Ուրբաթ, 22.11.2024, 11:19
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Դեկտեմբեր #09

Չե՞նք կարդում (հեռախոսազրույց)


Այդ ո՞վ է ասել, որ <<նոր սերունդը>> քաղաքային և բջջային կապի՝ առատորեն մեզ շնորհվող բոնուսներն օգտագործում է միայն չաչանակելու համար: Եվ, չգիտես ինչու, միշտ առաջին հերթին նշում են աղջիկներին: Երևի չգիտեն, որ մենք հեռախոսով թեժ բանավեճեր-դիսկուսիաներ ենք վարում ամենակարևոր թեմաների շուրջ:
Այդ ո՞վ է ասել, որ <<նոր սերունդը>> գիրք չի կարդում և <<գրականության>> բառը միայն համապատասխան դասերին է լսում: Է՜, չեմ սիրում, երբ մարդիկ ասում են այն, ինչից ընդհանրապես տեղյակ չեն:
Լավ, մեղադրանքները մի կողմ: Պատահական չէ, որ սկսեցի հեռախոսային երկուսուկես ժամանոց խոսակցություններից և գրականությունից: Հիշում եմ, ինչպես էինք Տադոյի հետ խոսում գրականությունից: Կարող եք համարել, որ ձեր հեռախոսային գիծը պատահմամբ խառնվել է մեր գծին, և հիմա դուք ձեր կամքից անկախ լսում եք մեր խոսակցությունը:
...
Տադո. - Ճիշտն ասած, չեմ սիրում, երբ գրողը կարճ-կարճ, միբառանոց նախադասություններով է փորձում նկարագրել իրավիճակը: Առավոտ էր: Գնաց: Եկավ: Այնպիսի տպավորություն է, որ փոքր քայլերով ուզում է չափից դուրս երկար ճանապարհ անցնել, մենք էլ պիտի այդ ամենը հանդուրժենք, այդ <<ամերիկյան>> ոճը:
Սոնա. - Իսկ ես, հակառակը, սիրում եմ: Միբառանոց նախադասությունները ինչ-որ դինամիկա են տալիս տեքստին:
Տադո. - Պարտադիր չի: Տեքստի դինամիկան կապված է նրանից, թե գործողությունը որքան արագ է զարգանում: Թե չէ կարող ես տասը էջ միբառանոց նախադասություններ գրել, բայց սայլը (կամ մեր դարում՝ ավտոն) տեղից չշարժվի:
Սոնա. - Էդ նկարագրություննե՞րի մասին ես խոսում: Հա, ես էլ դրանք չեմ սիրում: Ինձ համար կարևորը գործողությունն է:
Տադո. - Հա, բայց գործողությունը պետք է անմիջական կապ ունենա սյուժեի հետ: Թե չէ կան գրողներ, ովքեր մանրամասն նկարագրում են` գլխավոր հերոսը քանի անգամ կերավ, քանի անգամ խմեց, քանի անգամ զուգարան գնաց:
Սոնա. - (ծիծաղում է) Է՜, Տադ, բա մարդու կյանքին ես հետևում, բա զուգարան չգնա՞ խեղճը:
Տադո. - Ախպեր ջան, էլի թող գնա, բայց ի՞նչ պարտադիր է ընթերցողը էդ ամենը կարդա, էն էլ մանրամսներով: Նայում ես, գրքի չորս հարյուր էջից երեք հարյուրը տուն-պետքարանն են նկարագրում:
Սոնա. - Չկան էդպիսի գրքեր: Համ էլ, ուզես-չուզես, մանրամասները վեպի պարտադիր մասն են: Թե չէ կասեն, էս գրողը պրոֆեսիոնալ չի:
Տադո. - Է՜, գրողի պրոֆեսիոնա՞լը որն է: Չէ՜, 21-րդ դարն է, վերջ ի վերջո: Գործողությունը պետք արագ զարգանա: Որ անընդհատ հերոսը նոր վիճակում հայտնվի: Որ հետաքրքիր լինի կարդալ:
Սոնա. - Է՛դ եք, էլի, ընթերցողներ x21: Չէ, երևի ճիշտ ես: Հիմա կյանքը արագ է անցնում, գրքերում էլ պիտի դինամիկա լինի:
Տադո. - Հետո թեման: Հիմա ինչ-որ շաբլոն է դարձել սիրո մասին գրելը: Ես չեմ հասկանում, գրելու ուրիշ թեմա չկա՞:
Սոնա. - Դե, Տադո ջան, մարդիկ փող են աշխատում: Դրա համար գրում են էն, ինչը մարդկանց դուր է գալիս, գծիկ, ՍԵՐ:
Տադո. - Բայց ես չեմ հասկանում, դրա ի՞նչն է դուր գալիս: Արդեն էնքան են գրել, որ չի կարող դուր գալ: Քեզ դուր կգա՞ր, եթե անընդհատ նույն բանը կարդայիր:
Սոնա. - Թե չէ նույն բաները չենք կարդում: Հիմա բոլորը բոլորից գողանում են՝ դետալներ, հերոսների անուններ, նույնիսկ սյուժեների առանձին կտորներ: Թե չէ չե՞նք կարդում, կարդում ենք:
Տադո. - Լսի՜ր, <<կարդալ>> ասեցիր, հիշեցի: Ես քեզ իմ վերջին ֆանֆը կարդացե՞լ եմ:
Սոնա. - Ես դեռ ապրել եմ ուզում:

Լավ, հերիք է լսեք: Համարենք, որ ձեր հեռախոսը փչացավ, և դուք այդպես էլ չիմացաք՝ ապրեցի՞ն Տադոն և Սոնան, թե՞ գնացին քնելու:
Բաժին` Դեկտեմբեր #09 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 596 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Tado-sempai   (22.12.2012 21:33) [նյութ]
Ջրիկացել ես, սեր իմ, զգացել ես?

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'