Ուրբաթ, 22.11.2024, 02:24
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Աստրոլոսապիենս
Աստրոլոսապիենս

Մարդու ծագման ու զարգացման մասին է խոսքս: Չեմ պատրաստվում պատմել բոլորին հայտնի ճշմարտության մասին, որ մարդը ամենավտանգավոր կենդանին է: Չէ: Ուղղակի նոր եմ իմացել այդ գազանի ծագման պատմությունը ու քանի որ չգիտեի, ուրիշ ինչ նյութ գրեմ այս խորագրի տակ, գրեցի այս թեմայով:

Համեմատաբար վերջերս է հերքվել Դարվինի տեսությունը ու ոչ այն պատճառով, որ աստվածաբանները` մարդու Աստծու կողմից ստեղծված լինելուն կողմնակիցները, զենք ու զինամթերք են հայթհայթել: Գիտականորեն ապացուցվել է, որ մարդու ու կապիկի քրոմոսոմային հավաքակազմները` ժառանգական նյութի կրիչները, տարբեր են: Մի տեսակի ներկայացուցիչները` նույն քրոմոսոմային հավաքակազմով, կախված բնակության պայմաններից, բնական ընտրությունից ու գոյության կռվից կարող են փոխել իրենց արտաքին հատկանիշները, սակայն նոր տեսակ չի առաջանա: Իսկ մարդն ու կապիկը, անկասկած, տարբեր տեսակներ են:



Հերքելուց բացի, գիտությունը նաև տվել է մարդու ծագման ու զարգացման պատմությունը: Որպես տեսակ եղել է 4 տիպի մարդ, որից երկուսը հնագույն, իսկ մյուս երկուսը` հնադարյան: Աստրոլոպիտիդներ, պիթեկանտրոպներ, նիանթերդալացիներ և «մենք»` կրոմեյնացիները /հոմոսապիենս/:

Աստրոլոպիտիդներ: Ենթադրվում է, որ գտնվում էին զարգացման ամենացածր մակարդակի վրա:

Գտնված գանգերն ու կմախքները թույլ են տալիս ենթանդրել, որ նրանք ծանոթ չէին կրակի հետ, օգտագարծում էին հում միս, չունեին հագուստ, զբաղվում էին հիմնականում հավաքչությամբ, չեն կարողացել խոսել(առհասարակ խոսել կարողացել է միայն հոմոսապիենսը) և չունեին աշխատանքային գործիքներ: Ծնոտը, մկանները և ժանիքները եղել են լավ զարգացած` օգտագործել են հում միս, որը ծամելը եղել է ավելի դժվար, պահանջել է ավելի հզոր մկանային համակարգ, քան եփած միսը: Իսկ միսը չի եղել եփած, քանի որ աստրոլոպիտիդները ծանոթ չեն եղել կրակի հետ:

Աստրոլոպիտիդները եղել են մազածածկ` չեն կրել հագուստ ցրտից պաշտպանվելու համար:

Աշխատանքային գործիքների բացակայությունը բացատրվում է մեր <հորեղբոր որդիների> զարգացման համեմատաբար ամենացածր մակարդակի վրա գտնվելով` նրանց գանգի դիմային հատվածը մեծ է ուղեղայինից: Հետևաբար, ուղեղի ծավալը փոքր է ժամանակակից կրոմեյնացուց:

Պիթեկանտրոպներ: Պիթե-ները աստրոլո-ներից ավելի զարգացած են եղել` օգտագործել են ձեռքի տակ եղած առարկաները կենդանիներ սպանելու համար: Ծանոթ են եղել կրակի հետ:

Նիանթերդալացիներ: Ապրում էին քարանձավներում, մազածածկ չէին` հագուստ էին կրում, ունեին իրենց ծեսերը, օգտագործում էին եփած միս, զբաղվում էին ինչպես հավաքչությամբ, այնպես էլ որսորդությամբ: Ունեին իրենց աշխատանքային գործիքները:

Գոյության կռվին դիմացան միայն կրոմեյնացիները` ունենալով կզակային ելուն, հետևաբար նաև հոդաբախշ լեզու` հաղորդակցություն, կատարելագործված զենքեր և բանականություն:

Մենք` հոմոսապիենսի 20-րդ դարի սերունդները, կոչվում ենք հոմոսապիենսսապիենս` այսինքն շատ բանական ենք:

Բայց այդպե՞ս է դա: Դժվար թե: Հիմա մենք ձգտում ենք դեպի հոմոէրեկտուս` ստեղծագործող մարդ:

Լուսինե Քեշիշյան
Կենսաբանություն 9
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 2278 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0  
1 margar   (24.04.2012 16:13) [նյութ]
shat hetaqrqir e .kensabanutiun 9 el kbareves

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'