Ուրբաթ, 26.04.2024, 02:18
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Հայրն ընդդեմ որդու: Դեռևս անտիկ ժամանակներից
Հայր
Ահա, որդիս,
Ամենը սին է հոր կամքի առջև,
Եվ զուր չէ, որ մենք՝ մարդիկ,
Երազում ենք հնազանդ որդի ծնել,
Ով թշնամու համար չարիք լինի,
Իսկ ընկերոջը պատվի ծնողի պես:
Իսկ ի՞նչ ասես մեկի մասին, ով
Չար որդի է լույս աշխարհ բերում:
Ասել է՝ նա միայն խայտառակում է
Ինքն իրեն թշնամու առաջ:

Որդի

Այո իմ հայր,
Եվ ինձ համար այս աշխարհում
Չկա երջանկություն, որ քո կամքից
Թանկ լինի: Իրոք.
Հոր փառքից լավ որդուն էլ ի՞նչ նվեր,
Որդու փառքից ավել հայրն ի՞նչ ուզի:
Բայց մի՛ կարծիր, որ մահկանացուների այս աշխարհում
Լոկ դո՛ւ ես իմաստուն, որ քո ասածն է լոկ
Ճշմարտությունն անքակտելի:
Ով կարծում է, որ ինքն է բոլորից խելոք և ճարտասաց,
Եվ շնորհալի, բանից պարզվում է, ապաշնորհ է իսկապես:
Եվ իմաստագույն այրը չպիտի կարծի,
Որ ամոթ է ուրիշի խոսքը լսել
Եվ համառության մեջ չափավոր լինել:
Ասեմ. ամենից հրաշալի է, երբ ծննդյան օրից
Այրամարդը իմաստուն է իսկապես: Իսկ եթե ոչ,
Ինչը շատ հաճախ է պատահում,
Թող որ խելացի մարդկանց անսա:

Հայր
Բայց մի՞թե ինձ՝ ալևորիս, վայել է
Երիտասարդ այրից խելք սովորել:

Որդի
Ոչ խելք, լոկ արդարություն:
Երիտասարդ եմ ես, այո,
Հարկ է, սակայն, գործին նայել,
Եվ ոչ թե տարիքին:

Հայր
Այդ գործն է անարժաներին պաշտել:

Որդի
Չեմ առաջարկում պաշտել չարագործին:

Հայր
Բայց չարագործ է այդ աղջիկը հենց:

Որդի
Թող ժողովուրդը այդ մասին դատի:

Հայր

Քաղաքն ասում է, ե՞ս եմ չարագործ:

Որդի
Չե՞ս տեսնում, որ բարբաջում ես
Դեռահաս երեխայի նման:

Հայր

Ուզում ես, որ ուրիշի խելքո՞վ կառավարեմ:

Որդի
Ես չեմ ասի, որ պետություն է այն քաղաքը,
Որտեղ մեկի՛ իշխանությունն է սահմանված:

Հայր
Բայց պետությունը
Սեփականությունն է արքայի:

Որդի
Ավելի լավ է, անապատում իշխեիր:

Հայր
Սրիկա՛, դու հորդ դե՞մ ես պայքարում:

Որդի
Արդարությունն ես ոտնակոխ անում դու:

Հայր

Արդա՞ր չեմ, որ իմ իշխանությունն եմ պաշտպանում:

Որդի
Իշխանությունը քո պաշտպանելով
Դու մոռացել ես աստվածներին պաշտել:

Հայր
Դու հո՞րդ ես սպառնում:

Որդի
Մի՞թե սպառնալիք է անմիտ հրամանին ընդդիմանալ:

Հայր
Դու կզղջաս անմիտ քո խոսքերի համար:

Որդի
Կասեի՝ հիմա՛ր: Միայն թե հայրն ես իմ:

Հայր
Դու՝ կնոջ ստրո՛ւկ: Հիմարացնել ինձ չփորձես:

Որդի
Դու չես լսում ոչինչ՝
Քո սեփական ձայնից բացի:

Ըստ Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգության:
Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 493 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 73 մարդ
Առաջարկում ենք'