Ուրբաթ, 22.11.2024, 03:17
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Աճպարարի մասին
Աճպարարի մասին

Գուցե իրոք ոչինչ պատահական չի: Պատահական չի, որ տարիներ առաջ, Վարդան Ամիրյանը` այդ ժամանակ բեմի հսկիչ երաժիշտը, կուլիսներից հետևելով Հարություն Հակոբյանին, նրա խորհրդով դարձավ աճպարար ու մի տարի առաջ մեր հետ գնում էր դեպի չեզոք գոտու եկեղեցին:

Հետո պարոն Ամիրյանը շարունակում է սովորել Լենինգրադի Էստրադայի Բարձրագույն արվեստանոցում, աշխատում է Հայ Համերգում, տալիս առաջին ներկայացումները այժմ Առնո Բաբաջանյանի անվան, այն ժամանակ` Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Այն ժամանակ արդեն նա ամսեկան 30-40 ներկայացումներ է ունենում:

Նա սկսում է նաև մասնակցել տարբեր մրցույթների և հաճախ էր հաղթանակ ունենում: Համամիութենական մրցույթի մանիպուլյացիայի բաժնում գրավում է առաջին տեղը` ստանալով «Մոգության արքա» տիտղոսը:

Հետագայում, միջազգային մրցույթում` ընդհանուր մոգության բաժնում, գրավում է երրորդ տեղը: Սակայն աճպարարը արժանանում է «Мистр Маг»` Պարոն Կախարդ տիտղոսին, որը գրաված հորիզոնականի հետ կապ չուներ, ուղղակի վարպետը այն միակն էր ամբողջ աշխարհի աճպարարներից, ով ստացավ այդ տիտղոսը:

Պարոն Ամիրյանը բարեգործական միության անդամ է, ու չնայած ժողովներին քիչ է մասնակցում, բայց Հայկաձորի ներկայացման/դրա մասին առանձին հոդված կա/ նման բարեգործական ներկայացումներ հաճախ է կազմակերպվում:

-Դրանք անվճար են, տոմսեր չեմ վաճառում ու ստացված գումարը ոչ մի տեղ չեմ փոխանցում, ուղղակի հաճույք եմ պատճառում մարդկանց:

Այս տարվա մարտին պարոն Ամիրյանը հիմնադրել է «Հայաստանի աճպարարների միությունը»:

-Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր աճպարարներ, ունեցել ենք ու էլի պիտի ունենանք: Բայց նրանց մասին գիտեն միայն արտասահմանում: Եթե մերոնց հարցնես, երևի միայն իմ տարեկիցները կհիշեն Հարություն Հակոբյանին: Ես ուզում եմ, որ մեր հայ աճպարարները ճանաչեն միմյանց, փորձի ու գիտելիքների փոխանակում լինի, որ մենք` հայերս, ճանաչենք մեր աճպարարներին: Նախագծվում է նաև դպրոց կառուցել` աճպարարության դպրոց: Այնտեղ կսովորեն մեր երեխաները:

Ես էլ ուզում եմ, որ մարդիկ ավելի շատ սիրեն այս արվեստը, լրջորեն մոտենան նրան: Հիմա դա դիտվում է` մի երկու ֆոկուս արեց, էլի: Ինքս եմ այդպիսի բառեր լսել իմ ընկերներից:

-Աճպարարությունը կրոնի հետ կապ ունի՞:

-Ոչ, միանշանակ ոչ: Աճպարարությունը, էքստրասենսորիկան գիտություններ են, որոնք կրոնի հետ ոչ մի առնչություն չունեն: Ինկվիզիցիայի ժամանակ էր, որ կախարդներին ու վհուկներին այրում էին խարույկների վրա, հիմա այդ ժամանակներն անցել են: Տխուր է, որ հիմա շառլատաններն են շատացել, ովքեր ծածկվում են էքստրասենսների դիմակների տակ, բայց նրանք այդ գիտության հետ ոչ մի կապ չունեն:

Ուրեմն, կախարդներից ու վհուկներից վախենում էին, դրա համար էին այրում: Իսկ եթե վախենում էին, ուրեմն նրանք ավելի լավն էին, ավելի խելացի և ուժեղ:
Ամերիկա չհայտնագործեցի, բայց կարևոր էր:



Լուսինե Քեշիշյան
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 773 անգամ| |Վարկանիշ` 4.0/3
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0  
1 Harutyun   (19.04.2012 20:56) [նյութ]
Հետաքրքիր տեղեկություններ իմացա մեր ժամանակակից աճպարար պրն Ամիրյանի մասին:Շնորհակալություն:

0  
2 Tado-sempai   (19.04.2012 22:41) [նյութ]
Ողջույն: Ուրախ ենք օգնել)

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'