Ուրբաթ, 22.11.2024, 03:21
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Երբ մեծանում ես...


Մեծանում ես էն ժամանակ,երբ աշունը ուղղակի տրամադրությանդ համահունչ անձրևոտ եղանակն ա,այլ ոչ թե ժամանակի աշնանային արձակուրդները,էքսկուրսիաները դեպի բուսաբանական այգի,Նոր տարվա սպասումները` երեխաներին հատուկ միամտությամբ:
Մեծանում ես էն ժամանակ, երբ կենդանաբանական այգու տոմսարկղի մոտ էլ 6 տարեկանի տեղ հաստատ չես անցնի: Երբ երթուղայինում քեզ էլ ''բալիկ ջան'' չեն ասում,այլ ՄԵԾին հատուկ հարգանքով ու պատկառանքով դիմում են.
-Ներեցեք,սա մի հատ չէիք փոխանցի՞:
Հմմ...քեզ հետ ԴՈՒՔ-ով են խոսում,այ քեզ շրջադարձ...մեծանում ես...
Մեծանում ես էն ժամանակ, երբ հայտնվում են խնդիրներ, որ քեզանից բացի ոչ մեկ չի լուծի, չես կարող լաց լինել ու հուսալ, որ մեկը կնկատի քեզ, կոնֆետ կտա ու քո փոխարեն կլուծի խնդիրներդ...
Մեծանում ես էն ժամանակ, երբ նկատում ես, որ մայրիկի ու հայրիկի գրկում վաղուց արդեն չես տեղավորվում... երբ ձեր դերերը կամաց-կամաց փոխվում են, հիմա դու պիտի նրանց խնամես...
Մեծանում ես էն ժամանակ,երբ «լույսի մարդը» այլևս ուղղակի կաշվից բաճկոնով «չաղ ձյաձյա» չի, այլ ընտանեկան բյուջեի պոտենցիալ հավակնորդ:
Մեծանում ես էն ժամանակ, երբ երազանքները վերափոխվում են նպատակների... չնայած մի բանը էդպես երազանք էլ մնում է` հեծանիվը...
Մեծանում ես էն ժամանակ, երբ առաջանում է ժամանակը ետ տալու ցանկությունը` ժամանակին ավելի շատ բան սովորելու, ավելի շատ գիրք կարդալու համար... Առաջանում է ժամանակի անբավարարությունը, վերանում է անհոգությունը: Ժամանակդ չի հերիքում ընկերներիդ, ծնողներիդ, ինքդ քեզ հետ լինելու համար... սիրածդ ֆիլմը մեկ անգամ ևս նայելու, մտածելու, քնելու համար: Ափսոսում ես մանկապարտեզում չքնած ժամերիդ համար, որ հիմա էդքան չեն հերիքում...
Մեծանում ես էն ժամանակ, երբ ավելորդ է դառնում ինքնահաստատվելը, տպավորություն թողնելը, ուրիշների համար ապրելը... երբ գիտակցում ես, որ երբեք առաջվանը չես լինի, որ ամեն անցած րոպեն արդեն անցյալ է... երբ սրտանց ուզում ես թքել ամեն ինչի վրա, դուրս գալ բակ ու անվե~րջ ճոճորվել... բա~րձր... ավելի~ բարձր... որ երկինքը նույնիսկ զգա կարոտ դեպի քո մանկությունը... մեծացել ես...
Նուշ Աբյան
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 569 անգամ| |Վարկանիշ` 4.7/3
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'