Շաբաթ, 27.04.2024, 06:34
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Մարդիկ, հաճախ փակեք ձեր աչքերը
Մարդիկ, հաճախ փակեք ձեր աչքերը

Էմո… Ինչ է դա: Հոգեբանական շեղում, մարդկանց մի յուրահատուկ տեսակ, թե ուղղակի առանձին մի մշակույթ, որ իր գոյության իրավունքն ունի:
Չգիտեմ, բայց ես դարձա էմո: Ինձ համար դա ուղղակի հասարակությունից ու ընկերներիցս տարբերվելու մի ձև էր: Դա իմ բողոքն էր, ում դեմ` չգիտեմ:
Ինձ դուր էր գալիս կրկնել, որ ինքնասպան եմ լինելու 18 տարեկան, որ կտրելու եմ երակներս ու արյունով ինչ-որ տխուր ու դաժան բան եմ գրելու պատին: Կամ չէ… ինչ-որ ցինիկ ու դաժան մի արտահայտություն:

Ես հագնում էի սև ու վարդագույն, լսում էի էմո-երաժշտություն, գնում էի էմոական հավաքույթների: Մի խոսքով, օրինակելի էմո էի:



Նա էլ էր էմո: Երկար, սև մազեր ուներ, ոնց որ բոլոր էմոները, կանաչ աչքեր` սևով ներկված, տխուր ժպիտ ու սև գոտի թեքվանդոյից:

Նա գրկում էր ինձ ու համբուրում վիզս, ինչպես մեր մոտի բոլոր տղաները: Դրա մեջ ոչ մի վատ բան չկար: Մենք թեթև էինք նայում կյանքին:

Այդ պահերին ես հասկանում էի, թե ինչու են էմոները 18 տարեկանում նետվում կամուրջից: Հիմա չեմ կարողանում հիշել:

Նրա ծննդյան օրն էր: Ես ենթադրում էի, որ նրա 17-ն է լրանում:

Ես էներգետիկ էի խմել ու չդիմացա: Մենք երկար էինք համբուրվում: Նրա շրթունքների տխուր ժպիտը մի տեսակ դառը համ ուներ: Նա ամեն վայրկյան ավելի պինդ էր սեղմում ինձ կրծքին: Մինչև հիմա զգում եմ այդ տաք ցավի քաղցրությունը:
Ես 17 տարեկան էի, նա էլ էր երիտասարդ` արյունը եռում էր մեր երակներում… Մի խոսքով այդ օրը ես տուն չգնացի: Ծնողներս ոչինչ չիմացան, հետևանքներ չկային ու ես երջանիկ էի:

Երեք օր էր անցել. կայքերում չէր հայտնվել, չաթում բոլորը խուսափում էին ուղիղ պատասխանից: Բջջայինն էլ անհասանելի էր:

Զանգեցի նրանց տուն: Հայրն էր վերցրել:

-Ցավում եմ…

Ու կախեց խոսափողը:

Երևի հասկացել էր, ով է:

Ահագին ժամանակ է անցել: Բայց քիչ բան է փոխվել: Ես արդեն էմո չեմ: Բայց շարունակում եմ սև ու վարդագույն հագնվել: Դա իմ բողոքն է, ում դեմ` չգիտեմ:
Միայն հաճախ եմ գնում կամուրջի մոտ ու փակում աչքերս: Նա ասում էր, եթե ուզում ես տեսնել. ուղղակի փակիր աչքերդ: Հիմա ես ձեղ եմ դիմում, մարդիկ. Հաճախ փակեք ձեր աչքերը: Մտածեք, թե որտեղից եք գալիս և ուր եք գնում, ոչ թե, թե ուր է տանում ձեզ այս հասարակությունը: Ուղղակի հաճախ փակեք ձեր աչքերը:

Լուսինե Քեշիշյան
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ` Լուսինե Քեշիշյան
Դիտվել է 733 անգամ| |Վարկանիշ` 4.0/2
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 Իրինա   (29.04.2013 00:40) [նյութ]
Մարմնովս սարսուռ անցավ
արտակարգ գործ էր!

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'