Կիրակի, 24.11.2024, 22:14
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Ասում եք՝ ազատությո՞ւն


Ազատությունը յուրաքանչյուրը հասականում է իր համար: Ու այդ հասակացողությունը բացարձակ ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի հետ, եթե մարդը խելացի է:

Բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ ու ընկալում է իր ազատությունն ու իրավունքները միմիայն հասարակության մեջ: Նրան պետք է գործողությունների ու խոսքի ազատության պայամանական վիճակ. անել այն, ինչ ուզում եմ, քանի դեռ դեմ չեմ գնում հասարակական օրենքներին:

Նա ինքը սահամանափակում է իր ազատությունը, մինչ ուրիշ սուբյեկտները կանեն դա, բարձրաձայնելով, որ մարդու այս կամ այն քայլը ոտնահարում է իրենց պայմանական, ուրվականային ու փխրուն իրավունքները, կամ վկայակոչելով, որ մարդու ազատությունը վերջանում է այնտեղ, ուր սկսվում է մյուսների ազատությունը:

Սա հիմարություն է, բայց դեպքերի մեծամասնությունում մարդը խելացի չէ:

Մարդը հասարակական էակ է ու նրան պետք է հասարակության ճանաչումը, հասարակության որոշումը, որ ինքն ազատ է: Նույնիսկ հասարակությանը դեմ գնալով, մարդը ձգտում է ճանաչման ու ուշադրության, իրեն ազատ ու անկաշկանդ զգալու համար: Մարդուն պետք են ուրիշ մարդիկ՝ ինքն իրեն այս կամ այն հոգեվիճակում զգալու համար:

Իրականում ազատությունը մտքի ազատության մեջ է և ոչ մի ընդհանուր բան չունի սեփական գործողությունների կամ այն զգացումների հետ, որոնք առաջանում են ուրիշների գործողությունների արդյունքում:

Ազատ է նա, ով համարձակություն ունի չսահամանափակելու ինքն իրեն:

Ազատ է նա, ով համարձակություն ունի ճանաչելու ուրիշների դրած սահմանափակումները: Ճանաչելու, քմծիծաղ տալու ու գիտակցաբար մերժելու:

Ազատները քիչ են: Շատ են նրանք, ովքեր բավականին հաջող ինքնախաբեությամբ են զբաղվում, չնկատելով, որ մինչև ականջներն ընկած են հասարակական ու սեփական անիմաստ սահմանափակումների ճահճի մեջ:
Տադո Տոկե
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 547 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'