Հոդվածներ
Ի պատասխան...
Պատասխանում եմ այս հոդվածին:
Նախ սկսեմ նրանից, որ իրեն գրականության մեջ բավականին կայացած մարդ համարող (համենայն դեպս այդպիսի պահվածք դրսևորող մարդու նկատմամբ, ես կարող եմ հետևյալ եզրակացությանը հանգել միայն)Բյուրակն Իշխանյանը, հանդես գալով Էմիլ Մարկի «Մեղքը քոնն է» վիպակի գրախոսականով, առաջին անգամ կոնկրետ ինձ ցուցադրեց կյանքումս երբևիցէ տեսած ամենաանգրագետ մոտեցումը:
(byurie) Պատմվածքում միանգամից աչքի է զարնում ավելորդաբանություններով ոչ ճկուն հայերենը ու հարց է ծագում. արդյոք հեղինակի մայրենի լեզուն հայերե՞նն է:
Բյուրակնը Էմիլին անվանեց դեմագոգ, բառախաղ անող երիտասարդ, ով չգիտի, որ պոռնիկ և մարմնավաճառ բառերը նույն արժեքն ունեն: (byurie) Ավելին՝ հեղինակը չգիտե, որ «պոռնիկ» ու «մարմնավաճառ» բառերը մոտ իմաստ ունեն, ու հենց նույն առաջին նախադասությունը շարունակվում է. «պոռնիկ մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինը»:
Հավանաբար նա նկատի է ունեցել վիպակի այս տողերը.
(Մեղքը քոնն է) «Վերջերս Փարիզից հարավ գտնվող այս շրջանում հայտնված ու արդեն մեծ ճանաչողության արժանացած օտարազգի պոռնիկ մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինն ընկած էր Սուրբ Մագդալենա տաճարի աստիճաններին»:
Սիրելի Բյուրակն, երևի ես ձեզ հետ կհամաձայնեի, եթե չլիներ այս երկու բառերի միջև ստորակետի բացակայությունը, իսկ հայոց լեզվի ամենապրիմիտիվ կանոններից մեկի համաձայն` գոյականին բնորոշող երկու ածականների միջև դրվում է ստորակետ, իսկ քանի որ ստորակետը պարզորոշ բացակայում է ուրեմն ես վստահաբար կասեմ, որ Էմիլը փորձել է այս նախադասության մեջ արծարծել ոչ թե հետևյալ ենթատեքստը.
<<Պոռնիկ և մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինը>>,
այլ`
<<Պոռնիկ (բացահայտում) մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինը>>:
Առհասարակ, գրականությունը նման է մարդու օրգանիզմի, որտեղ արյան շրջանառությունը կենսական կարևորություն ունեցող ֆունկցիա է, իսկ Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> վեպն իրավմամբ կարելի է համարել այդ ֆունկցիան ապահովող հերթական գործոն: Անշուշտ միայն այն փաստը, որ երիտասարդ մոդելը գերզարգացած ու գլոբալիզացված այս մեդիադարում համարձակորեն հանդգնել է մուտք գործել գրականության ոլորապտույտ, առավել ևս մուտք գործել պատվով, արժանանալով ընթերցողի համակրանքին, արդեն իսկ երախտագիտության արժանի քայլ է: Էմիլի գրքի վերաբերյալ ընթերցողի կարծիքին կոնկրետ ես սպասել եմ անհանգստությամբ, ինչպես հիմա եմ սպասում Էմիլի հերթական լույսընծայմանը, ու ներքին մի մտավախություն ունեի, որ հայկական հասարակությունը ևս մեկ անգամ բացասական վերաբերմունքով պարզապես կհիասթափեցնի հերթական համարձակ ու խոստումնալից երիտասարդի, իսկ այդ վեպի նկատմամբ ծայրահեղական կարծիքների միտումն ինձ ավելի էր վախեցնում, ու հիմա ես թեթևացած շունչ կքաշեմ. Մարկին հաջողվեց ոչ միայն կոտրել մոդելային կյանքով ապրող մարդու նկատմամբ ձևավորված հայկական կարծրատիպերը, ընթերցողի մեջ հետաքրքրություն առաջացնել գրականության նկատմամբ (խոսքս կոնկրետ իր գրքին սպասող մարդկանց մասին է), այլև մեր առօրյա մտցնել մեր մեջ ապրող, մեզանում գոյատևող զազրելի մարդկային հարաբերությունները, անպատժելիության մթնոլորտը ու նա այս ամենն արեց մաքսիմալ բարոյականության մեջ` իր փոքրիկ ավանդը ներդնելով համամարդկային խնդիրների լուծման գործում, նա կարողացավ խոսել մարմնավաճառությունից, բայց խոսել այնպես, որ ընթերցումը չավարտած ընթերցողը սրտխառնոցից մի կողմ չնետի գիրքը, ինչպես դա եղավ ոմն մի երիտասարդի գրքի հետ: Երիտասարդ գրողը, առաջին անգամ երես առ երես ընթերցողի հետ հանդիպելով, արժանանալով նրանցից ոմանց բացասական արձագանքին, հազվագյուտների անիմաստ թշնամանքին, նա չընկրկեց, այլ շարունակեց համեստորեն արդարացնել իր տողերը ու, որ ամենակարևորն է, նրա խոսքը հնչեց համոզիչ: Իսկ գրականագիտական տեսանկյունից պարզապես հերոսություն է 20 էջանոց գրքում, երեք դերակատարներով պատմվածքում գործողությունները հասցնել այդքան բարձր զարգացումների ու ավարտել դրանք ճիշտ պահին` ներդաշնակորեն: Արդեն երեք տարի լինելով այս ոլորտի երիտասարդ, բայց ոչ պակաս ակտիվ գործիչ՝ բազմիցս նկատել էի նորահայտ ու խոստումնալից ապագա ունեցող, ընթերցողի համակրանքին արժանացող գրողների նկատմամբ ոհմակային հարձակումները, բայց Էմիլի նկատմամբ հերթական հարձակումներին վերաբրվում եմ առանձնակի ցավով` սա վերստին մտահոգվելու տեղիք է տալիս: Ու այս հարձակումների նկատմամբ երիտասարդ գրողի «թքած ունեցող» վերաբերմունքն ինձ ավելի դուր է գալիս ու ես վստահորեն կսպասեմ Էմիլ Մարկի հերթական լուսընծայմանը: Իսկ գրականությունից անտեղյակ, այս ոլորտում տգետ, անգամ ընթերցողի իրավունքից զուրկ, բայց անտեղի գրախոսականներով հանդես եկող և իրենց ԲԵՆԱՄՈՒԿԻՆԵՐ համարող մարդկանց պարզապես խորհուրդ եմ տալիս` Էմիլին ու նրա նման խոստումնալից երիտասարդներին քննադատելուց առաջ նայեք Ձեզ հայելում մեջ, իսկ եթե չունեք այդ հնարավորությունը, ես պատրաստ եմ ստանձնել հովանավորի կոչումը…
Սա Գովազդ չէր, չէմ կարծում, որ Էմիլն ունի իմ գովազդի կարիքը…
Մանուկ Նիգոյան
|
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 798 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|