Ուրբաթ, 19.04.2024, 07:18
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » Բաց փակագծեր

Դուք էլ բանուգործ չունեք, պոեզիայով եք զբաղվում


Հիմա կասեք. «Այդ ի՞նչ վերնագիր էր, ինչպե՞ս չեք ամաչում, ձեր ամսագիրն էլ հայ մեծագույն բանաստեղծներից մեկի անունն է կրում: Թո՛ւ»:
Մի զարմացեք, վերնագիրը պարզապես մեջբերում է և իմ խոսքերից չէ: Բայց այնուամենայնիվ եզրակացությունը մեկն է. հիմա Հայաստանում պոեզիայով են զբաղվում միայն պարապ մարդիկ:


Մարտի յոթին «Հայելի» ակումբում Հայաստանի Ժամանակակից արվեստների երիտասարդական միավորման նախագահ Մանուկ Նիգոյանը և Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը հանդիպեցին լրագրողների հետ: Առիթը Ժամանակակից պոեզիայի երևանյան փառատոնի մեկնարկն էր, բովանդակությունը՝ ...:
-Հիմա գրելու ես, որ Մանուկ Նիգոյանը ամբողջ ընթացքում միայն բողոքում էր, չէ՞, - ծիծաղեց Մանուկը, երբ դուրս եկանք ակումբից:
Ծիծաղում է, բայց իրոք ամբողջ ասուլիսը բողոքի գիրք էր, բողոքելու առիթներն էլ շատ են:
Այն որ պոեզիայի փառտոնը արդեն երրորդ տարին է անցկացվում Երևանում, գիտեիք: Իսկ այն, որ այդ երեք տարին փառատոնն իրականցվում էր միայն կազմակերպիչների համեստ ֆինանսավորմամբ նո՞ւյնպես գիտեիք, գուցե գլխի՞ էիք ընկնում:
Չէ, անձամբ ես կարծում եմ, որ բողոքելու առիթ չունեմ: Փառատոնը իրականցվել է մեր սուղ միջոցներով, բայց իրականցվել է, չէ՞: Պարզապես երբ նախարարությունից եկած նամակը, որ խրախուսում է նախաձեռնությունը և քաջալերում օժանդակության խոստումներով, այդպես էլ մնում է խոստումների թվարկում միայն, երբ քաղաքապետարանում լսում ես, որ Օպերայի հրապարակը պաշտոնապես ամրագրված է՝ որպես միտինգների անցկացման վայր, երբ դեմքիդ ասում են, որ Հայաստանում ընթերցող չկա, ակամայից ուզում ես բողոքել:
Այդ ամենը դեռ քիչ է, ավելանում է այն անկոտրուն կարծրատիպը որ 16-17 տարեկան պատանին չի կարող սեփական կարծիքն ունենալ և պարզապես (թութակի պես, ես կասեի) կրկնում է հեղինակավոր մեծերի ասածները:
Պատանինե՜րը: Իսկ այն, որ մեծերը իրենց քաղաքականյության թուհուբոհում մոռացել են պոեզիայի մասին, պատանիներին էլ, ովքեր փորձում են հիշեցնել նրանց, թե՝ մշակույթ կա, բան կա, այդ պատանիներին «բանի տեղ չեն դնում», դա սովորական է, չէ՞, դա «մեծավարի է» և ճիշտ:
Բողոքիր, Մանուկ ջան, բողոքիր, քանի խոսելու առիթ կա: Բայց երբ բողոքելը վերջացնես, մի մոռացիր գործի մասին: Գործը աջակիցներին չի սպասում, գործը մնաւոմ է գործ...
Արսենյան Սոնա


Ասուլիսից հետո մի շարք կայքեր անդրադարձան պոեզիայի փառատոնին: Կարող եք կարդալ
armenpress.am-ում
aravot.am-ում
yerevannews.am-ում
vemard.com-ում
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 780 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
2013 թվ. [161]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2013 թվական բոլոր համարները :)
2012 թվ. [200]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2012 թվական բոլոր համարները :)
Բաց փակագծեր [6]
Էմիլ Մարկ: Մեղքը քոնն է [1]
Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրապարակվել է <<Սևակ>> ամսագրում:
Պոեզիայի փառատոն [5]
Պոեզիայի փառատոնը երեկ ու այսօր:
«Մեր խոսքը» մրցույթ [7]
Շնորհանդես [3]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'