Ուրբաթ, 22.11.2024, 03:40
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Տակեզո Կենսայը և ծեր Վիշապը

Նկարիչ՝ Կացուսիկա Հոկուսայ

Սա շատ հին ճապոնական առասպել է Տակեզո Կենսայի և նրա անմար սիրո մասին:
Իր անառիկ ամրոցում ապրում էր Տակեզո իշխանը: Նա քաջարի զինվոր էր, և մի օր նա գնաց սարի գագաթին ապրող Վիշապի մոտ:
«Բացիր ինձ կատանայի* գաղտնիքները», - ասաց իշխանը Վիշապին:
Վիշապը տեսավ, որ իր առջև քաջարի զինվոր է կանգնած և քանի որ իմաստուն էր, գիտեր, որ անիմաստ կլինի իշխանին փորձության ենթարկել. իշխանը կհաղթահարի ցանկացած փորձություն:
«Բարի, - ասաց Վիշապը, - բայց ահա ես մի պայման ունեմ: Երբ սովորես ինձանից կատանայի գաղտնիքները և դառնաս Կենսայ, չմոռանաս ինձ: Կգա մի օր, և ես կայցելեմ քեզ ու կպահանջեմ քեզանից թանկարժեք պարգև՝ իմ իմաստության փոխարեն»:
Տակեզո իշխանը ոչ միայն քաջարի զինվոր էր, այլև իմաստուն այր: Նա այսպես պատասխանեց Վիշապին. «Ինչպե՞ս կարող է աշակերտը մոռանալ իր Ուսուցչին, չէ՞ որ Ուսուցիչը սուրբ է աշակերտի համար: Ես համաձայն եմ այդ քո պայմանին, ով իմաստուն Վիշապ»:
Ուրախացած Վիշապը պարզեց թևերը ու իշխանին իր գիրկն առավ:
Անցան երեք ձիգ տարիներ: Լուսաբացից մինչև ուշ գիշեր Տակեզոն փորձում էր ներթափանցել երկաթի և փայտի գաղտնիքի խորխորատը: Վիշապը երբեք ոչինչ չէր բացատրում նրան, բայց ամեն առավոտ հանելուկ էր տալիս իր աշակերտին, և ամեն երեկո Տակեզոն գտնում էր Ուսուցչի հարցի պատասխանը: Տակեզոն պատվում էր Ուսուցչին և ամեն առավոտ հեռավոր սառնորակ աղբյուրից ջուր էր բերում նրա համար:
Վերջապես անցան երեք ձիգ տարիները, և Վիշապն ասաց իր աշակերտին.
«Իմաստուն է այն Ուսուցիչը, ով կարող է խոստովանել իր աշակերտին, որ նա արդեն սովորական աշակերտ չէ, այլ Վարպետ: Դու իմացար երկաթի և փայտի գաղտնիքը, և այժմ կատանան քո հավատարիմ ընկերն ու ծառան կլինի: Այսուհետ դու կկոչվես Կենսայ՝ Թրի վարպետ»:
«Շնորհակալ եմ, Ուսուցիչ», - պատասխանեց Կենսայն ու խոնարհվեց:
Կենսայը շատ էր կարոտել իր ամրոցը և ամրոցում սպասող զառամյալ մորը: Այդ իսկ պատճառով նա շտապեց հեծնել իր սպիտակաբաշ նժույգը և տուն վերադառնալ:
Ճանապրհին նա լսեց մի աղեկտուր ճիչ. «Օգնեցե՜ք»: Կենսայը օգնության շտապեց և ի՞նչ տեսավ. ավազակները շրջապատել էին մի տղա-երեխայի, ով փոձում էր պաշտպանվել նրանցից:
Կենսայն անմիջապես օգնության շտապեց, բայց ավազակները չվախեցան. ի՞նչ կարող է անել մի խելառ ձիավոր մի խումբ հզոր ավազակների դեմ: Ավա՜ղ, նրանք չգիտեին, որ առաջին և վերջին անգամ են տեսնում նրան՝ Թրի վարպետ Տակեզո Կենսային:
Երբ բոլոր ավազակները քնեցին հավիտենական քնով, Կենսայը մոտեցավ տղային: Եվ ի՜նչ հրաշք, նրա առջև փոքրիկ տղա չէր, այլ մի երտիասարդ գեղեցկուհի՝ այնքան գեղեցիկ, որ ողջ Ճապոնիայում այդքան չքնաղ աղջիկ չես գտնի: Եվ ինչպե՞ս կարող էր իշխանը չսիրահարվել այդքան չքնաղ աղջկա:
«Ո՞վ ես դու, ով քաջարի զինվոր», - հարցրեց աղջիկը՝ խոնարհելով գլուխը:
«Ես Թրի վարպետ Տակեզո Կենսայն եմ, - պատասխանեց իշխանը: - Իսկ դու ո՞վ ես և ի՞նչ էին ուզում այս ավազակները քեզնից»:
«Ես գյուղի դարբնի դուստրն եմ, - պատասխանեց աղջիկը: - Հորս հայտնի է թնդանոթի գաղտնիքը, բաց նա չկամեցավ բացել այն ավազակներին, որովհետև գիտեր, որ նրաքն չար մարդիկ են: Երբ նա մերժեց ավազակներին, նրանք զայրացան և որոշեցին պատժել հորս: Ես էլ եղա նրա պատիժը: Եթե դու օգնության չհասնեիր, քաջարի զինվոր, ես այլևս երբեք չէի տսենի ծնողներիս»:
«Դու այնքան ես սիրում քո ծնողներին, որ երևի երբեք չես համաձայնվի բաժանվել նրանցից, - թոթովեց Կենսայը: - Իսկ ես խոցված եմ սիրով, ու հիմա չգիտեմ ի՞նչ անեմ՝ քեզ տո՞ւն տաեմ, թե՞ տանեմ իմ ամրոցը, ուր ես քեզ կսիրեմ ողջ կյանքոմ, բայց դու երբեք չես տեսնի հորդ և մորդ»:
Աղջիկը, որ նույնպես սիրահարվել էր Կենսային, պատասխանեց.
«Տար ինձ քո ամրոցը: Ավելի լավ է բաժանվեմ ծնողներիցս, քան էլ երբեք չտեսնեմ քեզ»:
Կենսայի մայրը ջերմորեն ընդունեց որդուն և նրա հարսնացուին: Յոթ օր և յոթ գիշեր թնդում էր ամրոցը. Կենսայի հարսանիքն էր:
Ձմեռն անցավ, և մրրիկներն այլևս չէին ոռնում ամրոցի պատերի տակ: Բայց մի օր նորապսակների երջանկության անդորրը խախտեց մի ահավոր մռնչյուն: Հանկարծ ամրոցը լցվեց ծուխով և Կենսայի ու նրա երիտասարդ կնոջ առջև հայտնվեց Վիշապը:
«Ուսուցի՜չ», - շշնջաց Կենսայը: Նա շատ ուրախ էր, որ իր Ուսուցիչն այցելել է իրեն, բայց նրա սիրտը զգում էր, որ ինչ-որ բան այնպես չէ:
«Ո՜ղջ լեր, Կենսայ, - թնդաց Վիշապը:- Ես եկել եմ, որ քեզանից պարգև պահանջեմ, որ դու խոստացել էիր իմ իմաստության փոխարեն»:
«Իհարկե ես չեմ մոռացել մեր պայմանը, - պատասխանեց Կենսայը: - Պահանջի՛ր, և ինչ որ պահանջես, քեզ կտամ»:
«Ես ուզում եմ, որ ինձ տաս այն, ինչում քո սերն է պարփակված», - աչքերը փայլեցնելով՝ ասաց Վիշապը ու նայեց Կենսայի երիտասարդ կնոջը:
«Ինչպե՞ս թե», - սարսափեց Կենսայը:
«Դու հակաճառո՞ւմ ես ինձ, - ոռնաց Վիշապը: - Դո՞ւ չէիր ասում, որ Ուսուցիչը սուրբ է աշակերտի համար: Եվ հիմա ես պահանջում եմ իմ պարգևը, ու դու հրաժարվո՞ւմ ես այն տալ»:
Կենսայն արդեն սեղմել էր կատանայի բռնակը, երբ հանկարծ հասկացավ, ինչ է կատարվում. Ուսուցիչը նոր հանելուկ էր տվել նրան՝ իր վերջին հանելուկը:
«Շատ լավ, - շշնջաց Կենսայը: - Դու ասեցիր, որ պահանջում ես ինձանից այն, ինչում իմ սերն է պարփակված: Դե, վերցրո՛ւ»:
Եվ իր թրով նա պատռեց իր կուրծքը, հանեց դեռ թպրտացող սիրտը և մեկնեց այն Վիշապին: Երբ Վիշապը վերցրեց իշխանի մահացող սիրտը, Կենսայի անսիրտ մարմինը տապալվեց գետնին:
Կենսայի երիտասարդ կինը, որ տեսավ այդ, վերցրեց ամուսնու դաշույնը և իր կուրծքը մխրճեց՝ նունպես գետնին տապալվելով:
«Այդ ի՞նչ արեցի ես», - ոռնաց Վիշապը: Եվ նա լաց էր լինում Կենսայի ու նրա երիտասարդ կնոջ դիակների մոտ:
Սա մի հին ճապոնական առասպել է սիրո մասին, որ չի վախենում մահից, որովհետև չի ճանաչում այդ տձև մահը:
_________________________________
*կատանա - ճապոնական թուր
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 508 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'