Ուրբաթ, 22.11.2024, 09:05
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Կոնիչիվա, Հայաստան
Կոնիչիվա, Հայաստան

Ես, լինելով ճապոնական անիմացիայի (անիմե) և առհասարակ ամեն ճապոնականի սիրահար, որոշեցի այցելել կարատեի սեմինարներին: Ուսուցի… պարդոն, սենսեյս(հուսով եմ, որ սխալս չեն նկատի) հայտնեց, որ նոյեմբերի 14-ին կկայանա (գրում եմ 10.11.11-ի տվյալներով) թվով երրորդ Արևելյան մարտարվեստների փառատոնը` Խուլ-համրերի միության մշակութային կենտրոնում: Առաջին գործով զանգահարեցի ընկերներիս, ովքեր իմ նման ճապոնականի սիրահարներ են: Ու, երբ քրքրվեցինք մի քանի կայքերում ու իմացանք, որ ճապոնիայից «մարդ են բերել» - Watashi wa shazai, sensei, (ներողություն, սենսեյ ) - որոշեցինք որ անպայման գնալու ենք:

Ինչպես նշեց ուսու… սենսեյներիցս(այդքան ջղայնացած մի նայե`ք, սենսեյ, առաջընթաց կա, ավելի շուտ հիշեցի) մեկը` Մարիամ Մարտիրոսյանը (Ավանդական Կարատե, սև գոտի, 2-րդ դան) չնայած որ փառատոնը ամեն տարի չի կազմակերպվում, բայց այն դարձել է հաճելի ավանդույթ:

Հովանավորողը Գագիկ Ծառուկյանն էր, կազմակերպիչը` «Բուսիդո ֆեդերացիան»:
Հիմնական կազմակերպչական հարցերով զբաղվել է նաև ԲՀԿ կուսակցության երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիջյանը:

Մասնակցում էին 10 ֆեդերացիաներ.

-Ազգային ավանդական կարատեի «Բուսիդո»
-Դենտո ֆուդական դո
-Օյան կիոկուշինկայ կարատե
-Այկիդ-այկիկայ
-Թեկվանդոյի
-Ավանդական ու-շուի
-Ջիտ կուն դո
-Ջիոսին մոն սիորին րու
-Ֆունակոշի շուրոկան
-Կուդո կարատեի

Բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչները (հիմանկանում սև և շագանակագույն, երբեմն կապույտ գոտիները) ներկայացրեցին իրենց հմտությունները ցուցադրական մարտերում: Իհարկե, մենք` դեռահասներս, շատ էինք ուզում իսկական մարտեր տեսնել, բայց ցուցադրականներն էլ չափազանց հետաքրքրիր էին` եթե նախօրոք չիմանայիր, երբեք գլխի չէիր ընկնի:

Ու-շուի ֆեդերացիան բոլորին զարմացրեց (դե, գոնե ես զարմացա). Հրավիրելով ազգությամբ չինացի երգչուհուն: Կողքս նստած ուս…(էլ չեմ շփոփի: Ազնիվ-պիոներական)…սենսեյը (եթե հիշողությունս «խելոք է մնում» այկիդոյի ներկայացուցիչ էր) գոհունակությամբ ժպտաց ու ասաց. «Էս չի երգում, էս երգում-թողում ա»: Դատելով նրա ժպիտից` երգը նրան էլ էր դուր եկել:

Հատկանշական է, որ ճապոնացի սենսեյ Մասաո Կավասոեն ցուցադրական մարտերից մեկում ջախջախիչ(փոքրիկ կոմենտատորը կրկին գլուխ է բարձրացնում) պարտության մատնեց Վլադիսլավ Ելոյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնությունը:

Փառատոնին ներկա էին համաշխարհային կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, պատմական հետնորդ, լեգենդար վարպետ, սենսեյ Մասաո Կավասոեն (սև գոտի, 8-րդ դան), Ռուսաստանի Դաշնության ազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Ելոյանը: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Սերգեյ Խաչատրյանը (Ավանդական Կարատե, սև գոտի, 4-րդ դան), Վահե Էնֆիջյանը: Բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչներին շնորհվեցին պատվոգրեր` Վահե Էնֆիջյանի կողմից:

Բոլոր մարտարվեստների ներկայացուցիչները զարմացրեցին իրենց արտիստականությամբ: Նրանք ցուցադրեցին ոչ միայն «չոր ու ցամաք» հարվածներ, այլև ստեղծեցին իսկական «մարտաբեմականացումներ» խոհախրատական սյուժեներով:

Այդ «ներկայացումներից» ես այս դասերը քաղեցի.

-եթե եկել ես բանակցություններ վարելու, ոտքերով մի թափահարի;
-այն, որ դիմացինդ աղջիկ է, դեռ չի նշանակում, որ «բերնիդ փափուկ ա խփելու»
-եթե դիմացինդ փոքր է, դա դեռ չի նշանակում, որ «սդաչա չի տալու»
-որակը քանակի մեջ չէ, հատկապես եթե դիմացդ սենսեյն է կանգնած (կամ նստած)
-դեմոկրատիայի սկզբունքով միշտ հաղթում է աղջիկը կամ էլ տարիքով ավելի փոքր մասնակիցը

Շնորհակալություն սենսեյներիս (ուռա, չշփոթվեցի, աչքիս 5 կմ-անոց վազքը հետաձգվում է) տրամադրած տեղեկությունների համար`
Սերգեյ Խաչատրյան(Ավանդական Կարատե, սև գոտի, 4-րդ դան)
Արծրուն Օհանյան(Ավանդական Կարատե, սև գոտի, 4-րդ դան)
Մարիամ Մարտիրոսյան(Ավանդական Կարատե, սև գոտի, 2-րդ դան)
Ու Google-ին, թարգմանությունների համար


Սայոնարա, Լուսինե Քեշիշյան և Սոնա Արսենյան
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 827 անգամ| |Վարկանիշ` 5.0/3
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0  
1 Harutyun   (20.04.2012 18:45) [նյութ]
Հումորով գրված, թեթև կարդացվող հոդված է, ուր ծանոթանում ես կյանքում իրենց ընտրությունը կատարած հասուն դպրոցականների հետ և ուրախանում նրանց համար...

0  
2 Tado-sempai   (22.04.2012 15:29) [նյութ]
biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'