Հոդվածներ
Կինեսիկա: Ձեռքերի մատների շղթայում
Նիրենբուրգի և Կազերոյի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձեռքերի մատների շղթայակցումը՝ հիասթափությունը և բացասական վերաբերմունքը թաքցնելու ժեստ է: Այս ժեստն ունի երեք տարբերակ.
-Շղթայակցված ձեռքերի մատները բարձրացված են դեմքի մակարդակի վրա, ձեռքերը դրված են սեղանին, -Նստած դիրքում՝ ձեռքերը ծնկների վրա -Կանգնած դիրքում՝ ձեռքերը դեպի առաջ ուղղված:
Գոյություն ունի կապ ձեռքերի դիրքի և մարդու կողմից բացասական զգացողության մակարդակի մեջ: Այսինքն՝ մարդու հետ ավելի դժվար է պայմանավորվել, եթե նրա ձեռքերը բարձրացված են, քան նստած դիրքի մարդու հետ: Իսկ նման դիրքով մարդու հետ ավելի դժվար է պայմանավորվել, քան կանգնած դիրքում՝ մարմինը դեպի առաջ ուղղված մարդու հետ:
Ձեռքերի սրածայր միացված ժեստ Ընդհանրապես մարմնի բոլոր ժեստերը և դիրքերը օրգանապես կապված են և լրացնում են մեկը մյուսին: Այդ դիտարկումից ուղղակի բացառություն է հանդիսանում «սրածայր» ժեստը, որը հիմնականում կիրառվում է մյուս ժեստերից անկախ: Այն օգտագործվում է հաճախ սուբորդինացիայի (ենթակարգության) պայմաններում: Երևի նկատել եք, որ այն ավելի հաճախ օգտագործում են ղեկավարները՝ իրենց ենթակաների հետ խոսելիս: Այս ժեստով նրանք ոչ միայն ընդգծում են սուբորդինացիան, այլև ցույց են տալիս իրենց վստահությունը: Ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմացինը ամենագետ է (բնական ինքնազգացողություն «մեծ բոսսերի համար», չէ՞): Ղեկավարները ավելի հաճախ օգտագործում են այս ժեստը, երբ հրահանգներ և խորհուրդներ են տալիս իրենց ենթականերին: Այն ունի երկու տարբերակ
-Ձեռքերը սուր ծայրով վերև - այս դիրքը մարդն ընդունում է, երբ արտահայտում է իր կարծիքը: Այնպես որ եթե ձեր ղեկավարը ընդունել է հենց այդպիսի դիրք, պետք չէ երկար խոսել, միևնույն է նա տրամադրված է ոչ թե լսելու, այլ խոսելու: Համարեք, որ վառվել է լուսաֆորի կարմիր լույսը. սպասեք, մինչև մարդը արտահայտի իր կարծիքն ու ընդունի ձեռքերի մյուս՝ ավելի բարենպաստ դիրքը: -Ձեռքերը սուր ծայրով ներքև - այ հիմա ձեր ղեկավարը պատրաստ է լսել ձեզ: Վառվեց կանաչ լույսը, կարող եք հանգիստ արտահայտել սեփական տեսակետը:
ԱՐսենյան Սոնա և Հոգեբանության ծածկաթերթիկներ
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 640 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|