Ուրբաթ, 22.11.2024, 11:37
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Մարդիկ պատրաստ են հավատալ ամեն ինչի, բացի հրաշքից


Ինձ հարկավոր է շինարարների մի հոծ բազմություն և անթիվ շինանյութ: Ցանկանում եմ աստիճան կառուցել, որի սկիզբը կլինի Երկրի վրա, իսկ վերջը` անծայր երկնքում: Կյանքիս մի հատվածը կնվիրեմ այդ աստիճանը կառուցելուն, իսկ մյուս հատվածը` բարձրանալուն:
Հույսերս ցավոք չարդարացվեցին: Ես չկարողացա գտնել անսահմանափակ շինանյութ: Ինձ չհամաձայնեցին օգնել մարդիկ, քանի որ նրանք չէին հավատում իմ երազանքին:
Ես երազում էի բարձրանալ երկինք:
Այնքան եմ հոգնել Երկրից: Ամեն ինչ արդեն ձանձրացնող է:
Ես կարող եմ հասնել երկնքին:
Երազանքիցս փոքր-ինչ խռոված (քանի որ շատ էր ուշացնում իր կատարվելը), գնացի տուն և սկսեցի իմ սենյակի բոլոր պահարանները տակնուվրա անել:
Փնտրում էի այն <<սպիտակ փոշին>>, որը ինձ կարող էր տանել դեպի իմ երազանքը:
Գտա: Գոհացած վերցրեցի և ընկա մահճակալիս վրա: Դողում էի: Ծածկվեցի մահճակալիս սպիտակ սավանով:
Մի քանի րոպե հետո սպիտակ սավանով փաթաթված վազեցի դուրս: <<Անուղղություն>> վազում էի: Քամու ալիքների հետ ալիքվում էր ինձ փաթաթված սպիտակ սավանը: Իմ մերկությունը միայն այդ սպիտակ սավանն էր փակում:
Արյունը եռում էր երակներումս: Վերջապես կանգնեցի հրապարակում:
Ձեռքերս պարզեցի վեր և սկսեցի վայելել ինձ վրա ընկնող արևի շողերը:
Արևի շողերը ինձ վրա փաթաթված սպիտակ սավանի վրայով սահելով՝ լուսափայլ կայծեր էին ստեղծում:
Մարդու յուրաքանչյուր երազանք կատարվում է, ուղղակի շատ ժամանակ մարդը անգամ իր երազանքի կատարվելուց հետո չի հավատում դրան:
Ես հավատում էի իմ երկինք բարձրանալու երազանքին:
Իմ շուրջը հավաքվել էր մարդկանց մի հոծ բազմություն: Բոլորը իրենց ութ աչքերը պարզած ինձ էին նայում, բայց ես չէի նկատում ինձ ուղղված իրենց հայացքները:
Ձեռքերս վեր պարզած, անհագուրդ զգացումով նայում էի երկնքին, երբ զգացի, որ ոտքերս բարձրանում են վեր:
Ես գնում էի երկինք:
Հավաքված մարդիկ ավելի պարզեցին իրենց տասն աչքերը և սկսեցին ծափահարել:
Ես չէի լսում նրանց ձայները: Ես գնում էի դեպի իմ երազանքը:
Իմ մարմինը փաթաթված էր սպիտակ սավանով, ինձ ողողում էին արևի լուսափայլ շողերը, ես ձեռքերս վեր պարզած՝ բարձրանում էի երկինք:
Ներքևում հավաքված հիմար մարդկանց այդ հոծ բազմությունը բղավում էր
-Օրհնյա՜լ է Հարությունը…
-Հիսուս նորից վերադարձավ…
-Վերադարձավ՝ հավատացնելու մեզ իր գոյության մասին, և նորից գնաց…
Բայց ես Հիսուսը չեմ: Ինչու՞ եք ինձ պաշտում:
Ես պարզապես իմ երազանքին էի հասնում:
Մարդիկ պատրաստ են հավատալ ամեն ինչի, բացի հրաշքից:
Նրանք չէին հավատում իմ հրաշք երազանքին, բայց մի քանի վայրկյանի ընթաղքում սկսեցին հավատալ <<մի նոր կրոնի>>: Ներքևում գտնվող մարդիկ չհավատացին իմ երազանքին և իրենց կրոնների շարքը ևս մեկով ավելացրեցին, պնդելով, որ դա է միակը և ճշմարիտը…
Ինձ դարձրեցին <<Հիսուս>>, իսկ իրենց` <<Նոր Հիսուսի Նոր Հավատի Նոր Հետևորդներ և Հավատացյալներ>>:

Ախ դուք Անհավատ, Աստվածավախ Հավատացյալներ…

Հովհաննիսյան Ժաննա
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 637 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0  
2 Ժաննա   (30.12.2012 15:05) [նյութ]
շատ ուրախ եմ կարծիքներ լսել,,,ուղղակի կցանկանամ նշել մի բան,,,,ԵՍ ԻՆՔՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՐՎԵՑ ԱՅՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ.................... դրվածքում ինձ համար ամեն ինչ իրենց տեղերում են,,,,ես ինչ ցանկանում էի ասել, պատմվածքի շնորհիվ փորձեցի ասել,,,,,,,,կարծում եմ, որ գոնե մի որոշ չափով ստացվել է

0  
1 Tado-sempai   (29.12.2012 22:37) [նյութ]
Բարի օր, հեղինակ
Ռոմանտիկոտ էր, դուրս չեկավ, բայց դա իմ խնդիրն է:
Իրականում վերջին նախադասությունն ամեն ինչ արժի ու լավ կլիներ տեքստը նրա շուրջ հավաքել, ոչ թե անձնականի: Էդպես նմանվում է օրագրային գրառումի:
Respect, Տադո:

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'