Վերջերս հայկական բլոգային դաշտը շատ է զարգացել, զարգացել է այնքանով, որ հայերեն բլոգերի թիվը զգալիորեն շատացել է: Ու նման առատության պայմաններում պարզ դարձավ, որ հայ բլոգերների մոտ իսպառ բացակայում են վեբ դիզայնի գոնե մինիմալ գիտելիքները: Անշուշտ, բլոգերում ավելի կարևոր է բովանդակային պարունակւթյունը, բայց պակաս կարևոր չեն նաև գունային, դիզայներական ու տեխնիկական լուծումները: Հարություն Գալֆայանի բլոգի վերաբերյալ վերջերս ամսագրի անդրադարձին ծանոթանալուց հետո որոշեցի ես նույնպես մասնակցել «քլնգոց»-ին: Հարությունին կխնդրեմ հարմար տեղավորվել, գնացինք: Բլոգի լոգոն չափից դուրս ոչ պրոֆեսիոնալ է, իսպառ բացակայում են վարպետությունն ու գիտելիքները, առհասարակ լոգո դիզայնի մեջ ֆոն հասկացությունը ոչ ցանկալի երևույթ է քանի որ այն հաճախ խանգարում է լոգոն աֆիշների և գովազդային այլ վահանակների վրա տեղադրելու գործում և ոչ միայն: Բլոգի անվան գույները համապատասխան չեն ֆոնի և տեսքտի գույներին, դուրս են ֆոնի ստեղծած պոզիտիվ միջավայրից ու ոչ մի կերպ չեն մտնում օպտիկական հորմոնիայի մեջ: Ընտրված գույնը գլխավոր անուն լինելու համար չափից դուրս սառն է իսկ նման դեպքերում ավելի ակնահաճո են տաք ու վառ ընդգծված գույները: Տառաձևը նույնպես չի համապատասխանում ընտրված գույնի ու լոգոյի ոճին, բացահայտ տարբերվում է լոգոյում ընտրված տառաձևից իսկ դա երկու տառերի կողք կողքի լինելու դեպքում դարձյալ դիտողին տհաճ է: Բլոգի դոմենը չափից դուրս երկար է ուստի գրի չառնելու դեպքում միանգամից կարող է մոռացվել, հաճախ պարզապես ձանձրալի է այդքան երկար դոմեն փնտրելը, առավել ևս այն դեպքում երբ Blogger-ով բացված կայքն արդեն իր անվանը կից կրում է blogspot երկար բառը (Դեռ պետք շնորհակալություն հայտնենք, որ դոմենում գրված չէ galfharyartstudio.ejan.baner.mi.ara.blogspot.com): Էջեր գադջեթում այդքան շատ էջեր գրելն ուղղակի տգեղ ու անմիտ լուծում է, առավել ևս այն դեպքում, երբ բովանդակային առումով էջերը միմյանցից այնքան էլ տարբեր չեն, օրինակ՝ «Գեղանկար», «Մանրանկար», «Վիտրաժ-կոլաժ» էջերը կարող էին տեղ գտնել մեկ ընդհանուր «Կերպարվեստ» էջում, «Պորտֆոլիո» և «Տեսանյութեր» էջերը մեկ ընհանուր «Մեդիա» էջում: Ամեն էջի վերին հատվածում գլխավոր էջի հղումը տեղադրելը նույնպես որակյալ դեմագոգիա է, որովհետեև էջեր բաժնում գլխավոր էջի կոճակի ու ամեն էջում տեղադրված հղման միջև ընդամենը 5 սմ-ի տարբերություն է, իսկ 5 սմ բարձրանալը մկնիկի լիսերի ընդամենը մեկ պտույտ է (անձամբ չափել եմ): Նորաբաց բլոգերի համար այցելությունների քանակը ցույց տվող գադջեթի տեղադրումն ահետևողական ու բթամիտ որոշում է, որովհետեև այդպես այցելուները, տեսնելով այցելությունների սակավությունը, կարող են պարզապես անլուրջ վերաբերմունք ունենալ բլոգի նկատմամբ՝ նույնիսկ բովանդակությանը դեռ չծանոթանալով: «Կայքում հրապարակված բոլոր նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է GalfHary Art Studio-ին»: Այս տողի առկայությունը նույնպես խոսում է բլոգի սեփականատիրոջ անտեղյակությունից, քանի որ հեղինակային իրավունքները կարող են պատկանել կամ ֆիզիկական անձի՝ այս դեպքում Հարություն Գալֆայանին, կամ GalfHary Art Studio-յին, այն դեպքում, երբ studio-ն օրենքով գործող կազմակերպություն է: Մնացյալ թերությունների մասին ամսագրի մեկ այլ հոդվածում արդեն խոսվել է, այնպես որ չեմ ցանկանա կրկնվել, իսկ որոնք նշված չեն ոչ իմ, ոչ մյուս անդրադարձում, թողնվում են Հարություն Գալֆայանի ֆայմին, միայն մի խորհուրդ, ինչպես սիրում ես ասել դու, Հարություն. «Էժան բաներ մի արա»:
etqan viravoranqic eq xosum bayc dzer viravoranqnerin cheq nayum ....kareli e tarberel azat artahaytvel@ viravoranqic...kareli er che esqan dzer gracner@ uxxaki asel iren u normal dzevov kam chgitem mi urish dzev...bayc espes shat sxal e :Tpavorutyun@ urish e lriv
Բայց ո՞վ է վիրավորում: Չեմ կարծում, որ եթե մարդուն ասեք, որ նրա բլոգի լոգոն կամ դիզայնը լավը չի, դրանից ինքը պիտի վիրավորվի: Սա մեկ: Երկրորդ՝ ընթերցողը պարտավոր չի ընկնել հեղինակի հետևից ու իր կարծիքը հասցնել նրան: Ինչպես նաև հեղինակը պարտավոր չի հաշվի առնել ամեն մեկի խիստ չակերտավոր հեղինակավոր կարծիքը: Իսկ ամսագիրը իրավունք ունի հրապարակելու կամ չհարապարկելու ընթերցողի, փորձագետի, կամ ցանկացած այլ մարդու կարծիքը: Ընդ որում, կկարդա՞ հեղինակը այդ «հեղինակավոր կարծիքը», թե ոչ, դա էլ է իր իրավունքը, ոչ ոք չի պարտադրում հեղինակին հետևել ամսագրի ընթերցողների ճաշակին: Դուք էլ՝ որպես ընթերցող, որպես օգտատեր, իրավունք ունեք ձեր կարծիքը հայտնելու: Ես ձեզ առաջարկեցի բլոգի մասին ձեր անձնական կարծիքը ձևակերպել և ուղարկել ինձ: Դուք չկամեցաք: Ձեր իրավունքն է: Մանուկ Նիգոյանը ցանկացավ արտահայտել իր կարծիքը ամսագրի հոդվածից հետո: Նրա իրավունքն է: Իսկ թե ինչ տպավորություն է կազմում երրորդ անձը, նրա իրավունքն է, բայց ո՛չ ամսագրի խնդիրն է, ո՛չ, առավել ևս, բլոգի հեղինակի խնդիրը: Դուք ասում եք. «Էսպես շատ սխալ է»: Գուցե իրավացի եք: Եթե դուք ունեք ինչ-որ կորնկրետ առաջարկներ, խնդրեմ, իմ էլեկտրոնային հասցեն ձեզ հայտնի է: Բայց եթե պարզապես քննարկելու ենք ով ումից է «վառված», դա արդեն լուրջ չէ: Եթե ես ձեզ վիրավորում եմ իմ անկեղծ գրելաձևով, հազար ներողություն:
Հարգելիներս, նախ՝ խնդրում եմ լատինատառ չգրել, դա դեմ է մեր ամսագրի էթիկայի նորմերին, երկրորդ՝ խնդրում եմ իրար չվիրավորել: Երրորդ՝ փորձեք պատասխանել հետևյալ հարցին. ինչո՞ւ եթե մեկը փորձում է մյուսին քննադատել, ոչ թե панигирик երգել, բոլորը ասում են, որ ինքը «վառված» է: Դա ի՞նչ տեսակետ է: Դա պարզապես անուղղակի կերպով խախտում է մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը: Իսկ ձեզ, հարգելի Rips, առաջարկում եմ պատասխան գրել, որը նույնպես կտեղադրվի ամսագրում: Ինձ հետ կարող եք կապվել arimotoka.sama@mail.ru հասցեով: Սպասում եմ:
Օրիորդ սիրով կհարգեմ տեսակետդ ու պատկերացումներդ եթե բարեհաճես գրել առանց վիրավորանքների ու ավելորդաբանության, հենց էդ կանոնին հետևես ես քեզ կպատասխանեմ լիարժեք:
Ռիփս>> ջան ինձ թվումա նման մեկնաբանության հեղինակն ինքն ունի իրեն հայելով նայելու կարիք, և նաև հոգեբույժի ու մի քիչ էլ դաստիարակության, ով ա Հարութը որ ինձ ԱՅՐԻ,,, դժվար հասարակ էժան մահկանացուին տենց դիրք շնորհված լինի
Հարգելի ընթերցողներ, հիշեցնում եմ, որ արձագանքի հեղինակն է Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ, նկարիչ, դիզայներ Մանուկ Նիգոյանը (այո, այո, անձամբ Մանուկ Նիգոյանը՝ առանց քարտուղարուհու օգնության), այնպես որ նա լիովին իրավունք ունի հնչեցնելու իր կարծիքը: