Հինգշաբթի, 25.04.2024, 16:16
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » Բաց փակագծեր

Բարձրացնենք, որ բարձրանանք

29.12.2012 Գրականության և արվեստի թանգարանում


Սովորաբար դեկտեմբերի 29-ին մարդիկ սկսում են շուտ «ծլկել» աշխատավայրից, գնումներ անել, զբաղվել պահածոներով, քննարկել ամանորյա սեղանի խմիչքի տեսականին և այլն: Դե պարզ է, նախատոնական տրամադրություն և այլն և այլն: Բայց Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում դեկտեմբերի 29-ին մարդիկ աշխատում էին, և աշխատում էին խղճով:
Նախատոնական տրամադրությունը երբեք չի խանգարել Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանին, ընդհակառակը՝ մոտալուտ Ամանորը ստիպել է օպերատիվ կերպով վերջացնել անցնող տարվա բոլոր գործերը, որպեսզի պարտք չմնաս ո՛չ ինքդ քեզ, ո՛չ հասարակությանը:
Արդեն անցած տարվա վերջին օրերին պ.Մարոզյանն իր թիմի (ինչպես ինքն է միշտ շեշտում) հետ անցկացրեց սոցիալական հարցում, որի արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 29-ին: Հարցման արդյունքում որոշվեցին «տարվա մարդ», «տարվա լավագույն մշակութային գործիչ», «դպրոցի լավագույն տնօրեն» և այլ անվանակարգերում լավագույնը ճանաչված մարդիկ, ովքեր հանդիսավոր կերպով պատվոգիր ստացան Իրավաբանների և հոգեբաննրերի միջազգային ասոցիացիայի կողմից:
Որոշ ժամանակ անց հեռուստատեսությամբ հանդես է գալիս «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը և հայտարարում, որ Խաչատուր Մարոզյանը աղանդավոր է, և որ մարդիկ, ովքեր այդ օրը պարգևատրվել էին Ասոցիացիայի կողմից, պատվոգիր են ստացել աղանդավորից:
Ինձ շատ հետաքրքիր է, ինչո՞վ է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան աղանդավորական կազմակերպություն: Այդ ո՞ր չափանիշներով է պարոն Ամարյանը այդպիսի որակավորում տվել Ասոցիացիային: Գուցե նա մատնանշել է միայն պարոն Մարոզյանի՞ անձը: Այդ դեպքում ինչո՞ւ է քննադատում, չէ՞ որ ՀՀ Սահմանադրությունը չի արգելում աղանդավորներին կառավարել որևէ հասարակական կազմակերպություն կամ պատվոգիր հանձնել սոց.հարցման արդյունքում հասարակության կողմից ինչ-ինչ ասպարեզներում լավագույնը ճանաչված մարդկանց: Էլ չեմ ասում, որ մարդու մասին հրապարակավ հայտարարություններ անելուց առաջ դեռ պետք է ապացուցել, որ պ.Մարոզյանը աղանդավոր է, ինչն իրականում սովորական բամբասանքից ավել ոչինչ չի կարող լինել (չնայած նույնիսկ եթե հրաշքով, ասենք պ.Ամարյանին ինադու, պ.Մարոզյանը դառնա աղանդավոր, կրկնում եմ, դա ոչինչ չի փոխի. աղանդավորներին արգելված չէ անցկացնել սոցհարցումներ կամ զբաղվել հասարակական գործունեությամբ):
Ահա թե ինչ է ասել այդ ամենի մասին ինքը՝ Խաչատուր Մարոզյանը:

Այն անձինք, ովքեր ծանոթ չեն հասարակական գործունեության բնույթին, իրականում ի վիճակի չեն հասկանալ ու գնահատել այն: Ա. Ամարյանի նմանները, ովքեր չունեն հանրությանը ներկայացնելու ոչինչ, փորձում են, սենսացիաներով կերակրելով հանրությանը, պիտակներ կպցնել աշխատանք կատարողին, ապատեղեկատվություն տարածել ու այսպիսով հայտնի դառնալ: Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան իր գործունեության ութ տարիների ընթացքում հայտնի է հանրությանը, դժվար կլինի ապակողմնորոշել նրան ապատեղեկատվությամբ: Ես, որպես հասարակական գործիչ, գտնում եմ, որ նման անձինք, ինչպիսին Ամարյանն է, իրենց դատարկությամբ հանդերձ դժվար թե կարողանան օգուտ ստանալ նման դատարկ ու սին ձեռնարկումներով, պիտակներ կպցնելով: Մեր հասարակությունն այդպիսի ինտրիգների նկատմամբ ունի իմունիտետ և առանձնապես չի տուժի:


Գուցե պ.Մարոզյանը և իրավացի է: Բայց բամբասանքը մնում է բամբասանք, այն վնասելուց բացի ոչ մի լավ բան դեռ չի արել մարդկության պատմության այս մի քանի հազարամյակի ընթացքում:
Իմ հարցին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ Ո՞Ր ՔԱՅԼՆ Է ՍՏԻՊԵԼ Պ.ԱՄԱՐՅԱՆԻՆ ՀԿ-ն ԴԱՍԵԼ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ:
Նրանց համար, ովքեր ծանոթ չեն կազմակերպությանը, ասեմ, որ Ասոցիացիայի բանաձևն է «Ընտանիք - Բանակ - Պետություն», իսկ կարգախոսը՝ «Բարձրացնենք, որ բարձրանանք»: Չափից դուրս կասկածամիտների համար պարզաբանում եմ. բարձրանալը կապ չունի ո՛չ Դրախտի, ո՛չ էլ երկնային մանանայի հետ, այստեղ խոսքը գնում է հասարակական ակտիվության, հասարակության կոնսոլիդացման-միավորման մասին:
Ինչպես տեսնում եմ, իմ հարցը մնաց «ձայն բարբառո հանապատի»: Եթե կարող եք պատասխանել, միայն ուրախ կլինեմ:
Իսկ պատանի ընթերցողներին կասեմ հետևյալը:
Համակարգչային մեր սերունդը վաղուց արդեն ծանոթ է համակարգչային «վիրուսներին» և սովորել է պայքարել դրանց դեմ: Ժամանակն է նույն բանաձևը կիրառել հասարակությունում: Կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենք ոչ մի օգուտ չեն բերում մեր համակարգչին՝ հասարակությանը, բայց անպատճառ վնասում են: Չնմանվենք այդպիսի մարդկանց, իսկ հակավիրուսը թող լինի արհամարհանքը:

Արսենյան Սոնա
և մեր թիմը
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 742 անգամ| |Վարկանիշ` 4.0/3
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
2013 թվ. [161]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2013 թվական բոլոր համարները :)
2012 թվ. [200]
Այս բաժնում կարող եք ընթերցել 2012 թվական բոլոր համարները :)
Բաց փակագծեր [6]
Էմիլ Մարկ: Մեղքը քոնն է [1]
Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի էլեկտրոնային տարբերակը առաջին անգամ հրապարակվել է <<Սևակ>> ամսագրում:
Պոեզիայի փառատոն [5]
Պոեզիայի փառատոնը երեկ ու այսօր:
«Մեր խոսքը» մրցույթ [7]
Շնորհանդես [3]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'