Ուրբաթ, 22.11.2024, 03:01
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

3-րդ հազարամյակի հայ պատանիները
3-րդ հազարամյակի հայ պատանիները

Դալլաքյան Դանիելը, մեզնից յուրաքանչյուրի նման, 13-ամյա դեռահաս է` իր «բզիկներով» ու առավելություններով: Ու արդեն սև գոտի ունի` կարատեից(2-րդ դան): Որ պատկերացնեք, թե դա ինչքան դժվար է... Բերում եմ ավելի «հոգեհարազատ» օրինակ` եթե տարրական դասարանի աշակերտը հանկարծ փայլուն հանձնի 8-րդ(այժմ` 9-րդ) դասարանի ավարտական քննությունը, ինչպիսի հիացմունքով կխոսեք նրա մասին:

Դանիելի դեպքում էլ է համարյա նույնը: Սև գոտին առհասարակ մեծ հաջողություն է, այդ տարիքում` առավել ևս:

Դանիելը սովորում է Պարույր Սևակի անվան դպրոցի 8-րդ դասարանում: Լավ է սովորում: Սովորելու համար (մեջբերում եմ) «ուշքը չի գնում, բայց դե սովորում է էլի»: Դպրոցի առարկաներից սիրում է գրականությունը, բայց միևնույն է իրեն միայն կարատեի մեջ է տեսնում /փակագծերում արված բոլոր մեկնաբանությունները հեղինակային են և կարող է իրականությունից շեղվեն/:

-Ինչպե՞ս որոշեցիր կարատեի գնալ:
-Անելու բան չուներ, եկավ,- Դանիելի փոխարեն պատասխանում է մյուս զրուցակիցս` Արտյոմը: Դանիելը, լրջանալով, ժպտում է ու պատասխանում.
-Դե, ճիշտն ասած, ես փոքր ժամանակից սիրել եմ կարատեն: Ու դեռ 5 տարեկանում էլ վստահ էի, որ կարատեիստ եմ դառնալու: Բայց ֆեդերացիայի ընտրությունը պատահական էր: Երբ սենսեյը բացատրեց ազգային ավանդական կարատեի առավելությունները(դե հո թերություններից չէր խոսելու) լրիվ համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

-Ի՞նքդ ես որոշում կայացրել: 5 տարեկանո՞ւմ:
-Այնպես չէր, որ ես դեմ էի ու ինձ ստիպում էին, որ գնամ, բայց այս դեպքում, կարծում եմ, իր դերն է խաղացել նախախնամությունը: Ավագ եղբայրս` Հովհաննեսը, որոշել էր ինչ-որ սպորտային խմբակ հաճախել: Բարեբախտաբար, լող-կարատե տատանումների մեջ Հովհաննեսը ընտրում է կարատեն: Ես էլ, «ընդհանուր հոսքի» չգրված օրենքներով նրա հետ սկսեցի հաճախել:

-Կապված պարապմունքների հետ ազատ ժամանակ, երևի, քիչ ես ունենում: Կարդո՞ւմ ես:
-Անկե՞ղծ: Վերջին կարդացածս գիրքը Հովհաննես Թումանյանի «Երկերն» են: Առհասարակ կարդալ չեմ սիրում: Նախընտրում եմ ազատ ժամանակը ծախսել հարվածների հղկման ու կատարելագործման վրա: Գիտեմ, որ շատ վատ է, բայց մենք դեմոկրատ երկրում ենք ապրում:

-/Ժպտում եմ/Արդեն 8 տարի է կարատեով ես զբաղվում: Մրցումների մասնակցե՞լ ես:
-Հա: Մրցումների մասնակցել եմ ու հաղթանակով եմ վերադարձել: 4 անգամ առաջին տեղ եմ գրավել «կատա» մրցաձևում, 2 անգամ 2-րդ տեղ` «կոմիտե» մրցաձևում: «Կատա»-ն տեխնիկաների ու շարժումների ցուցադրումն է հանձնաժողովի անդամներին, երբեմն` ցուցադրական մարտերը: Իսկ «կոմիտե»-ն` իրական մարտերը:

-Իսկ երաժշտության հե՞տ ինչպես ես: Չնայած, որ ամբողջությամբ նվիրվել ես կարատեին, բայց այսօր անհնար է ապրել առանց երաժշտության հետ առնչության:
-Իհարկե երգեր լսում եմ: Ես ռոբոտ-կարատեիստ եմ միայն, երբ մայրիկը ասում է «գիրք կարդա»/ծիծաղում ենք/: Հիմնականում ռեփ եմ լսում: Երբեմն դասական էլ եմ դնում: Բայց երբեմն:

-Ի՞նչ փոխվեց քո կյանքում սև գոտի ստանալուց հետո:

-Ավելի նվիրվեցի կարատեին (եթե այդ «ավելի»-ն Դանիելի դեպքում հնարավոր է), ավելի… Մի խոսքով` մի շարք «ավելի»-ներ` կարատեի հետ կապված (դա եղավ 6 խոսք. իսկ դու կարծում էիր, որ չեմ հաշվելու):

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս այս ոլորտի նորեկներին:
-Ինչպես ասել է Վլադիմիր Իլյիչը` «սովորեք, սովորեք, սովորեք»:



Մյուս զրուցակիցս` Արտյոմ Մարտիրոսյանը, երեք տարի է, ինչ զբաղվում է կարատեով, բայց նույնպես սև գոտի ունի: Սովորում է 68 դպրոցի 9-րդ դասարանում, Դանիելից մի տարի է մեծ` 14 տարեկան է: Դանիելի նման նա էլ է ամբողջությամբ տրվել կարատեին, ու անկեղծորեն խոստովանում է, որ վերջին կարդացած գիրքը Հովհաննես Թումանյանի «Կարմիր գլխարկն» է (Քմծիծաղ մի տվեք: Աշխարհում հո միայն մեր ճանաչած Ամենայն Հայոց Բանաստեղծը չի կրել Հովհաննես Թումանյան անուն-ազգանունը: Իսկ «Կարմիր գլխարկ» վերնագիրը պարզապես ինչ-որ ուրիշ Հովհաննես Թումանյան փոխ է առել Շառլ Պերոյից): Կարատեի որոշեց գնալ Բրյուս Լիի ֆիլմերի դիտումից հետո: Կարծում եմ, նրան արդեն հաջողվել է եթե ոչ նմանվել իր կուռքին, ապա գոնե դառնալ նրա նման ուժեղ: Արտյոմը ամբողջությամբ տրվել է կարատեին, ու իր ամենամեծ ձեռքբերումը առաջին դանն է համարում: Դեռ:

Նա ու Դանիելը մտերիմ ընկերներ են և հաճախ են ժամանակը միասին անցկացնում ու երկուսով են փոքրիկներին օգնում այս կամ այն շարժումը սովորել: Նրանք սենսեյին էլ են օգնում` նախավարժանք են անցկացնում, նորեկներին սովորեցնում սենսեյին դիմելու ձևը ու շատ այլ կարևոր բաներ, որոնց թվարկումը շատ ժամանակ կխլի:

P.S. Ճիշտն ասած, մտադրվել էի «քրքրել» զոհիս` по полной программе, բայց Դանիելը իր շփոթված ժպիտով ու անկեղծ պատասխաններով լրիվ զինաթափեց ինձ: Կեդերով բլոկնոտիկը մնաց դատարկ, ձայնագրիչը այդպես էլ չմիացվեց, իսկ պրովոկացիոն հարցերը «դաժանաբար» մոռացվեցին: Միակ զենքս մնաց հիշողությունս, որին միշտ էլ ավելի եմ վստահել, քան կեդերով բլոկնոտիկում չարված նշումներիս:
Հուսամ, որ «խոստովանությունս»` քրքրելու մասին, վրաս շատ թանկ չի նստի, ու ես ավելորդ ժիմ չեմ անի: Չէ՞, Դանիել-սենպայ:

Լուսինե Քեշիշյան
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 782 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 3 անգամ
0  
3 Manuk   (31.08.2012 10:08) [նյութ]
իյաաաաաաա, բա իմ մասին ովա գրելու?? :Դ

0  
2 Harutyun   (28.04.2012 13:10) [նյութ]
Հումորով գրված, թեթև կարդացվող հոդված է, ուր ծանոթանում ես կյանքում իրենց ընտրությունը կատարած հասուն դպրոցականների հետ և ուրախանում նրանց համար...

0  
1 margar   (24.04.2012 15:16) [նյութ]
shat hetaqrqir hodvats er aidpes sharunakir.

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'