Երեքշաբթի, 26.09.2017, 05:08
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մայիս #05

Ֆանֆիկագրություն: Մերի Սյու
Ֆանֆիկագրություն: Մերի Սյու



Հաճախ է պատահում, որ լավ ֆիլմ նայեք կամ լավ գիրք կարդաք? Հաճախ է պատահում, որ կատաղեք այս կամ այն հերոսի վրա ու վստահեցնենք ինքներդ ձեզ, որ նույնական իրավիճակում ավելի պուպուշը կլինեիք? Եթե ոչ հաճախ, ապա երբեմն, բայց հաստատ պատահում է, չէ?

Եթե ինքնախաբեությունից լավ եք, հնարավոր է, որ վերցնենք ստեղնաշարն ու թողարկեք Մայքրոսոֆթի ծրագրերից մեկը, կամ մի ուրիշ զենք գործածեք, նայած, որն եք նախընտրում, ու սկսեք խորացած ստեղծագործել: Ասենք, Հարրի Պոտտերի երկրորդ ֆիլմի վերջում Ձեր ստեղծած կամ արդեն գոյություն ունեցող հերոսով փրկեք էն պուճուր նարնջագույն մազերով աղջկան ու Ձեզ լավ զգաք, չէ? Հետո էն երկար մորուքով պապիկը գովեր-գովեր Ձեր հերոսին, ու Դուք Ձեզ ավելի լավ զգայիք: Իհարկե, էս բոլորը` միայն ձեր ստեղծագործությունում ու հիմարի ժպիտով:

Ստեղծագործությունը Հարրի Պոտտերի ֆանարտ կլինի, եթե տպագիր տեքստ է, կկոչվի ֆանֆիկ:

Այ հենց էդ ֆանֆիկներում շատ տարածված է <<Մերի Սյու>> ֆանֆիկային ժանրը:

Հասկանում եք, ֆանֆիկներն հիմնականում գրվում են, որովհետև հեղինակը հինգերորդ կետն մի այլ կարգի քոր է գալիս, ու նա ուզում է իրեն զգալ այն ֆիլմի, գրքի կամ խաղի աշխարհում, որով տարված է. այլ կերպ ասած` ֆենդոմում: Դե ով կուզի ինչ-որ լոխ կերպարով իրեն քցել նախընտրած իրավիճակ: Ով կուզի, որ իրեն անընդհատ փրկեն ու ինքը միշտ վատ, ռեալիստական իրավիճակում լինի? Բոլորն էլ կուզեն սենսեյ կարգավիճակից աշխարհ փրկեն, իրենց դեռահասության մեջ գեներալ լինեն ու բոլորի կողմից սիրվեն, իսկ անտագոնիստներին հենց առաջին հարվածից սվախեն պատախառը, ոնց քացով, տենց էլ գաղափարապես:

Ու այստեղ բեմահարթակ է ինջնում Մերին: Կամ` Մարտին, արական սեռի վունդերքինդների համար:

Մերին ծնվել է անցյալ դարում, <<Աստղային պատերազմներ>> ֆենդոմով գրված ֆանֆում: Ֆանֆի հեղինակը խելացի մարդ էր, ում կափարիչը թռել էր երիտհեղինակների չնաշխարհիկ ֆանֆիկներից, որոնցով, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, վխտում էր համացանցը:

Մերին սիմպո աղջիկ էր, 15 տարեկանում բանակի լեյտենանտ էր դարձել, ամեն պատեհ ու անպատեհ առիթով աշխարհ էր փրկում, ֆանտաստիկ ստրատեգիաներ էր մշակում ու միշտ հաղթում էր: Ընդ որում, հեղինակն առաջնորդվել է հետևյալ կարգախոսով` որքան անհամապատասխան լինեն թշնամու ու Մերիի գաբարիտներն, այնքան ավելի լավ: Կամ էլ, ինչքան զգեստապահարան է թշնամին, Մերին այնքան շպարված ու խնամված պիտի լինի. միևնույնն է, ինքն չի պարտվելու` երիտհեղինակի անհաստատ հոգեբանությունն չի դիմանա դրան:

Մերի Սյուի ստեղծողն նպատակ ուներ ծաղրելու երիտհեղինակներին, ովքեր նույնականացնում էին իրենց, դեռ ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշները` ուժը, խելքը, գեղեցկությունն, ինքնահաստատվածությունն ու այլն, արդեն գոյություն ունեցող հերոսի կամ սեփականի հետ` հիմարություն ստեղծելով:

Մինչև վերջերս համարվում էր, որ Մերիի ամենահատկանշական սիմպտոմը աշխարհը փրկելու բզիկն էր, բայց ես կարծում եմ, որ ֆանֆիկների մեծամասնությունում գլխավոր հերոսները Մերիի Սյուի տիպիկ մարմնականացում են, տվյալ երիտհեղինակի իդեալականացված <<ես>>-ը: Օրինակ իմ դեպքում, էդ մերիսյուությունն արտահայտվում է լավ ինքնատիրապետումով, արտաքնի որոշակի հատկանիշներով, ոչ ամենասիրվածությամբ: Ոչ էն պատճառով, որ ես տենց խելացի եմ ու <<կարում եմ իմ մերիսյուական պոռթկումների վրա>>, այլ որովհետև իմ իդեալականացված եսի սահմանաման մեջ բոլորի կողմից սիրված լինելը չի մտնում:

Կցված նկարի հերոսուհին տիպիկ Մերի Սյու է: Նա ֆենդոմի/<<Fate: Stay Night>>/ գլխավոր հերոսներից է`թրի վարպետ աղջիկ է: Ֆենդոմում նա <<մերոնցից>> է, շիկահեր է, բայց Մերի Սյու չէ` բավարար չափով պարտվում ու կոմայի մեջ է մնում, որպեսզի չարդարացնի ստեղծողի իդեալալականացված <<ես>>-ին, թեպետ, ոչինչ հաստատ ասել հնարավոր չէ: Իսկ նկարում Սեյբերը թշնամու ճամբարից է, որը էլի շատ է սիրված ու լիովին կարող է իդեալականացված <<ես>>-ի բաղկացուցիչ մասը լինել: Ավելի սեքսուալ ու սիմպո է, քան ֆենդոմում` էնտեղ ադաթով, տեղը-տեղին միջնադարցի թագավոր էր, ընդամենը:

Վերջերս ռունետում շշող նախադասություն կարդացի Մերիի մասին`Մերին երկնագույն աչքերում մի հատ Շարինգան, մի հատ էլ Բյակուգան ունի: Հասկացողն հասկացավ:

Յան Քեշիշյան (Տադո)


Հ.Գ. Կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Մերին որպես երևույթ միայն մեր` մակաբույծներիս սերունդի ապենդեցիտն է: Այնինչ Մերին որպես այդպիսիսն առաջացել է առաջին ստեղծագործողի հետ:

Ինչու ենք մենք ստեղծագործում առհասարակ?

Որովհետև առկա <<էգո>>-ն մեզ չի բավարարում, բայց բարձրաձայնել դա ինքներս մեր հետ դիալոգում կամ հրապարակավ արձանագրել չենք ուզում ու չենք էլ կարող, եթե անկեղծ լինենք. մենք երբեք մինչև վերջ չենք ընդունում, որ բավականաչափ պուպուշը չենք, թեև մի քիչ կասկածում ենք դրա վրա:

Դրա համար բարդում ենք մեր շա~ատ խորը թաքնված ու ոչ մեկի կողմից չնկատված հատկանիշներն ու բաղադրամասերը` զապչաստերը, ստեղծագործությոան հերոսների վրա: Ինչպես ծնողները իրենց չիրականացած երազանքները` երեխաների վրա: Դա էլ հենց, լայն հաշվով, Մերի Սյու է:

Մարտի Սյու էր Հիսուսը: Մի քիչ էլ Պիղատողը: Ոդիսևսը: Ռոմեոն ու Ջուլիետտան: Արտիստը: Սամվելը:

Ու չնայած նրանցից ոմանց վերագրում են <<ռոմանտիկ կերպար>> բարեհունչ պիտակը, նրանք հեղինակներին ինքնարտահայտվել ու ինքնահաստատվել են թույլ տվել: Ինչպես և բացառապես բոլոր կերպարները բացառապես բոլոր հեղինակներին:
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 225 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 1 անգամ
0   Spam
1 Tado-sempai   (22.05.2013 21:12)
Բոնուս հետաքրքրասերներին:D

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'