Հոդվածներ
10 պատվիրան ծնողների համար Յանուշ Կորչակից
Յանուշ Կորչակը հայտնի լեհ մանկավարժ է, բժիշկ, գրող և հասարակական գործիչ: Երբ Լեհաստանը օկուպացված էր Ֆաշիստական Գերմանիայի կողմից, Կորչակը կենաց-մահու պայքար էր մղում երեխաների կյանքի համար: Զոհվեց Տրեբլինկայի գազային խցիկներում 200 երեխայի հետ:
1.Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ նա լինի: Օգնիր նրան, որ ինքը դառնա անհատականություն, ոչ թե կրկնօրինակի քեզ:
2.Մի պահանջիր երեխայից վարձատրությունն այն ամենի, ինչ դու արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել: Ինչպե՞ս կարող է նա երախտապարտ լինել: Նա կյանք կտա ուրիշին, այդ մյուսը՝ երրորդին, և դա է երախտագիտության անքակտելի օենքը:
3.Մի թափիր քո զայրույթը երեխայի վրա, որ ծերության պահին դառը հաց չուտես: Հիշիր. ինչ ցանես, այն կհնձես:
4.Նրա խնդիրներին բարձրից մի նայիր: Կյանքն ամեն մեկին տրվում է իր ուժի չափով, և համոզված եղիր, որ երեխայի համար այն նույնքան ծանր է, որքան և քեզ համար, գուցե և ավելի, քանի որ նա դեռ կյանքի փորձ չունի:
5.Մի՛ նվաստացրու:
6.Մի մոռացիր, որ մարդու կարևորագույն հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Ավելի շատ ուշադրություն դարձրու նրանց վրա. մենք երբեք չենք կարող իմանալ, ում ենք հանդիպում երեխային հանդիպելիս:
7.Մի տանջիր քեզ, եթե չես կարողանում ինչ-որ բան անել քո երեխայի համար: Տանջվիր, երբ կարող ես, բայց չես անում: Հիշիր, երեխայի համար քիչ է արվում, երբ չի արվում հնարավոր ամեն բան:
8.Երեխան բռնակալ չէ, որ տիրացել է քո ողջ կյանքին, նա միայն արյան և մարմնի պտուղը չէ: Նա մի թանկարժեք գավաթ է, որ Կյանքը քեզ պահ է տվել, որ դու նրանում ստեղծարար կրակ բորբոքես: Նա անսանձ սերն է հոր և մոր, ում մոտ մեծանում է ոչ թե «մեր» կամ «սեփական» երեխան, այլ մի հոգի, որ պարտքով է տրված:
9.Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք մի արա ուրիշին այն, ինչ չէիր ուզենա, որ անեին քո երեխային:
10.Սիրիր քո երեխային այնպիսին, ինչպիսին նա կա՝ անտաղանդ, անհաջողակ, մեծ: Շփվելով նրա հետ՝ ուրախացիր, որովհետև երեխան տոն է, որ դեռ քեզ հետ է:
Թարգմանությունը ռուսերենից՝ Արսենյան Սոնա
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 491 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|