Ուրբաթ, 22.11.2024, 02:38
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Ինչպե՞ս դաստիարակել ծնողներին


Հատվածներ Դմիտրի Լևի «Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա» գրքից:

Թարգմանությունը ռուսերենից՝ Աիդա Պետրոսյան


Իմ միակ սխալը՝ կասկածում եմ ծնողների՝ մտածելու ընդունակությանը...

Յանուշ Կորչակ


Երեխաները մեծերի մասին

Դ.Ս.-ի գրառումներից

  • Գոշա, 5 տարեկան

    - Իմ տատիկը բարի է։ Բայց նա չի կարողանում բարի լինել:

    - Չի կարողանո՞ւմ:

    - Չէ:

    - Էդ ո՞նց:

    - Նա գոռում է:

    - Գոռո՞ւմ է: Բարիներն էլ են մեկ-մեկ գոռում: Դու էլ մեկ-մեկ, չէ՞…

    - Երբ ես գոռում եմ, ես չար եմ: Իսկ տատիկս անընդհատ է գոռում:

    - Բա ի՞նչ գիտես, որ նա բարի է:

    - Մայրիկն է ասում:

    (Վախեր, ճգնաժամեր):

  • Դանյա, 7 տարեկան

    - Իմ մայրիկը շատ լավն է և շատ ձանձրալի: Իսկ իմ հայրիկը շատ հետաքրքիր է և շատ վատը:

    - Իսկ ինչո՞վ է հայրիկդ հետաքրքիր:

    - Նա մեծ է, ուժեղ: Նա կարողանում է … (թվարկում է): Նա գիտի … (թվարկում է):

    - Դու, երևի, ուզում ես մայրիկի նման լավը լինել, հայրիկի նման` հետաքրքիր:

    - Չէ, Ես ուզում եմ անտեսանելի լինել: Ուզում եմ ոչ մի ձև լինել:

    (Գիշերային անմիզապահություն, բարձր գրգռվածություն: Ծնողները բաժանված են: Մայրը «լաչառ» է, հայրն պարբերաբար հարբեցողության մեջ է ընկնում):

  • Դաշա 11 տարեկան

    -Հայրիկիս ես շատ եմ սիրում: Ես առաջ ուրիշ հայրիկ ունեի, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Հայրիկս հրաշալի է, ու ես նրան շատ…

    - Մայրիկին էլ, իհարկե:

    - Մայրիկին էլ: Բայց նա չի թողնում…

    - Ի՞նչ չի թողնում:

    - Նա խանգարում է… Դե, չի թողնում, որ իրեն սիրես: Աչքերով ինչ-որ ետ է մղում: Ոնց որ ասի, թե ես իրեն չեմ սիրում:

    (Ներքին խորը հակասություն, որի պատճառը չգիտակցված խանդն է, ընկճվածություն):

  • Դիմա 12 տարեկան

    - Թակոց եմ լսում… Հայրիկն է ներս գալիս. վերջ, ոչինչ չեմ հասկանում… այ, այստեղ ինչ-որ բան սեղմվում է: Հանվում է… դոփում է, հևում… Դեռ չգիտեմ` ինչու եմ մեղավոր, բայց որ մեղավոր եմ, դա հաստատ է: Տես` ժամը քանիսն է, իսկ ես դասերս դեռ չեմ արել, սենյակն աղբանոցի է նման, դույլը դուրս չեմ տարել, լամպը գնդակով ջարդել եմ, գորգին թանաք եմ թափել… Ես ինչ իմանայի, որ գնդակն այդ կողմ կթռչի:

    (Լավ զարգացած է, սպորտային, սակայն նևրոզ է` ներքին օրգանների հիվանդությամբ: Ծնողները պատժի կողմնակից են):

  • Օքսանա, 13 տարեկան

    Իմոնք հրաշալի են, ամենա-ամենա… Դեռ ութ տարեկանում ես որոշել եմ, որ երբ նրանք մեռնեն, ես էլ կմեռնեմ… Նրանք ինձ լավ չեն ճանաչում: Ես պատմել չեմ կարողանում, իսկ նրանք անմիջապես ասում են` վատ է կամ լավ, ճիշտ է կամ սխալ… Նրանք խելացի են, բարի: Ես երբեք նրանց նման չեմ դառնա: Իսկ հիմա ես ուզում եմ մեռնել, ես էլ չեմ կարող նրանց սիրել…

    (Ճգնաժամային իրավիճակ: Ծնողները ուսուցիչներ են)։

  • Սաշա, 14 տարեկան

    - Երբ տանն եմ լինում, նրանք ասում են, որ ես խանգարում եմ իրենց ապրել: Բայց ես նրանց ի՞նչ եմ անում: Երաժշտություն եմ միացնում… Մի անգամ սանրից արբանյակ սարքեցի, մի քիչ հոտ եկավ… Գնում եմ, աշխատում եմ ուշ տուն գալ: Երբ տուն եմ գալիս, նորից նույն բանը` էլի թրև ես գալիս, ոչ մի բան չես անում, դիտմամբ ես անում, որ մենք հուզվենք, խանգարում ես ապրել… Փիսո բերեցի: Մեկ է` իրենց համար վատ է, հոտը դուր չի գալիս: Դե, ես էլ մի անգամ ասացի.

    - Դե, պետք չէր ինձ ծնել:

    (Խուսափում ուսումից, հակվածություն ստի նկատմամբ և մանր գողության: Շարժուն է, խելացի: Ծնողները հումոր չունեն, իրար հետ լեզու չեն գտնում)։

  • Մարինա, 18 տարեկան

    - Երեկ ես նրանց առաջին անգամ ասացի, որ էլ չեմ կարող տրորած խաշած ձու ուտել: Արդեն քսան տարի է` նրանք ամեն առավոտ խաշած ձու են ուտում, ու մի օր բաց չեն թողել:

    Մեծերն ավելի խելացի չեն, նրանք ավելի փտած են:

    Նամակ Դ. Ս-ի պատասխանով

    «Բարև Ձեզ, Դմիտրի Սերգեևիչ: Իմ ընկերուհի Գալկան ու ես սովորում ենք նույն 7-րդ դասարանում, նստում ենք նույն նստարանին: Ես էլ եմ Գալկա: Էնքան էլ վատ չենք սովորում. կարող էր ավելի վատ լինել: Երեկ կյանքում առաջին անգամ մենք միասին մտածեցինք և իրար հարց տվեցինք, թե ինչու սովորել չենք ուզում: Ես ասացի.

    - Ես կարող է և ուզեի, եթե իմանայի, թե հետո ինչ է լինելու: Մայրս անընդհատ երեսով է տալիս, որ ինքը գերազանցիկ է եղել, շատ է կարդացել: Նա հիմա էլ է կարդալ սիրում, բայց ժամանակ չունի: Աշխատում է ինչ-որ գրասենյակում, փողը քիչ է, հաճախ է հիվանդանում: Ապրելը նրան դուր չի գալիս, նա ապրել չգիտի, ինքն է ասում: Ինչ իմաստ ուներ գերազանց սովորել, և հիմա էլ նույնը ինձ ստիպել: Չեմ հասկանում:

    Գալկան ասաց.

    - Մինչև հիմա չե՞ս հասկացել, որ այդ մեծերն ընդհանրապես հիմար են: Նրանք ուզում են, որ մենք էլ իրենց նման լինենք: Մենք հենց իրենց նման էլ լինելու ենք:

    Ես ասում եմ.

    - Չէ, ես չեմ լինելու:

    - Կլինես, ուրիշ ճար չունես: Այ, կտեսնես:

    - Իսկ ես չեմ ուզում ու չեմ դառնալու:

    - Հա-հա-հա…Կստիպեն:

    - Ոչ ոք ինձ չի ստիպի:

    - Հա-հա-հա…Դու առանց այդ էլ լավ հիմար ես:

    - Իսկ դո՞ւ:

    - Ես էլ: Միայն թե ես արդեն հասկանում եմ, որ ես հիմար եմ, իսկ դու դեռ չես հասկանում:

    - Որովհետև դու ոտքից գլուխ հիմար ես:

    - Իսկ դու միայն «ոտքի՞ց» ես հիմար:

    Վիճեցինք, դե ինչ: Իսկ հիմա ես մտածում եմ, կարող է` Գալկան ճիշտ է: Փոքր ժամանակ միամիտ էի, բայց խելք ունեի, հաստատ եմ հիշում: Իսկ հիմա հիմարացել եմ, ճիշտ որ: Որովհետև ինձ ստիպում են ոչ թե իմ, այլ ուրիշի խելքով ապրել: Ես հիմա գիտեմ, որ մեծերն ավելի խելացի չեն, քան փոքրերը, նրանք ընդամենը ավելի մեծ են: Ասենք` մեծ էլ չեն, պարզապես ավելի ինչ-որ հի~ն են, ի~նչ են: Ասացեք խնդրեմ` հնարավո՞ր է խելքի գալ: Եվ իմաստ ունի՞: Սա է գլխավորը:»

    «Բարև, Գալկա: Այս կյանքում հիմարանալու և փտելու շատ պատճառներ կան: Այս հարցում դու ու Գալկան ճիշտ եք. միայն հեռուստացույցը հերիք է, կամ համակարգչային խաղերը: Իսկ հնարավո՞ր է խելոքանալ (իմաստ ունի՞), ամբողջ կյանքում դրա վրա գլուխ եմ ջարդում: Եվ ամեն անգամ թվում է, թե այդ մասին առաջին անգամ եմ մատծում: Լավ սովորելը, իմ կարծիքով , պարտադիր չէ, բայց եթե դա առողջությանը չի վնասում, ինչո՞ւ չսովորել որ: Ո՞րն է ավելի պակաս հիմարություն` լավ սովորե՞լը, վատ սովորե՞լը, թե՞ ընդհանրապես չսովորելը: Դրա պատասխանը ես դեռ չգիտեմ, մտածում եմ: Եվ քանի որ պատասխան չկա, ստիպված պիտի ընտրես հիմարություններից մեկը և այդ հիմարությունը համարես քո միտքը: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով, խելքը հիմարության տարատեսակներից մեկն է: Մի խոսքով, արի միասին խելք հավաքենք, պայմանավորվեցի՞նք: Դ.Ս.»

  • Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
    Դիտվել է 521 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
    ՄԵկնաբանվել է 0 անգամ
    Only registered users can add comments.
    [ Sign Up | Login ]
    Օգտակար ինֆորմացիա
    ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
    Գլխավոր ցանկ
    Գովազդ
    Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
    Ենթացանկ
    Հունվար #01 [23]
    <<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
    Փետրվար #02 [23]
    Մարտ #03 [23]
    Ապրիլ #04 [23]
    Մայիս #05 [23]
    Հունիս #06 [23]
    Հուլիս #07 [23]
    Երաժշտական Բլոկ
    Գովազդ
    Տարածե'ք մեզ
    Գովազդ
    Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
    Գովազդ
    Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
    Հարցում
    Գնահատիր ամսագիրը
    պատասխանել է 74 մարդ
    Առաջարկում ենք'