Ուրբաթ, 26.04.2024, 01:49
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին: Տիբեթյան մեթոդ

Լուսանկարիչ՝ Չունգ Տոնգ Չունգ
</span>
Ամենակարևորը. ՈՉ ՄԻ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺ: Միակ պատճառը, որ երեխաներին ծեծում են՝ նրանք չեն կարող պատասխան հարված հասցնել:

Առաջին շրջան: Մինչև 5 տարեկանը
Երեխային պետք է պաշտել, ինչպես արքայի: Արգելել ոչինչ չի կարելի, միայն շեղել: Եթե նա վտանգավոր մի բան է անում, պետք է վախեցած դեմք անել և ճչալ: Այդ լեզուն երեխան շատ լավ է հասկանում: Այս ժամանակահատվածում ձևավորվում են երեխայի ակտիվությունը, հետաքրքրասիրությունը, սերը կյանքի հանդեպ: Նա դեռ ի վիճակի չէ երկար տրամաբանական շղթաներ կազմել: Օրինակ, երեխան կոտրել է թանկարժեք ծաղկաման: Նա չի հասկանում, որ այդպիսի ծաղկաման գնելու համար պետք է շատ փող աշխատել: Պատիժը նա կընկալի, որպես ճնշում՝ ուժի տեսանկյունից: Դուք չեք սովորեցնի նրան չկոտրել ծաղկամաններ, այլ կուսուցանեք ենթարկվել նրան, ով ավելի ուժեղ է: Իսկ դա ձեզ պե՞տք է:

Երկրորդ շրջան: 5-ից 10 տարեկան

Այս հատվածում երեխային պետք է պահել «ստրուկի պես»: Պետք է նրա առջև խնդիրներ դնել և պահանջել դրանց լուծումը: Կարելի է պատժել չկատարաված առաջադրանքի համար, բայց ոչ ծեծելով: Այս հատվածում ակտիվորեն զարգանում է ինտելլեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքը՝ իր յուրաքանչյուր արարքի, առաջացնել դրական վերաբերմունք իր նկատմամբ և խուսափել բացասականի դրսևորումներից: Այս ժամանակահատվածում մի վախեցեք երեխային ծանրաբեռնել գիտելիքներով:
.
Երրորդ շրջան: 10-ից 15 տարեկան
Վերաբերվեք նրան, ինչպես հավասարին: Ոչ թե հավասարը հավասարի հետ, այլ հենց «ինչպես հավասարին», քանի որ, այնուամենայնիվ, դուք ավելի շատ գիտելիք և փորձ ունեք: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, խրախուսեք ինքնուրույնությունը: Քննարկման ընթացքում թելադրեք ձեր կամքը միայն խորհուրդ տալով և հուշելով: Եթե ձեզ դուր չի գալիս նրա որոշումը, սևեռեք նրա ուշադրությունը այդ որոշման բացասական հետևանքների վրա՝ խուսափելով բացահայտ արգելելուց: Այս հատվածում ձևավորվում են երեխայի ինքնուրույնությունը և անկախությունը:


Վերջին շրջան: 15-ից հետո. նա արդեն երեխա չէ

Հարգանքով վերաբերվեք նրան: Արդեն ուշ է դաստիարակելու համար, այնպես որ ձեզ մնում է միայն ճաշակել ձեր աշխատանքի պտուղները:

Ի՞նչ կլինի, եթե չհետևեք այս կանոններին:

  • Եթե ճնշեք երեխային մինչև 5 տարեկանը, դուք կսպանեք նրա ակտիվությունը, հետաքրքրությունը՝ կյանքի հանդեպ, ինտելլեկտը, իմունիտետը: Կսովորեցնեք նրան ենթարկվել բռնի ուժին: Նրանից «հեշտ զոհ» կսարքեք ամեն տեսակ սրիկաների համար:

  • Եթե 5-ից հետո էլ շարունակեք «բամբակի մեջ պահել նրան», երեխան կմեծանա թուլակամ, անընդունակ՝ աշխատանքի և ցանկացած տեսակ հոգևոր լարումների:

  • Եթե դուք շարունակեք խնամել երեխային, ինչպես մի փոքրիկի, 10-ից հետո, նա կմեծանա անվստահ՝ իր ուժերին, և կախվածության մեջ կընկնի ավելի ինքնուրույն ընկերներից, ովքեր ոչ միշտ են ճիշտ ազդեցություն գործելու նրա վրա:
  • Եթե դուք չհարգեք երեխային 15-ից հետո, նա դա ձեզ չի ների և կփախչի ձեզանից առաջին իսկ հարմար առիթի դեպքում:

    Թարգմանություն ռուսերենից՝
    Արսենյան Սոնա
  • Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
    Դիտվել է 539 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
    ՄԵկնաբանվել է 0 անգամ
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Օգտակար ինֆորմացիա
    ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
    Գլխավոր ցանկ
    Գովազդ
    Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
    Ենթացանկ
    Հունվար #01 [23]
    <<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
    Փետրվար #02 [23]
    Մարտ #03 [23]
    Ապրիլ #04 [23]
    Մայիս #05 [23]
    Հունիս #06 [23]
    Հուլիս #07 [23]
    Երաժշտական Բլոկ
    Գովազդ
    Տարածե'ք մեզ
    Գովազդ
    Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
    Գովազդ
    Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
    Հարցում
    Գնահատիր ամսագիրը
    պատասխանել է 73 մարդ
    Առաջարկում ենք'