Շաբաթ, 20.04.2024, 02:03
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Գլուխ 3: Անհեծյալ ուղեղը (շարունակություն)
Տնից դուրս գալուց, Մուգնը նրբերշիկով բրդուճ վերցրեց: Չնայած նա խամաճիկ էր, բայց մարդկային ներքին օրգաններ ուներ, որոնք պահանջում էին իրենցը:
Ամբողջ ճանապարհին մեդալիոնները միմյանց էին զարնվում ու ուրախ զրնգում էին: Մուգնը ժպտում էր, չնայած որ այն հանգստությունից, որ նա ամեն անգամ զգում էր իր սրտի զարկերը լսելով, զզվելի զգացողություն էր ունենում:
Դա սխալ էր: Չնայած շատ կանոններ ու աքսիոմներ Մուգը աղոտ էր հիշում, այդ մեկը լավ էր հիշում:
Ֆիզիկական մահն իր համար ոչինչ է: Ինգանը հեշտությամբ կարող է վերակենդանացնել նրան նոր, ավելի կատարյալ մարմնում: Այդ վերափոխումներից նրա՝ մասերի բաժանված ու փայլուն մեդալյոններով փակված հոգին չէր տուժում: Տուժում էր միայն իր սիրտը: Ամեն անգամ այն ավելի ուժեղ ու ցավոտ էր խփում: Եվ ամեն անգամ զարկերի արձագանքը տանելը պիտի ավելի դժվար դառնար: Բայց Մուգը հանգստանում էր այն գիտակցությունից, որ ամենաառաջին իր էությունը դեռ կենդանի է:
Շատ զվարճալի զբաղմունք էր հետևել տարբեր ուսուցիչներին, ովքեր նույն բանն էին բացատրում: Բանն այն էր, որ նրանք անընդհատ կրկնվում էին. նույնիսկ ժեստերը, որոնցով ուսուցիչներն իրենց խոսքը փորձում էին ավելի պատկերավոր դարձնել: Որքան միանման են մարդիկ… Դրան շատ բանով նպաստեց դեմոկրատիան, որ հնարավորություն տվեց մարդկանց բացահայտել ինքներն իրենց, բայց և մյուսներին՝ հասկանալ իրենց: Հասկանալով, սեփականաշնորհել նրանց բոլոր լավ հատկանիշները:

Առաջ մարդիկ կարողանում էին պահապանել սեփական բնավորության գծերը՝ ինչպես լավերը, այպես էլ վատերը, բայց նրանք մնում էին այնպիսին, ինչպիսին որ ծնվել էին:
Հենց այդպես: Ծնվել էին: Ինչ-որ մեկը ընդամենը տասնամյակ առաջ ծնվել էր, որպեսզի լրացնի մեր շարքերը:
Համաձայն գուշակների, ովքեր առաջներում երբեք չէին սխալվում, բայց գուցե առաջին անգամը ընկնի հենց Ինգան Մեքքոյին, այդ ինչ-որ մեկը պիտի մոտակա պատերազմում որոշիչ դեր խաղար: Իհարկե, կոնկրետ ինչպիսի դեր, ապագան լռում է: Բայց դրա փոխարեն հրաշամանուկին անհանար է չճանաչել հոտով:
Դա լինելու է ոչ մարդագայլ, ոչ էլ վամպիր: Այդպես է մտածում ապագան: Իսկ ապագան տարբերվում է ներկայից հենց նրանով, որ դույզն-ինչ ավել գիտի: Դա մարդ է լինելու կենտրոնական չափումից՝ Արևային համակարգից: Նա կլինի էլֆերի հեռու ժառանգը և դատապարտված է լինելու վամպիր դառնալ:

Նրանք, ում երակներով էլֆերի արյուն է հոսում, բոլորովին այլ կերպ են բուրում, քան այլ ռասաների ներկայացուոցիչները:
Հիմա էլ դասարանում նուրբ, հազիվ ճանաչելի եթերային բույր կար: Հազիվ ճանաչելի՝ այսինք, էլֆերի հեռու ազգական է: Որոշել, թե հենց որտեղից էր գալիս բույրը, այսքան սոված ու լավ չճանաչելով իր համադասարանցիներին, անհանարին էր, նույնիսկ Մեգիի նման վամպիրի համար:
Բայց դեռ ժամանակ կար ու Մուգնը հանգիստ շունչ քաշեց, միայն մի բանի մասին մտածելով. չզիջել ցանկությանը՝ առաջին պատահածին կտոր-կտոր անել ու ուտել:
Մուգգին վիրտուոզ վամպիր էր, ու իր կողքը նստած աղջկա համար ինքը պարզապես կենտրոնացած լսում էի ֆիզիկայի ուսուցչի բարբաջանքները:
Տադո
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 485 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչպես ես հայտնվել մեզ մոտ?
պատասխանել է 367 մարդ
Առաջարկում ենք'