Շաբաթ, 20.04.2024, 03:26
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2013 » Մարտ » 26 » Մեր խոսքը
23:48
Մեր խոսքը
Գրական ակումբ կայքը արդեն մեկ տարի է, ինչ կազամկերպում է գրական մրցույթներ տարբեր թեմաներով: Նպատակն է գրական աշխույժ մթնոլորտ ստեղծելը, ընթերցասերներին մի տեղում հավաքելը, հեղինակների՝ մրցութային պայմաններում ներկայանալը:

Այս տարի "Մեր խոսքը" մրցույթը համագործակցում է Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության հետ: Գրասերների մեկնաբանությունների և քվեարկությունների արդյուքնում ընտրված վեց ստեղծագործությունները ներկայացվում են ժյուրիի անդամներին, ովքեր էլ ընտրում են լավագույն երեքին:

Ժյուրիի կազմում էին՝

Աբգար Ափինյան - "Մշակույթ" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ
Կոլյա Տեր Հովհաննիսյան - "Գրական կամուրջ" կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, արձակագիր
Գարուշ Հարյանց - ԿՀԳՄ քարտուղար, բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ, ծաղրանկարիչ
Անահիտ Բոստանջյան - բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող

Ձեզ ենք ներկայացնում մրցույթի լավագույն չորս ստեղծագործություններն` ըստ հորիզոնականների:

Թերթում (Ամսագրում) ստեղծագործությունների տպագրությունը Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նվերն է հաղթողներին:

1-ին տեղ՝ Սաթենիկ Ռշտունի

(ինչ-որ տեղ, գիշերը)
լայնացած բիբերով
կխեղդեմ կանաչը աչքերիս մեջ,
կպարեմ վերարկուիդ հետ
տանգո,
դու միայն շարժիր
մտրակդ ֆսսացող,
ու չեմ մլավի գարնանը
տանիքում քո,
կթափառեմ ավազների վրա,
կհավքեմ ափ նետված
կետերին,
կլիզեմ թաթերս ու
կփչեմ ապուրդ ծով,
որ երբ հոգնած տուն գաս,
ծաղրածո՛ւ իմ,
դու գոլ ապուր ուտես՝
կարմիր քթով...
ու ես դողամ միայն
քո´ մտրակից,
որով երբեք թաթիս
չես հարվածի,
ու դու´ լինես միակ
վարժեցնողն իմ,
ու ես մռռամ կրքով
կախարդվածի:

(այնտեղ , գիշերը)...


2-րդ տեղ՝ Ռիմա Խաչատրյան


Մայրամուտի հատակին
մի քաղաք է ապրում,
որն ունի նարնջի բույր
ու խնձորի համ.
երբ արևը սկսում է իջնել,
նրա բնակիչներն արթանում են
ու սկսում երգել արևի մասին...
Մայրամուտի հատակին՝
նրա բռի մեջ,
վերևից կաթեցրած կաթիլների պես
շարված են տնակներն իրենց սպիտակ տանիքներով.
նրանք երջանիկ են,
քանի որ ճանաչում են արևին
ու քանի որ գիշերին ատել չգիտեն...
Մայրամուտի հատակին
նարինջներ են աճում՝
խնձորի համով.
Ափսոս, որ դու արդեն սովորել ես ատել.
Ափսոս, որ դու մայրամուտին էլ չես հավատում...


3-րդ տեղ՝ Վանիկ Զոհրաբյան

Թախիծ

Ամպերն արցունք են թորում,
Եվ տխուր մի սրճարան
Ելևէջում է, ծորում`
<<Սիրեցի, յարս տարան>>:

Մերկ ծառերն էլ շուրջբոլոր
Տերևաթափ, գլխահակ,
Ինձ պես թրջված ու մոլոր,
Վշտեր ունեն անհատակ:

Ողջ բնությունը դարձած
Թախծոտ երգի մի շարան`
Ողբում է իմ վիշտը թաց`
<<Սիրեցի, յարս տարան>>:


4-րդ տեղ՝ Հասմիկ Չախալյան

Մանկությունը իմ լամպոտ օրերի
դեմքը նկարեց ճակատիդ վրա,
սոված սիրտը քո տվեց՝ ինչ կուզեի, ինչը չէր կարող,
ե'վ ձեռքերիդ մեջ մրսեց գոլորշին առանց երազի,
ե'վ գիշերները աղոտ հեքիաթի սկիզբը եղան,
ե'վ աչքերը իմ արև փնտրեցին՝ ձյունոտ մի արև,
որ քեզ նայելիս ես փոքրիկ մնամ
և ետ նայելիս սրբեմ արցունքս քո հոգնած դեմքից,
ե 'վ ինձ մոռացած ես քայլեմ, հա յրի 'կ,
և ' հիշեմ միայն փոշոտ աստղերը իմ պատուհանի,
օդում թափառող մոմերի բույրը,
որ փնտրում է ինձ…
կմաշվեն դանդ~աղ,
կջնջվեն հայրի 'կ,
երկնագույն կյանքիդ մայրամուտներից…
Դիտվել է 794 անգամ| բեռնեց Tado-sempaiը | Վարկանիշ` 5.0/1
մեկնաբանվել է 5 անգամ
+1  
5 Մանուկ Նիգոյան   (27.03.2013 21:19) [նյութ]
Անի ջան դա Ձեր սեփական ճաշակն է... իսկ ժյուրին լինելով անհատականությունների հանձնախումբ բնական է որ կարող է և չկիսել Ձեր ճաշակը

0  
3 Ռի-Մա   (27.03.2013 16:37) [նյութ]
Մերսի :)

0  
4 Tado-sempai   (27.03.2013 19:55) [նյութ]
խնդրեմ biggrin

0  
2 Ani   (27.03.2013 15:19) [նյութ]
Ես` հասարակ ընթերցողս,կընտրեի միայն 3-րդ և 4-րդ հորիզոնականների գործերը և համապատասխանաբար 1-ին ու 2-րդ տեղերում կթողնեի, իսկ առաջին երկու գործերը ավելի սառն էին ու ոչ հուզական: Անգամ առոգանություն չտեսա իր տեսակի մեջ:

+1  
1 Satenik Rshtuni   (27.03.2013 00:52) [նյութ]
:-) aprek,,,

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'