Մայրենիի տոնի կապակցությամբ ներկայացնում ենք հատված Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից: Երևանն իմ այբուբենն է, իմ քարե բառարանը: Ձախից՝ հայերեն, աջից՝ ռուսերեն: Միայն թե իմ բառարանում խառնաշփոթ է: Ա-ավտոմատի կողքին Ք-քյաբաբն է: Իսկ Բ-բազարը բոլորովին այլ փողոցի վրա է, մի քանի էջ անց:
Ես շխկշխկում եմ թաղերի, փողոցների և հրապարակների էջերով, թափառելով՝ գտնելու համար Խ-խմբագրատուն, Ը-ընկեր, Օ-օթևան և Հ-հենց այնպես:
Գտնում եմ ընկերոջս և ուսուցիչ եմ ձեռք բերում: Նա անընդունակ աշակերտ ունի՝ հիացած և հավի հիշողության տեր: Բայց ուսուցիչս օգնականներ ունի, և ես հաճելի գերություն եմ ընկնում. ընկերս ունի կնոջ մայր, եղբոր կին, եղբոր ընկեր և ընկերոջ եղբայր: Ես իմանաում եմ հայկական կապերի ողջ ամրությունը, ես փաթաթված եմ բարեկամության այդ շղթայով, և յուրաքանչյուր նոր ժամ նոր օղակ է ավելացնում այդ շղթային: Ես էլ երբեք մենակ չեմ մնա:
-Անդրեյ, սուրճն
...
Հաջորդիվ...