Ուրբաթ, 19.04.2024, 22:29
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Ձեր ադաթների ծերակույտը


Ողջույն, հարգելիս: Տեսնելով զարմանքը Ձեր աչքերում և կանխելով Ձեր բոլոր հարցերը, ես կասեմ, որ մեր երկրում հայրերն են հնազանդվում որդիներին, և ոչ թե հակառակը:

Հավանաբար Ձեզ զարմացնում են մեր սովորույթները, չէ՞ որ դրանք շատ են տարբերվում Ձեր երկրում ընդունված կարգերից: Բայց մեր սովորույթները այնքան էլ բանականությունից զուրկ չեն, քանզի եթե բռնկվող երիտասարդը կարող է մտածել և գործել, նա շատ ավելի լավ կարող է ղեկավարել ընտանիքը, քան խելքը կորցրած ծերուկը, ում ուղեղը սառեցված է վաթսուն ձմեռների սառնամանիքով: Ծերունին միայն իր անցած-գնացած հաղթանակներն է հիշում, և նրա մտքով իսկ չի անցնում. գուցե այն ժամանակ պարզապես նրա բա՞խտն էր բերել: Իսկ ինչ վերաբերում է բանականությանը, ասեմ, որ ծերունիները երիտասարդներից շատ խելք չունեն, չնայած դուք համարում եք, որ իմաստությունը տարիքի մենաշնորհն է: Բայց հասկացեք, այն, ինչ ծերուկներն անվանում են զգուշություն, պարզապես խուճապահար վախ է: Իսկ եթե ծերուկը չհանդգնեց մի սխրանք գործել, որն իրականացնելիս երիտասարդը զոհվեց, ապա այդպես եղավ ոչ թե այն պատճառով, որ նա կանխեց արհավիրքը, այլ այն հասկանալի պատճառով, որ ծերունին բավականաչափ եռանդ չուներ, եռանդ, որ ստիպում է մեզ սխրանքներ գործել: Իսկ երիտասարդի խիզախությունը, ընդհակառակը, նրա բոլոր նախաձեռնությունների հաջողության գրավականն է: Ինքներդ մտածեք, երբ Դուք զիջում եք ուժեղին, մի՞թե այդ չեք անում լոկ այն պատճառով, որ չեք կարող բողոքարկել նրա հաղթանակը (իսկ զիջելիս նա նաև Ձեզ պարտք է մնում): Հապա ինչո՞ւ եք Դուք հնազանդվում մեկին, ում մկաններն արդեն վաղուց թմրել են, խելքը ցնդել է, իսկ ողնուղեղը՝ չորացել: Կնոջը Դուք սիրում եք նրա գեղեցկության համար, այնպես չէ՞: Բայց էլ ինչի՞ համար եք երկրպագում նրան, երբ ծերությունը դարձրել է նրան ուրվական, որը կարող է միայն մարդկանց սարսափեցնել և անվերջ հիշեցնել մահվան մասին: Սրամիտ մարդուն Դուք հենց նրա՛ համար եք հարգում, որ նա խելացի բաներ է ասում և առանց որևէ դժվարության կարող է վիճել ցանկացած հարցի շուրջ: Բայց մի՞թե պետք է նրան հարգել և այն ժամանակ, երբ նա դարձել է ծանրակշիռ և ձանձրալի ու ավելի նման է հովանավոր աստվածիկի, քանց կենդանի մարդու:
Վերջ ի վերջո Ձեր ասածից հետևում է, որ Հերակլեսը, Աքիլլեսը, Ալեքսանդրը և Կեսարը հարգանքի արժանի չեն միայն այն պատճառով, որ բոլորն էլ մահացել էին դեռ քառասուն տարին չբոլորած, այսինքն՝ չափից դուրս երիտասարդ էին: Բայց չէ՞ որ իրենց բոլոր սխրանքները նրանք արեցին հենց այդ երիտասարդության շնորհիվ, եթե չլիներ երիտասարդությունը, ցանկացած սխրանք անհնարին կդառնար:
Դուք կարող եք հակառակվել ինձ և ասել, որ Ձեր երկրի բոլոր օրենքները ճառում են այն մասին, որ պետք է հարգել ծերերին: Այո, Դուք իրավացի եք: Բանն այն է, որ ծերուկները վախենում էին՝ երիտասարդները խլեն իրենց ձեռքից իշխանությունը, որ նրանք սեփականշնորհել էին և կեղծ կրոնների քրմերի պես վերածել գաղտնիքի, քանզի նրա ճշտությունն ապացուցել հնարավոր չէ:
Այո, կասեք Դուք, բայց իմ հայրը ծերունի է, և ես էլ երկար կյանք կունենամ, եթե հնազանդվեմ նրան: Դուք ստրկաբար սողում եք նրա առջև՝ սնելով նրա գոռոզությունը, բայց մի՞թե դա կբուժի սուսերամարտի ժամանակ խոցված Ձեր ստամոքսը: Եթե այդպես է, ապա բժիշկները շատ սխալ աշխատանք են կատարում, և ծաղիկից բուժելու համար հիվանդին պետք է դուրս գրեն երեք խոնարհում սոված փորին, չորս <<շատ շնորհակալ եմ>> ճաշից հետո, և մի դյուժին <<բարի գիշեր, հայրիկ>>, <<բարի գիշեր, մայրիկ>> քնելուց առաջ:
Դուք կասեք, որ եթե չլիներ Ձեր հայրը, Դուք էլ չէիք լինի: Բայց ախր Ձեր հայրիկն էլ չէր լինի առանց պապիկի, իսկ պապիկը՝ առանց իր հոր, իսկ Ձեր հայրը թոռ չի ունենա, եթե չլինեք Դուք: Երբ Բնությունը աշխարհ բերեց Ձեր հորը, նա պայման էր դրել, որ մի ժամանակ նա կհատուցի իր պարտքը: Այսպիսով, Ձեր ծնողը, ծնելով Ձեզ, միայն իր պարտքն է վերադարձնում Բնությանը, ոչ թե թանկարժեք նվեր է անում Ձեզ: Դեռ հարց է, մտածո՞ւմ էին Ձեր ծնողները Ձեր մասին, երբ ստեղծում էին Ձեզ: Բնա՛վ: Բայց դուք մինչև հիմա Ձեզ պարտավորված եք զգում մի պարգևի համար, որ ծնողները չէին էլ ուզում Ձեզ մատուցել:
Ձեր մահկանացու ճարտարապետը Ձեզ միայն մարմին է տվել, իսկ Ձեր հոգին պատկանում է երկնքին, և այն, որ Դուք եք նրա որդին, և ոչ թե նա՝ Ձերը, միայն պատահականության արդյունք է: Եվ ընդհանրապես, Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր հոգին չէր իջնում երկիր արքայազնի կամ մեծ զորավարի ժառանգորդի մարմինը կենդանացնելու համար: Եվ նույնիսկ եթե Ձեր հայրը Ձեզ ծնի արքայական ընտանիքում, միևնույն է, նվերը դառնում է անպետք, եթե չի համապատասխանում այն ստացողի ճաշակին: Ձեր հայրը հարցրե՞լ է Ձեր կարծիքը՝ կնոջը գրկելուց առաջ: Հարցրե՞լ է՝ բավարարո՞ւմ է Ձեզ այս դարը, թե՞ Դուք կնախընտրեք հաջորդին սպասել, ուզո՞ւմ եք լինել հիմարի որդի, թե՞ կցանկանայիք պատվավոր մարդու ընտանիքում ծնվել: Ավա՜ղ, Դուք միակ մարդն էիք, ում այդ ամենը վերաբերում էր, բայց հենց Ձեր կարծիքը ոչ ոք չհարցրեց: Գուցե եթե Բնությունը Ձեր աշխարհ գալու հարցը համաձայնեցներ Ձեզ հետ, Դուք ասեիք. <<Հարգելի՛ս, ուրիշին վերցրեք: Ես արդեն վաղուց եմ այստեղ և ուզում եմ էլի հարյուր տարի չլինել ոչինչ, քան ինչ-որ բան դառնալ այսօր և զղջալ վաղը>>: Բայց չէ՜, դուք ստիպված էիք հնազանդվել: Եվ ինչքան ուզում եք, ճչացեք, որ Ձեզ հետ դարձնեն Ձեր մռայլ ապաստարանը, միևնույն է, Ձեր ծնողները կկարծեն, որ Դուք պարզապես սոված եք:
Ահա ինչու են մեր հայրերը հարգանքով վերաբերում իրենց երեխաներին:
Սիրանո դե Բերժերակ
«Լուսնի կայսրությունները ու պետրությունները» գրքից
Թարգմանությունը ռուսերենից՝
Արսենյան Սոնա
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 596 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'