Ուրբաթ, 26.04.2024, 21:34
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Գլխավոր » 2012 » Հունիս » 5 » Ընդունելություն
14:52
Ընդունելություն
Սա սովորական ընդունելություն չէ, այլ մի յուրահատուկ կոչ՝ ուղղված բոլոր ընթերցասեր պատանիներին:
Դուք սիրում եք կարդալ, պաշտում եք մաշտոցյան գրերը, գուցե ուսումնասիրում
եք օտար լեզուներ և արտասահամանյան գրականություն: Դա պարզապես հրաշալի է :
Բայց գիտե՞ք, սերը գրքի հանդեպ պետք է տարածել հասակակիցների շրջանում և
սերմանել յուրաքանչյուր հայ պատանու հոգում: Համամի՞տ եք մեզ հետ: Ուրեմն
կարող եք միանալ մեզ:
Սակայն նախ և առաջ եկեք ծանոթանանք: Որպեսզի կարողանանք ճանաչել ձեզ,
խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները հետևյալ էլ.հասցեով՝ hpym@mail.ru
Ինքնակենսագրականում պետք է նշել՝

• Կրթությունը
• Մասնակցությունը այլ դասընթացների և խմբակների
• Օտար լեզուների իմացությունը
• ՏՀՏ հմտությունների իմացությունը
• Մասնակցությունը մրցույթների և այլ միջոցառումների
• Հասարակական աշխատանքը
• Նախասիրությունները
• Կոնտակտային տվյալներ


Հայաստանի Պատանի Ընթերցասերների Միավորումը երիտասարդ կազմակերպություն է:
Նախ և առաջ միավորման շարքերում ընդգրկաված են բացառապես պատանիներ:
Այսինքն՝ միավորումը գործում է <<պատանիները պատանիների
համար>> նշանաբանով:
Այս նշանաբանով գործող պատանիները արդեն հասցրել են կազմակերպել ու
մասնակցել բազմաթիվ միջոցառումների: Սակայն պաշտոնապես միավորումը
կազմավորվել է ընդամենը մի քանի ամիս առաջ և արդեն հասցրել է հանդես գալ իր
երկու նախագծով՝ Սևակյան պոեզիայի փառատոնը և
<<Սևակ>> ինտերնետային ամսագիրը:
Միավորումը իրականացնում է կրթամշակութային նախագծեր, որոնք կարող է
առաջարկել միավորման յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև այլ անհատներ:
Միավորումը գործում է բարեգործական հիմունքներով:
Էլ.հասցե՝ hpym@mail.ru:
Դիտվել է 678 անգամ| բեռնեց Tado-sempaiը | Վարկանիշ` 0.0/0
մեկնաբանվել է 1 անգամ
+1  
1 Tado-sempai   (18.06.2012 23:48) [նյութ]
Մոտ ապագայում կարող եք կարդալ ամսագրի և ՀԿ-ի անձնակազմի ինքնակենսագրականները:

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'