Ուրբաթ, 22.11.2024, 03:02
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Ներածություն
Ներածություն
(Մաս I)


Հայոց պատմության տարբեր դրվագների մասին կարելի է երկար խոսել: Այս հոդվածաշարով ես կփորձեմ ներկայացնել դրանք:

Այս անգամ կխոսենք մեր պատմության մի շատ կարևոր ժամանակահատվածի մաիսն` Կիլիկիայի հայկական թագավորության պատմության շրջանի: Կխոսենք կարճ, քանի որ իմ և ձեր համբերությունը անվերջ չէ:

Կիլիկյան Հայաստանը իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքի շնոր-հիվ նշանակալից դեր է կատարել Արևելքի և Արևմուտքի երկրների միջև ծավալված ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային փոխհարաբերություններում: XIII-XIV դարերում հայոց թագավորությունը բազմակողմանի կապերի մեջ է գտնվել Բյուզանդական կայսրության, խաչակրաց պետությունների, եվրոպական և մերձա-վորարևելյան տարբեր երկների հետ: Եկեք առաջին հերթին անդրադառնանք Կիլիկիայի հայկական պետության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության հարաբերություններին 1250-1375թթ.:

Հակամարտությունը սկիզբ առավ որպես մոնղոլա-մամլուքյան առճակատման բաղկացուցիչ մաս:Այն նախապես տարածքային բնույթ չէր կրում և արտահայտվում էր տնտեսական քաղաքականության և արտաքին քաղաքական կողմնորոշման առանցքային հարցերում:Եթե հաշվի առնենք ռազմաքաղաքական իրադարձությունների ժամանակագրությունը, պատերազմական գործողությունների և խաղաղ գոյակցության շրջանների հերթագայությունը, այս հարաբերութունների պատմությունը կարելի է բաժանել հինգ փուլի:

1.Առաջինը ներառում է 1250-1268թթ. ժամանակահատվածը: 1250թ. ստեղծվեց Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունը,որը հաջորդ տարիների ընթացքում բախման մեջ մտավ Կիլիկյան Հայասատանի հետ: Երկու պետությունների հարաբերությունների պատմության առաջին փուլը եզրափակված ենք համարում 1268թ-ով, քանի որ Անտիոքում կնքված հաշտության պայմանագրով հենց այդ տարում ավարտվեց 1260-ական թվականներին սկսված պատերազմը Կիլիկյան Հայաստանի և Եգիպտոսի սուլթանության միջև:

2. Երկրորդ փուլն ընդգրկում է XIII-րդ դարի 60-ական թվականների վերջերից մինչև XIII դարի 80-ական թվականների կեսերը ընկած շրջանը, այսինքն՝ 1269-1285թթ.: 1269թ. Լևոն Գ-ն օծվեց Կիլիկյան Հայաստանի թագավոր, իսկ 1285թ. կնքված հաշտության պայմանագրով ժամանակավորապես հարաբերական անդորր հաստատվեց Կիլիկիայի և Եգիպտոսի միջև: Այս փուլում նույնպես Կիլիկյան Հայաստանը բախումների մեջ ներքաշվեց մոնղոլների նախաձեռնությամբ: Այնուամենայնիվ, XIII դարի 70-80-ական թվականներին տեղի ունեցած բախումները մոնղոլների և մամլուքների միջև վերջնական հաղթանակ չբերեցին կողմերից որևէ մեկին, ուստի ռազմաքաղա-քական դիմակայությունը նաև շարունակվեց հետագայում:

3. Այս փուլը սկսվում է 1286 թվականից և շարունակվում է մինչև 1303թ.: Կիլիկիայի և Եգիպտոսի միջև նոր պատերազմները պայմանավորված էին մոնղոլական իշխանության քաղաքականությամբ: Մոնղոլները, հայկական և վրացական զորամասերի հետ համատեղ, երեք անգամ արշավեցին դեպի Սիրիա: 1303թ. տեղի ունեցավ Ղազան խանի ձեռնարկած սիրիական վերջին՝ երրորդ արշավանքը:Սիրիական անհաջող արշավանքներից հետո մոնղոլները գրեթե դադարեցին վտանգ ներկայացնել Եգիպտոսի համար:

4. Չորրորդ փուլում՝ 1304-1337թթ. առճակատումը շարունակվում էր Կիլիկիայի հայկական թագավորության և Եգիպտոսի միջև, քանի որ մոնղոլները պարտվել էին և այլևս հնարավորություն չունեին նոր արշավանքներ ձեռնարկել հզոր թշնամու դեմ: Նախաձեռնությունը վերջնականապես անցել էր մամլուքներին և նրանց դաշնակիցներին, որոնք առիթը բաց չէին թողնում պատերազմական գործողությունները վերսկսելու համար: Թշնամիների արշավանքներն ավարտվեցին միայն 1337թ-ին, երբ հաշտության պայմանագիր կնքվեց Կիլիկիայի հայկական թագավորության և Եգիպտոսի սուլթանության միջև:

5. Հայ-եգիպտական հարաբերությունների եզրափակիչ փուլն ընդգրկում է 1338-1375թթ., այսինքն՝ շուրջ քառորդ դար: Այս փուլում՝ Կիլիկյան Հայաստանի և Եգիպտոսի սուլթանության առճակատումն արդեն վերածվել էր մի կողմից՝ հայերի, մյուս կողմից՝ մամլուքների, Հալեպի սուլթանության և թուրքմեն-կարամանների հակամարտության, քանի որ Կիլիկիայի վրա հիմնականում հարձակվում էին Եգիպտոսի սուլթանության դաշնակից ուժերը: Կիլիկիայի հայկական թագավորության անկումը 1375թ-ին վերջակետ դրեց նաև երկու պետությունների հարաբերություններին:
Այս բոլոր փուլերի մասին հաջորդաբար կպատմեմ մյուս հոդվածներում...
Պարզ է, որ… Շարունակելի


Սամվել Մինասյան
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 956 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 margar   (24.04.2012 15:28) [նյութ]
urakh em vor dzer kaiqum ka hayots patmutian veraberial hodvatsner da shat karevor e hay eritasardutian dastiarakman hamar.Apres Samvel.

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'