսին չենք ընտրում, թե չէ կարելի էր նրան <<Աստվածաշնչով վախացնել>>: Բայց աշխարհիկ, իրավական, ժողովրդավարական, քաղաքացիական երկրում Աստվածաշունչը քաղաքացիական օրենսգիրք չէ:

Հարգելիս, իմ ասածն էլ հենց դա է: Աստվածաշունչը՝ որպես մարդու մասին դատողություններ անելու չափանիշ չէ: Երբ Դուք իմ արժանապատվությանը դիպչեք՝ Ձեզ դատարանում քննելու են, ոչ թե Աստվածաշնչի միջի պատվիրաններով, այլ հստակ օրենքներով, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ: Վերջինից էլ հետեւում է, որ ոչ մեկ իրավունք չունի նույնասեռականների նկատմամբ որեւէ ճնշում գործադրել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 14.1-ի՝ Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
------------------------------------------------------------------------ՀՀ Սահմանադրություն, Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով: - Սա էլ պատասխանը:

Դաթո Աբուլաձե

1-10 11-19
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'