Շաբաթ, 24.02.2018, 23:00
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Ապրիլ #04

Հատված Երևանյան ֆոլկլյորից


Հաճախ կարելի է Երևանյան փողոցներում` մասնավորապես կենտրոնական հուշարձաների հարևանությամբ, վերջիններիս բակերում հանդիպել ինդիվիդուալ դեմքերի, երևույթների. այդ թվում` ռոք մասսայի ներկայացուցիչների, բազմաթիվ հայտնի և <<փախած>> արվեստագետների, որոնք Օ'Հենրիի <<Վերջին տերևը>> պատմվածքի հերոսի նման այդպես էլ ամբողջ կյանքն ապրում են իրենց գլուխգործոցի մասին մտածելով միայն, բայց նույն այդ վայրերում հազվադեպ ենք դեմ առ դեմ դուրս գալիս ինչ-որ իսկական, վառ անհատականությունների:

Անդրադարձս այս անգամ նվիրված է քաղաքային ժամանակակից ֆոլկլյորի փոքր կամ մեծ շրջաններին հայտնի, գեղեցիկ սեռի կուռքը դարձած, մասնագիտությամբ մոդել, բայց ավելի որպես <<ռոլիկով տղեն>> մասնագիտությամբ հայտնի դարձած Աշոտ Ապերյանին:

Հիշում եմ, տարիներ առաջ` Հանրապետության հրապարակում, բարեկամուհուս հետ երեկոյան Երևանը ըմբոշխնելիս, աչքերիս առջև հայտնվեց, ապա սահուն ու կայծակնային արագությամբ դեպի Ամիրյան փողոց անէացավ մի միջին տարիքի երիտասարդ, ակնհայտ սլացիկ, ոճային ու մարմնի առանձնակի պլաստիկայով աչքի ընկնող: Տպավորիչ էր այն վարկյանը, երբ, քաղաքային նստարաններին նստած, աղջիկներին մոտենալիս, տղան էլ ավելի ոգևորիչ էր սկսում սահել ասֆալտի վրա, ապա վեր պարզում մի ոտքը, ավելի արագ հեռանում, պտտվում, նորից դեպի մեզ մոտենում, սահուն ու աճպարարին հատուկ վարպետությամբ իջնում դեպի վար, հետո նորից վեր ցատկում, ողջ մարմնով մեկնվում դեպի երկինք ու դարձյալ նույն վարպետությամբ օղակաձև հետագծով հեռանում:

Ահա հենց այս նույն հմայքով ու գրեթե անփոփոխ շարժումներով երեկ ազատության հրապարակում, Բարևի հեղափոխության կարծեմ 16-րդ օրը նորից տեսա այդ տղային` դարձյալ նեղ տաբատով(որը կարծես սլացիկ մարմնի իր առավելությունն էլ ավելի ընդգծելու հնարամիտ լուծում է), դարձյալ նույն երիտասարդական ինքնավստահությամբ ու տեղ-տեղ նաև մանկական ցուցադրականությամբ: Այս անգամ կարողացանք շփվել, ծանոթանալ, ու սկսեցի հետաքրքվել մասնագիտությամբ, հոբիով, լիսեռներին տիրապետելու վարպետության նախապատմությամբ, որն, ինչպես պարզվեց, տասներկուամյա հնություն ուներ: Ինչքան հավերժ կարելի է խոսել նման մարդկանց հետ, ովքեր ապրում են հանուն ինչ-որ գաղափարների, երբեք չմոռանալով արտաքին հմայքի, ֆիզիկական առողջության հոգևորի հետ ներդաշնակության մասին: Աշոտի հետ զրույցիս ողջ ընթացքում ևս մեկ անգամ հասկացա, որ մարմնական բնութագրումները միշտ ներդաշնակ են ներքին, հոգևոր արժեքների ու բնագծերի հետ. այնքան, ինչքան թեթև էր նրա սահքը, այդքան թեթև էր խոսակցությունը, առանց շինծու պաֆոսի ու նոստալջի ձայնի:

Հուսամ, որ վաղը կարթնանաք ու կշտապեք Երևանյան փողոցներում Աշոտին փնտրելու, բայց չեք գտնի. վաղը նա աշխատանքի է:

Այսպիսին է Երևանը, նամանավանդ, երբ հետևում ես Երևանյան ֆոլկլյորի շարժումներին տարվա ցանկացած եղանակին. քանի որ ամեն անգամ, եղանակային յուրաքանչյուր պայմաններում, կան օրիգինալ ու հատուկ համարվող սպորտաձևեր և ոչ միայն:

գրեց` Մանուկ Նիգոյանը
խմբագրեց` Յան Քեշիշյանը (Տադոն)
nigoyanblog.blogspot.com
Բաժին` Ապրիլ #04 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 128 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 2 անգամ
0   Spam
1 Մանուկ Նիգոյան   (16.04.2013 12:38)
Որ չգրեիր խմբագրեց կնեղանայի :D հա ուղարական նսխալներս խմբագրեց հետո... :D

+1   Spam
2 Tado-sempai   (18.04.2013 10:40)
Բա մի քիչ ինձ չդնեմ? :Դ

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 68 մարդ
Առաջարկում ենք'