Մի հիմար աղջկա սիրում են երեք քիչ թե շատ գրավիչ երիտասարդ: Իսկ այդ աղջիկը հավանում է մի տղայի, ով խենթի պես սիրահարված է մի աղջկա, ում ընդհանրապես հնարավոր չէ սիրել: Եվ ո՞ւր է Արդարությունը… Չէ, երևի պետք է սկսել ամենակարևոր հարցից: Հարց. Ի՞նչ է, վերջ ի վերջո, Արդարությունը: Մոտավոր պատասխան. Արդարությունն այն է, երբ ամեն ինչ ճիշտ է: (Все гениальное просто!) Հարց երկրորդ. Իսկ ո՞րն է <ճիշտ>: Չէ՞ որ որքան մարդ, այնքան <<ճիշտ>> ճշմարտություն: Հիմա էլ հիշեք, որքան է Երկրագնդի բնակչությունը, ու կհասկանաք, որ ճշմարտությունն ամենևին էլ մի երես չունի: Նույնպես և արդարությունը… Լավ, խոստովանեմ, ես չգիտեմ` ինչ է արդարությունը: Բայց դրա փոխարեն գիտեմ, որ արդարություն չկա: Գիտե՞ք` ինչու: Որովհետև եթե լիներ արդարություն, ես կիմանայի, թե ինչ է դա: Բայց մյուս կողմից, եթե «արդարություն» բառ կա ու կա այդ բառով կնքված մի կոնկրետ հասկացություն, ուրեմն կար ժամանակ, երբ մարդիկ գիտեին` ինչ է արդարությունը и с чем ее едят: Այսինքն` կար արդարություն: Երրորդ կողմից էլ չի կարելի անտեսել այն փաստը, որ էպոսներ և լեգենդներ հյուսող Մարդը` ոչ միայն Բանական, այլև Ստեղծագործող Մարդը, կարող էր հորինել այդ անհասկանալի արդարությունը: Բայց նույնիսկ եթե արդարությունը հեքիաթ է, հին աստվածների պես, միևնույն է, Մարդը գիտեր` ինչ է դա և, ինչն ավելի կարևոր է, ուզում էր, որ աշխարհում լինի Արդարություն: Հիմա Արդարություն չկա: Եվ շատ պարզ պատճառով` մարդիկ չեն ուզում, որ այն լինի: Ո՞ւմ է պետք անհասկանալի մի արդարություն, որ չգիտես էլ` կա՞, թե՞ չկա, ու չգիտես` ո՞վ է այն հորինել և ե՞րբ: Ո՞ւմ է պետք Արդարությունը, երբ ես (ինչպես և բոլորը) արդեն ունեմ իմ «սեփական <ճշմարտություն>: Էլ ինչի՞ս է պետք <համընդհանուր> արդարությունը (ու դա դեռ հարց է` համընդհանուր է, թե չէ), եթե ես ունեմ իմ սեփականը, որը պարտավոր չեմ կիսել ոչ մեկի հետ: Իրականում արդարությունը, մեծատառ Արդարությունը, սարսափեցնում է բոլորին, այդ թվում և ինձ: Գիտեք` ինչո՞ւ: Որովհետև ոչ միշտ է համընկնում իմ ճշմարտության հետ: Մի ճշմարտության, որն ինձ շատ հարմար է, որը տարիներով այնպես եմ ձևավորել, որ ինձ հարմար լինի ու տարիներով սովորել եմ նրան: Երբ կշեռքի մի նժարին դրված է այն, ինչ ինձ հարմար է, իսկ մյուս նժարին մի սարսափելի բան, որ «ճիշտ» է, ես առանց երկմտելու կընտրեմ այն, ինչ հարմար է ինձ: Չեմ ասի, որ մեղավոր եմ, կսկսեմ արդարանալ: (Արդարություն և արդարանալ - նույն արմատը ունեն) Իսկ երբ ինձ մեղավոր ճանաչեն, ես կգոչեմ, որ որոշումն անարդար էր: Ու թող բոլորը գոհ մնան այդ որոշումից, եթե ես դժգոհ եմ, ուրեմն այդ «համըդհանուր» արդարությունը արդեն իսկ համընդհանուր չէ: Եվ անարդար այդ որոշումից գոհ մնացած յուրաքանչյուր ոք կշրջվի ու կպատկերացնի իրեն իմ փոխարեն: Ու կհասկանա, որ բոլորովին էլ չի ուզում այդ արդարությունը, որը վաղ թե ուշ կխանգարի իր իսկ սեփական հարմարավետ ճշմարտությանը: Արդարություն կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը արդարանալու փոխարեն արդար կլինի: Այսինքն` Կընդունի իր մեղքը: Կհասկանա իր սխալը: Կխոստովանի, որ ինչ-ինչ արտոնությունների արժանի չէր: Չասի «սխալ եմ», որովհետև բոլորն են այդպես ասում: Չասի «լավ է»` միայն ուրիշներից տարբերվելու համար: Եվ էլի շատ դժվար բաներ: Բայց այդ ժամանակ խեղճ մարդիկ կոմֆորտ չեն զգա նույնիսկ իրենց հոգու ամենա-ամենախորը խորքում: Այսինքն` Այդպես չի լինի: Մի բան հաստատ անարդար է: Այն, որ երեք տղա սիրում են մի հիմար աղջկա, ով սիրում է մի հիմար տղայի, ով սիրահարվել է մի անարժան աղջկա: Ո՞վ է ասում, որ անարժան է: Ես եմ ասում: Ասեցի` անարժան է, ուրեմն անարժան է: Հասկացա՞ք: